ԱՄՆ-ն կվերացնի Սիրիայի դեմ պատժամիջոցները և կապահովի 600 մլրդ դոլարի գործարք Սաուդյան Արաբիայի հետ. Թրամփ
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոցի երկրներ իր այցը սկսել է անսպասելի հայտարարություններով. «Միացյալ Նահանգները կվերացնի Սիրիայի դեմ երկարատև պատժամիջոցները, որպեսզի այդ երկրին հզորանալու հնարավորություն տա»: Թրամփը պարզաբանել է, որ համապատասխան որոշումը կայացրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման ալ Սաուդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իրավիճակը քննարկելուց հետո։ Դամասկոսը ողջունել…
