Վիրահայոց թեմը ևս մեկ եկեղեցու հարցով դիմել է դատարան. շինարարության թույլտվությունը կվնասի վթարված եկեղեցուն
Վիրահայոց թեմն ընդդեմ Թբիլիսիի քաղաքապետարանի հայց է ներկայացրել դատարան հայկական Սուրբ Նշան եկեղեցու մոտ քաղաքացուն շինարարություն իրականացնելու թույլտվություն տրամադրելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի մամուլի և լրատվության բաժնի տնօրեն Սուսաննա Խաչատրյանը: «Եկեղեցին գտնվում է վթարային վիճակում: Մի քանի տարի առաջ եկեղեցու հարակից տարածքը վաճառվել է անհատի, ով մտադրված է երեք հարկանի…
