Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Վաշինգտոնում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: «Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ երկխոսությանը՝ շուտափույթ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած…
