Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը. Միլլեր
		02.04.2024 . Միջազգային

Մենք շարունակում ենք խրախուսել տարածաշրջանում արդար և արժանապատիվ խաղաղության պայմանների ստեղծումը. Միլլեր 02.04.2024 . Միջազգային

«Ադրբեջանական կողմը փորձում է առաջ քաշել վարկած, թե, իբր, հայկական կողմը իրավիճակի սրման փորձեր է անում, ինչը, սակայն, ԵՄ առաքելությունը չի հաստատել: Որքանով եք տեղեկացված` ի՞նչ է տեղի ունենում, արդյոք մտահո՞գ եք իրավիճակի հնարավոր սրմամբ, և ինչպիսին կլինի արձագանքը այդ դեպքում». այս հարցին ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը պատասխանել է. «Հանգստյան օրերին մենք տեսանք Ադրբեջանի…

Read More
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հեռախոսազրույցը: Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում իրավիճակը: Դիվանագետներն ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը։ Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ անդրադարձ է եղել նաև ռուս-թուրքական գործակցությանը, տարբեր մակարդակներով առաջիկա շփումների ժամանակացույցին: Մանրամասները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում:

Read More
ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. մտահոգությունները պետք է լուծվեն անվտանգ միջավայրում. Կլաար
		01.04.2024 . Միջազգային

ԵՄ առաքելությունը բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար. մտահոգությունները պետք է լուծվեն անվտանգ միջավայրում. Կլաար 01.04.2024 . Միջազգային

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր X-ի էջում մեկնաբանել է ԵՄ առաքելության գրառումը. «Առաքելությունը կարևոր գործառույթ է իրականացնում թափանցիկության ապահովման գործում։ Այն բաց է նաև Ադրբեջանի հետ փոխգործակցության համար, եթե կան մտահոգություններ, դրանք պետք է լուծվեն անվտանգ միջավայրում, ինչպես Վրաստանում տեղակայված ԵՄ առաքելությունն է ապահովում բոլոր կողմերի հետ կանոնավոր…

Read More
Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը խաղաղ է. ԵՄ առաքելություն

Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակը խաղաղ է. ԵՄ առաքելություն

ԵՄ առաքելությունը հայաստանում գրառում է կատարել X-ի էջում Հայաստան-Ադրբեջան սահմանի իրավիճակի վերաբերյալ: «Եվրամիության առառքելությունն այսօր կրկին պարեկություն է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում, մեր դիտորդները ռազմական որևէ արտառոց տեղաշարժ չեն նկատել։ Զատկի հանգիստ ու խաղաղ երկուշաբթի էր»,- ասված է գրառման մեջ։

Read More
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանը և «3+3» հարթակը
		01.04.2024 . Տարածաշրջան

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանը և «3+3» հարթակը 01.04.2024 . Տարածաշրջան

Ապրիլի 1-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Լավրովի և Ֆիդանի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:  Նախարարները քննարկել են տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վրա, այդ թվում ՝ «3+3» տարածաշրջանային հարթակի գործունեության զարգացման համատեքստում: Անդրադարձ է եղել…

Read More
ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դաղստանում ձերբակալվածների մասնակցությունը «Կրոկուսում» ահաբեկչության կազմակերպմանը

ՌԴ ԱԴԾ-ն բացահայտել է Դաղստանում ձերբակալվածների մասնակցությունը «Կրոկուսում» ահաբեկչության կազմակերպմանը

Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտարարել է, որ հաստատվել է Դաղստանում նախօրեին ձերբակալված գրոհայինների ներգրավվածությունը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահի վրա հարձակումը ֆինանսավորելու և մատակարարելու գործում: Հետախուզական ծառայությունը հավելել է, որ կիրակի կասեցվել է «չորս օտարերկրյա քաղաքացու գործունեությունը, որոնք ծրագրել էին ահաբեկչություն իրականացնել Կասպիյսկ քաղաքի մարդաշատ վայրերում: Նրանցից երկուսը Տաջիկստանի քաղաքացի են»։ Գրոհայինները, ԱԴԾ-ի տվյալով՝, «տեղանքի հետախուզություն են իրականացրել,…

Read More
ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին

ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է իր ինքնիշխան տարածքը կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում, РБК-ին հայտնել են ՀԱՊԿ-ից։ Այսպես նրանք արձագանքեցին Երևանի պահանջին՝ պարզաբանել հանրապետությունում կազմակերպության պատասխանատվության տարածքի հարցը։ «Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական…

Read More
Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում ԱՄՆ-ը և Արևմուտքը Հայաստանը ներգրավում են աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Կարասին
		01.04.2024 . Միջազգային

Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում ԱՄՆ-ը և Արևմուտքը Հայաստանը ներգրավում են աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Կարասին 01.04.2024 . Միջազգային

Ռուսաստանը ուշադիր է Հայաստանի բոլոր հայտարարությունների նկատմամբ, ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ Նա մեկնաբանել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ) հետ գործընկերության մասին։ «Ես հակված եմ կարծելու, որ Ռուսաստանի հետ առճակատման համատեքստում ԱՄՆ-ը և Արևմուտքը Հայաստանը ներգրավում են աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Սա շատ վտանգավոր…

Read More
Հայկական բանկերի կողմից «Միր» քարտերն ընդունելու մերժումը պայմանավորված է ԱՄՆ ճնշումներով. Պեսկով

Հայկական բանկերի կողմից «Միր» քարտերն ընդունելու մերժումը պայմանավորված է ԱՄՆ ճնշումներով. Պեսկով

Հայաստանի բանկերն ապրիլին դադարեցրել են «Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ ճնշման պատճառով, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։ «Շատ երկրներ բախվում են ԱՄՆ-ի աննախադեպ ճնշման՝ երկրորդական պատժամիջոցների, ընդհանուր պատժամիջոցների սպառնալիքին»,- բացատրել է Կրեմլի խոսնակը: «Իհարկե, տնտեսական հաստատությունները, ընկերությունները, բանկերը և այլ հիմնարկներ միջոցներ են ձեռնարկում…

Read More
Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություն չի անցկացվի. Էրդողանի  խորհրդական

Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրություն չի անցկացվի. Էրդողանի խորհրդական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Մեհմեդ Ուչումը հայտարարել է, որ իշխանությունները չեն նախատեսում նախագահի արտահերթ ընտրություն անցկացնել մինչև 2028 թվականին Էրդողանի լիազորությունների ավարտը։ «Թուրքիան չորս տարի շարունակ բարեփոխումներ կիրականացնի բոլոր ոլորտներում՝ առանց վաղաժամ ընտրությունների՝ մինչև 2028 թվականը։ Նախագահ Էրդողանն իր ղեկավարությամբ Թուրքիային նոր փուլ է տանելու։ Այս հարցում ոչ ոք չպետք է կասկածի»,-…

Read More
Թուրքիայի ընդդիմությունը կպահանջի նախագահի արտահերթ ընտրություն
		01.04.2024 . Միջազգային

Թուրքիայի ընդդիմությունը կպահանջի նախագահի արտահերթ ընտրություն 01.04.2024 . Միջազգային

Թուրք վերլուծաբանները ենթադրում են, որ տեղական ընտրությունում տարած հաղթանակից հետո ընդդիմությունը կպահանջի նախագահի արտահերթ ընտրություն, գրում է РИА Новости-ն: Փորձագետները նշել են, որ Էրդողանի կուսակցության պարտության պատճառը երկրում ծանր տնտեսական իրավիճակն է՝ բարձր գնաճ (65%), անբավարար կենսաթոշակներ: Ըստ քաղաքական վերլուծաբանների, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը վնաս է հասցրել նաև այն փաստը, որ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ժամանակ…

Read More
Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունն առաջատար է

Թուրքիայի ՏԻՄ ընտրություններում ընդդիմությունն առաջատար է

Թուրքայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) թեկնածուները առաջատար դիրքեր են զբաղեցրել առանցքային քաղաքների, այդ թվում՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի քաղաքապետի ընտրություններում: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով կիրակի՝ մարտի 31-ին, տեղի ունեցած քվեարկության նախնական արդյունքներին։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն քվեաթերթիկների 99,86 տոկոսի հաշվարկից հետո ստացել է ձայների 51,05 տոկոսը, գրում է Daily Sabah-ը։ Երկրորդ…

Read More
Իրանը պատրաստ է Թուրքիայի հետ ամրապնդել համագործակցությունն էներգետիկ ոլորտում. Ռայիսի

Իրանը պատրաստ է Թուրքիայի հետ ամրապնդել համագործակցությունն էներգետիկ ոլորտում. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Կողմերը խոսել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններն առավելագույնս ամրապնդելու համար գործնական քայլեր ձեռնարկելու կարևորության մասին։ Մատնանշելով երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին ընդգծել է Իրանի պատրաստակամությունը՝ ամրապնդելու էներգետիկ ոլորտում համագործակցությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել Գազայի…

Read More
Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը. Արարատ Միրզոյան
		31.03.2024 . Միջազգային

Մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը. Արարատ Միրզոյան 31.03.2024 . Միջազգային

Արգենտինյան Todos Noticias հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը:   Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:   Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային…

Read More

Կարևոր է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն արձանագրվել. Կլաար

