ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իրինա Մազուրը հայտարարել է, որ Ադրբեջանում կազմակերպության գրասենյակը փուլ առ փուլ կդադարեցնի իր գործունեությունն առաջիկա ամիսներին: Ավելի վաղ Ադրբեջանում իրենց աշխատանքի դադարեցման մասին էին հայտարարել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակները, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը: Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և…
