Տասնյակ հազարավոր մարդիկ Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին
Հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ` տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի Թբիլիսիում մասնակցել են եվրոպամետ հանրահավաքին։ Այս մասին հայտնել է AFP-ն։ Թբիլիսիի կենտրոնական` Ազատության հրապարակում, ցուցարարները ծածանել են Եվրամիության և Վրաստանի դրոշները, ոմանք՝ «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» գրությամբ պաստառներ։ Ցույցը նախաձեռնել են վրացական մի քանի հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ «Վրաստանի եվրոպական ուղեծիրը» և «Իմ ձայնը…
