Արաղչին ՄԱԿ-ին կոչ է արել արձագանքել Իրանի դեմ ԱՄՆ-ի հայտարարած տնտեսական պատերազմին
Իրանի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով արձագանքել Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի մեկնարկած «Տնտեսական վտարանդի» գործողությանը՝ այն որակելով տնտեսական ահաբեկչություն։ Աբբաս Արաղչին նշել է, որ ամերիկյան պատժամիջոցները և Իրանի հետ այլ երկրների շփումները սահմանափակելու փորձը ՄԱԿ-ի կանոնադրության խախտում են։ Նա անօրինական և միակողմանի է անվանել Վաշինգտոնի…
