Կարևորում ենք ՀՀ-ի և Եգիպտոսի միջև համատեղ ներդրումային նախաձեռնությունների իրականացումը. Պապոյանը՝ դեսպանին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին։ Ինչպես հայտնել են նախարարությունից, քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-եգիպտական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի…
