Ռուսական բանակը զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային՝ անօդաչու թռչող սարքերով և բալիստիկ հրթիռներով. РБК-Украина
Հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Ռուսաստանն իրականացրել է Ուկրաինային ուղղված ամենախոշոր ավիահարվածներից մեկը։ Թիրախում են եղել Կիևը և հինգ շրջան, գրում է РБК-Украина-ն։ Ընդհանուր առմամբ, գիշերը Ռուսաստանն Ուկրաինայի վրա արձակել է 539 անօդաչու թռչող սարք և 11 բալիստիկ, թևավոր հրթիռ։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերը չեզոքացրել են 268 անօդաչու թռչող սարք և երկու «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ։…
