Զախարովան «տեղեկատվական պատերազմ» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները «Россия сегодня»-ի հասցեին
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը «տեղեկատվական պատերազմի հայտարարում» է որակել ԱՄՆ-ի մեղադրանքները «Россия сегодня» մեդիա ընկերության հասցեին՝ կապված այլ երկրների ներքին գործերին միջամտելու և ենթադրյալ ռազմական գնումների վերաբերյալ: «Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն, սահմանափակող միջոցներ չեն։ Դա տեղեկատվական պատերազմի հայտարարում է, ինչի հիմքում ընկած է միանգամայն հստակ ռուսատյաց ազգայնական գաղափարախոսություն, այնպիսին, ինչպիսին մենք բազմիցս տեսել ենք մարդկության պատմության ընթացքում»,-…
