Նովեգիայում խոշոր հրդեհ է բռնկվել. ավելի քան 100 բնակելի տուն ոչնչացել է
Նորվեգիայի հարավում գտնվող Դրամմեն համայնքում՝ Օսլոյից 50 կմ դեպի արևմուտք, խոշոր հրդեհ է բռնկվել, որը ԶԼՄ-ների տվյալով՝ երկրում ամենախոշորն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր: Նախօրեին բռնկված հրդեհը արդեն ավելի քան 100 բնակելի տուն է ոչնչացրել և տարածվել մոտակա անտառ: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ մեքենաներ և ուղղաթիռներ: Տարհանվել են հարյուրավոր բնակիչներ։ Տասը մարդ թունավորվել…
