ԱՄՆ-ում տեղի է ունեցել փոխնախագահների թեկնածուների բանավեճը
Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին, ԱՄՆ-ում CBS News հեռուստաալիքով հեռուստաբանավեճ է տեղի ունեցել ԱՄՆ փոխնախագահի երկու թեկնածուների՝ դեմոկրատ Թիմ Ուոլզի և հանրապետական Ջեյմս Դևիդ Վենսի միջև: Ի տարբերություն նախ Ջո Բայդենի, ապա՝ Քամալա Հարիսի հետ Դոնալդ Թրամփի բանավեճերի՝ երկու թեկնածուներն էլ զերծ են մնացել միմյանց դեմ անձնական հարձակումներից։ Բանավեճի թեմաներն ընդգրկել են Իրանի քաղաքականությունը, հղիության արհեստական ընդհատումը, միգրացիան…
