Բելառուսում 45 մարդ մեղադրվում է իշխանությունը զավթելուն ուղղված դավադրություն կազմակերպելու համար
Բելառուսի Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել Հանրապետության սահմաններից դուրս գտնվող 45 մարդու նկատմամբ՝ իշխանությունը զավթելուն ուղղված դավադրություն կազմակերպելու մեղադրանքով: БелТА գործակալության հաղորդմամբ՝ նախաձեռնությունը կոչվել է «Հարթակ-2025»։ «Հանցավոր մտահղացումը ենթադրել է ծայրահեղականների կոնսոլիդացիա՝ Բելառուսի Հանրապետությունում ընտրարշավի ընթացքում գործողությունները համակարգելու համար»,- նշված է Բելառուսի Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
