Արաղչին ու Լավրովը քննարկել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված վերջին զարգացումները
Հեռախոսազրույց են ունեցել Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները: Իրանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ Սեյեդ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի, մասնավորապես՝ Իրանի դեմ պատժամիջոցների հնարավոր վերականգնման, ինչպես նաև Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության համագործակցության վերաբերյալ: Իրանի արտգործնախարարը ներկայացրել է Իրանի սկզբունքային դիրքորոշումը ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի երկարաձգման վերաբերյալ և ընդգծել, որ…
