ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Կուբայի պետական նավթագազային ընկերության դեմ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Կուբայի պետական նավթագազային Union Cuba Petróleo (CUPET) ընկերության դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Կուբայի կոմունիստական վերնախավը էներգիան օգտագործում է որպես սոցիալական վերահսկողության և կլեպտոկրատական շահույթի գործիք», — բացատրել է նա X սոցիալական մեդիա հարթակում։ Ընկերությունն ընդգրկվել է ցուցակում, որում ներառված են ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչպես նաև կազմակերպություններ, որոնց հետ…
