Իրանի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնել օգնելու պատրաստակամություն հայտնած երկրներին
Իրանական կողմը երախտագիտություն է հայտնում այն պետությունների ղեկավարներին և միջազգային կազմակերպություններին, որոնք օգնություն են ցուցաբերել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի վայրի որոնողական աշխատանքներին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին: «Ցավոք, առավոտյան ուղղաթիռը, որում գտնվել են երկրի նախագահը և արտաքին գործերի նախարարը, վթարի է ենթարկվել: Չնայած եղանակային անբարենպաստ…
