Էկվադորում ոստիկանությունն ու բանակը ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում
Էկվադորում անկարգությունների և բռնության կտրուկ աճի ֆոնին ոստիկանությունը և բանակն ուժեղացված ռեժիմով անվտանգության գործողություններ են իրականացնում ամբողջ երկրում: Reuters-ը գրում է, որ ռեյդերի ընթացքում հանցավոր խմբավորումների հետ կապ ունենալու կասկածանքով հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել։ Էկվադորում անվտանգային իրավիճակը կտրուկ վատթարացել է հունվարի 7-ին,երբ «Լոս Չոներոս» և «Լոս-Լոբոս» խմբավորումների առաջնորդները փախել են բանտից, ընդհանուր առմամբ 30-ից ավելի…
