Թուրքիայում ամերիկացի զինծառայողներ են հարձակման ենթարկվել
Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նավահանգստային քաղաքում ԱՄՆ Զինված ուժերի երկու զինծառայող բռնության է ենթարկվել թուրք ազգայնական երիտասարդական խմբավորման անդամների կողմից։ Հարձակում կատարածները նրանց մեղադրել են թուրք զինվորների և պաղեստինցիների սպանության և Իսրայելին աջակցելու համար: Իշխանությունների տվյալով՝ ձերբակալվել է 15 կասկածյալ, որոնք Թուրքիայի երիտասարդական միության, ազգայնական ընդդիմադիր «Վաթան» կուսակցության երիտասարդական թևի անդամներ են։ Թուրքիայիում ԱՄՆ դեսպանությունից…
