Փարիզում մեքենան մխրճվել է ֆուտբոլային երկրպագուների խմբի մեջ․ կան տուժածներ
Փարիզում մեքենան մխրճվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի երկրպագուների խմբի մեջ․ վերջիններս նշում էին թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։ Այս մասին հաղորդում է Le Parisien-ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ելիսեյյան դաշտերից ոչ հեռու։ Միջադեպի հետևանքով տուժել է երեք անձ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը՝…
