Հնդկաստանը չի պատրաստվում ռուսական հացահատիկ գնել. Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան
Հնդկաստանը դեռ չի նախատեսում շուկա բացել ռուսական հացահատիկի ներմուծման համար, ուշադրության կենտրոնում է հնդիկ արտադրողների արտահանումը։ «Մենք ցանկանում ենք արտահանել մեր սեփական ցորենը, Հնդկաստանն ինքն է արտահանող երկիր»,- լրագրողներին ասել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Վինայ Կումարը: Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ռուսական հացահատիկի մատակարարման սահմանափակումները կվերացվեն, սակայն առայժմ նման անհրաժեշտություն չկա։