Կարևոր է ստանալ ՀՀ-ում ԵՄ առաքելության հաստատումը, որ զինվորականների արտառոց տեղաշարժեր չեն արձանագրվել. Կլաար

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
		31.03.2024 . Տարածաշրջան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 31.03.2024 . Տարածաշրջան

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Լոնդոնում ցուցարարները պահանջել են ջանքեր գործադրել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ

Լոնդոնում ցուցարարները պահանջել են ջանքեր գործադրել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ

Լոնդոնում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, պահանջել Մեծ Բրիտանիայի կառավարությունից ջանքեր գործադրել Գազայի հատվածում հրադադար հաստատելու ուղղությամբ: Ցուցարարները վանկարկել են՝ «Ազատ Պաղեստին», «Զինադադար, հենց հիմա», «Իսրայելը ահաբեկչական պետություն է»։ Նրանք նաև կոչ են արել արգելել զենքի վաճառքը Իսրայելին: Բրիտանական ԶԼՄ-ները գրում են, որ ցույցի ընթացքում լուրջ անկարգություններ չեն գրանցվել։ Պաղեստինին աջակցող ակցիաներ Լոնդոնում բավականին…

Read More
Նիդերլանդների արևելքի Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել
		30.03.2024 . Միջազգային

Նիդերլանդների արևելքի Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել 30.03.2024 . Միջազգային

Նիդերլանդների արևելքում գտնվող Էդե քաղաքի սրճարաններից մեկում մի քանի մարդու պատանդ են վերցրել՝ հայտնում է Reuters-ը: Ոստիկանության տվյալով՝ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։ Սրճարանի շրջակայքի 150 տների բնակիչներին տարհանել են։ Իրավապահները նշել են, որ ահաբեկչական շարժառիթի նշաններ չկան։ Տեղացիներին կոչ են անում զերծ մնալ քաղաքի կենտրոն գնալուց. Ոստիկանությունը չի բացառում, որ հանցագործը կարող…

Read More
ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների չորս պայման

ՀԱՄԱՍ-ը ներկայացրել է Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների չորս պայման

Իսրայելի հետ անուղղակի բանակցությունների հաջողության համար չորս կարևոր պայման պետք է կատարվի՝ Թեհրանում Իսլամական ջիհադի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը: Իսմայիլ Հանիեն թվարկել է այդ պայմանները՝ Գազայում հարձակումները պետք է դադարեցվեն, իսրայելական ուժերը լքեն տարածաշրջանը, տեղահանվածները վերադառնան նախկին բնակության վայրեր, մարդասիրական մատակարարումները շարունակվեն: Անդրադարձ է եղել Պաղեստինի նոր կառավարության կազմի հաստատմանը: Կողմերն…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի ուղղությամբ

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի ուղղությամբ

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները երեք հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Էտ Թայբե քաղաքին՝ հայտնում են լիբանանյան լրատվամիջոցները: Նշվում է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքի թիրախ է դարձել նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի մեքենան։ ԶԼՄ-ների տվյալով՝ մեքենայում եղել են ՄԱԿ-ի՝ հրադադարի պայմանների կատարմանը հետևող մարմնի աշխատակիցներ, որոնք համաձայնեցված պարեկություն են իրականացրել Ռմեյշ բնակավայրի մոտ: Մեքենայի…

Read More
Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 695-ի
		30.03.2024 . Միջազգային

Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 695-ի 30.03.2024 . Միջազգային

«Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 695-ի՝ հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Նշվում է, որ մարտի 30-ի դրությամբ տուժածներից 15-ը երեխա է, 144 մարդ մահացել է, այդ թվում՝ 5 երեխա: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Հասանովը հանձնարարել է պահպանել Ադրբեջանի զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը

Հասանովը հանձնարարել է պահպանել Ադրբեջանի զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը

Ադրբեջանի պաշտպանության նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։ Ադրբեջանական կողմի տվյալով՝ վերլուծվել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին օպերատիվ իրավիճակը:   Զաքիր Հասանովը հանձնարարել է պահպանել զորամասերի մարտական պատրաստվածության մակարդակը և կատարելագործել ծառայողական վիճակը։   Նախարարն ընդգծել է վարժանքների և գործնական պարապմունքների հաճախակի անցկացման կարևորությունը։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բելգորոդի շրջանի տարածքում ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։   Բելգորոդը թիրախավորվել էր նաև երեկ: Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ բնակելի շենքին ուկրաինական հարվածի հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ:   Ռուսական ուժերը ևս հարվածել են Ուկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Օդեսային, Դնեպրոպետրովսկին, Խերսոնին. հայտնի է…

Read More
«Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ հայ երիտասարդ է զոհվել` փորձելով փրկել մարդկանց

«Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ հայ երիտասարդ է զոհվել` փորձելով փրկել մարդկանց

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը` փրկելով մարդկանց։   Նշվում է, որ նա «Կրոկուս» է եկել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել է շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ է շնչել և, դուրս գալով առանց բաճկոնի, մրսել է։   Երբ Ենգիբարյանը տուն…

Read More
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. Ադրբեջանում Իրանի դեսպան
		30.03.2024 . Միջազգային

Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. Ադրբեջանում Իրանի դեսպան 30.03.2024 . Միջազգային

Իրանը միշտ պնդել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին։   «Արևմտյան երկրների միջամտությունը չի կարելի հաջողված փորձ համարել: Նրանց նախաձեռնությունները չեն օգնի լուծել Հարավային Կովկասի խնդիրները, այլ միայն կբարդացնեն իրավիճակը»,- նշել է դեսպանը:   Նրա խոսքով՝ Թեհրանն աջակցում է տարածաշրջանում կարգավորմանն ուղղված երկկողմ և…

Read More
Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում. Էրդողան

Թուրքիայի վերջին գործողությունները Ղարաբաղի, Սիրիայի, Լիբիայի, Միջերկրական և Սև ծովերի ավազանների ուղղությամբ բախվում են առանձին ուժերի հակազդեցությանը: Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Թուրքիան Գազայում «քննությունը կհանձնի» նույնքան հաջող, որքան Սիրիայում, Սոմալիում և Ղարաբաղում։ Նույն հաջողությունը մեզ սպասում է Գազայում։ Մենք կանգ չենք առնի, քանի դեռ պաղեստինցիները չեն հասել անկախ պետություն ստեղծելու իրենց նպատակին»,- հայտարարել է Թուրքիայի…

Read More
«Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ հայ երիտասարդ է զոհվել` փորձելով փրկել մարդկանց

«Կրոկուսում» ահաբեկչության ժամանակ հայ երիտասարդ է մահացել` փորձելով փրկել մարդկանց

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից մի քանի օր անց մահացել է տուժածներից մեկը` հայազգի 35-ամյա Կարեն Ենգիբարյանը։ Նա մահացել է հիվանդանոցում:   Նշվում է, որ նա «Կրոկուս» է եկել` արձագանքելով ընկերոջ խնդրանքին, մտել է շենք և օգնել մարդկանց տարհանվել։ Երիտասարդը մեծ քանակությամբ ծուխ է շնչել, նա իր բաճկոնը տվել…

Read More
Ախալցխա քաղաքում փորձնական ռեժիմով գործարկվել է   4 նոր ավտոբուս

Ախալցխա քաղաքում փորձնական ռեժիմով գործարկվել է 4 նոր ավտոբուս

  Ախալցխա քաղաքում փորձնական ռեժիմով գործարկվել  է 4 նոր ավտոբուս։ Թեստային ռեժիմը կտևի մեկ ամիս և, ըստ առկա տեղեկատվության, տրանսպորտը անվճար կաշխատի Բեռնափոխադրման կայարանի( Տավառնի), Ռաբաթ թաղամասի, Զարզմելի փողոցի և քաղաքի կենտրոնական փողոցների ուղղությամբ։ Ավտոբուսներն աշխատելու են ամեն օր՝ առավոտյան ութից մինչև երեկոյան յոթը։ Քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով՝ թեստային ռեժիմի ընթացքում իրենք նախատեսում են տեղադրել…

Read More
Միլլերն անդրադարձել է Փաշինյանի, Ֆոն դեր Լայենի և Բլինքենի հանդիպման վերաբերյալ Զախարովայի հայտարարությանը

Միլլերն անդրադարձել է Փաշինյանի, Ֆոն դեր Լայենի և Բլինքենի հանդիպման վերաբերյալ Զախարովայի հայտարարությանը

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպմանը: Մեթյու Միլլերը, մասնավորապես,  մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը, թե «նմանատիպ նախաձեռնությունները մտահոգում են Մոսկվային, քանի որ, Մարիա Զախարովայի խոսքով, ուղղված են ոչ թե Բաքվի և Երևանի միջև…

Read More
Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր. Շմիհալ
		29.03.2024 . Միջազգային

Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր. Շմիհալ 29.03.2024 . Միջազգային

Լեհաստանն ու Ուկրաինան նախատեսում են ստորագրել անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը՝ Polsat հեռուստաալիքի եթերում։ «Այսօրվա դրությամբ մենք անվտանգության երաշխիքների վերաբերյալ յոթ համաձայնագիր ենք ստորագրել Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների հետ։ Սպասում ենք Լեհաստանի հետ նման համաձայնագրի ստորագրմանը»,- նշել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից լուրջ ազդակներ և…

Read More