Հնդկաստանը և Ֆրանսիան համատեղ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ և սուզանավեր կարտադրեն

Հնդկաստանը և Ֆրանսիան համատեղ ռազմական տեխնիկա, ուղղաթիռներ և սուզանավեր կարտադրեն

Հնդկաստանը և Ֆրանսիան համաձայնության են հասել Հնդկաստանի զինված ուժերի և բարեկամ երկրների համար ռազմական տեխնիկայի, ուղղաթիռների, սուզանավերի համատեղ արտադրության հարցում: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել օրերս Ֆրանսիայի նախագահի՝ Հնդկաստան կատարած այցի ընթացքում։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են ընդլայնել կապերը նաև էներգետիկայի, տիեզերքի ուսումնասիրության, առողջապահության, գյուղատնտեսության, կլիմայական ոլորտներում։ Բացի դրանից՝ կողմերը որոշել են…

Read More
Բաքուն չեղարկել է Նիդերլանդների արտգործնախարարի՝ Ադրբեջան նախատեսված այցը

Բաքուն չեղարկել է Նիդերլանդների արտգործնախարարի՝ Ադրբեջան նախատեսված այցը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն արձագանքել է Նիդերլանդների ԱԳ նախարար Հանկե Բրյուինս Սլոթի հայտարարություններին: Վերջինս ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում նշել էր, որ Հայաստանի վերաբերյալ Ադրբեջանի վերջին հայտարարությունները մտահոգիչ են: Նա համոզմունք էր հայտնել, որ Բաքվի դեմ պետք է պատժամիջոցներ կիրառել: Հաջիզադեն հայտարարել է, թե Սլոթը խեղաթյուրում է իրականությունը, և…

Read More
Թրամփը մեղադրել է Բայդենին՝ իրեն և հանրապետականներին հետապնդելու համար

Թրամփը մեղադրել է Բայդենին՝ իրեն և հանրապետականներին հետապնդելու համար

Նյու Յորքում երդվյալ ատենակալների դատարանը վճռել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է 83,3 միլիոն դոլար վճարի գրող Ջին Քերոլին, որը մեղադրում է Թրամփին բռնաբարության և զրպարտության համար։ Թրամփը հայտարարել է, որ մեղավոր չէ, և նույնիսկ չի ճանաչում Քերոլին: Նա ծիծաղելի է որակել Մանհեթենի դաշնային դատարանի որոշումը, միաժամանակ մեղադրել Ջո Բայդենին՝ իրեն և…

Read More
Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Մեքսիկայի հետ սահման

Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Մեքսիկայի հետ սահման

Տեխասի ազգային գվարդիան արգելափակել է դաշնային սահմանապահների մուտքը Ռիո Գրանդե գետի երկայնքով Մեքսիկայի հետ սահմանի հատված։ Նահանգի իշխանությունը մեղադրում է ԱՄՆ վարչակազմին սահմանը պատշաճ կերպով չպահպանելու համար, ինչի հետևանքով անօրինական միգրանտների թիվն աճել է։ Հունվարի 22-ին, սակայն, ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին անցկացված 48 կմ երկարությամբ ցանկապատը պետք է հեռացվի:…

Read More
Գնել Սանոսյանը մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությանը

Գնել Սանոսյանը մասնակցել է «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությանը

Հունվարի 26-ին Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյա հոբելյանի կապակցությամբ Թբիլիսիի Կովկաս համալսարանում տեղի է ունեցել «Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոց-200» ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպվել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Թբիլիսիի Կովկաս համալսարանի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:     Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 200 արխիվային փաստաթղթեր և լուսանկարներ, որոնք…

Read More
ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հաստատել է Թուրքիային 23 միլիարդ դոլարի F-16 կործանիչների, արդիականացման լրակազմերի և այլ համակարգերի հնարավոր վաճառքը: Պենտագոնի տվյալով՝ Անկարան նախկինում խնդրել է 40 նոր F-16-եր տրամադրել, թույլ տալ արդիականացնել թուրքական կողմի մոտ առկա 79 կործանիչը, ինչպես նաև ձեռք բերել պահեստամասեր և տարբեր համակարգեր։ Նշվում է, որ հնարավոր վաճառքը կհամապատասխանի ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային…

Read More
Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով

Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա. Բայրամով

Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա: Նրա խոսքով՝ Փարիզից իր երկրի հասցեին հնչում են «բաց հայտարարություններ և սպառնալիքներ»: «Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ տարբեր հարթակներում մեր երկրի դեմ համակարգային աշխատանքի հիմքում ընկած գլխավոր երկիրը Ֆրանսիան է: Ադրբեջանը համարժեք կպատասխանի դրան։ Մենք այնպիսի երկիր չենք, որ դա…

Read More
Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական

Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ մի շարք հարցերի։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳ նախարարությունը: 1. ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 2024 թ. հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և…

Read More
Առաջիկա շաբաթներին Բաքուն Երևան կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները. Բայրամով

Առաջիկա շաբաթներին Բաքուն Երևան կուղարկի խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները. Բայրամով

Հունվարի սկզբին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների հերթական փաթեթը՝ հայտարարել է Ջեյհուն Բայրամովը: Նա հավելել է՝ հավանաբար, առաջիկա շաբաթներին Երևան կուղարկվի իրենց պատասխանը: «Ինչպես գիտեք, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն անցկացվում են ուղիղ հանդիպումների միջոցով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հույս հայտնել, որ 2024 թվականին ուղիղ շփումները կշարունակվեն: Նա անդրադարձել…

Read More
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. հայտարարություն

Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովն Ադրբեջանին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը. հայտարարություն

ԱԱԾ-ն տարածել է Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից…

Read More
Շառլ Միշելը չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին

Շառլ Միշելը չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը որոշել է հրաժարվել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելուց և կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը՝ նոյեմբերի 30-ը: Ավելի վաղ Միշելը հայտնել էր ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Այդ դեպքում նա պետք է հրաժարական տար 2024 թվականի հուլիսին, և Եվրոպական խորհուրդը ժամանակավորապես կգլխավորեր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, քանի որ հենց այդ երկիրն է այդ ժամանակ…

Read More
Բաքուն երախտապարտ է Մոսկվային՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար. Բյուլբյուլօղլի

Բաքուն երախտապարտ է Մոսկվային՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար. Բյուլբյուլօղլի

Մոսկվան շարունակում է հարթակ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների համար՝ ТАСС-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։ «Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար: Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն…

Read More
Սաուդյան Արաբիայում բացվել է վերջին 70 տարվա ընթացքում սպիրտի վաճառքի առաջին խանութը

Սաուդյան Արաբիայում բացվել է վերջին 70 տարվա ընթացքում սպիրտի վաճառքի առաջին խանութը

Սաուդյան Արաբիայում ավելի քան 70 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է ալկոհոլ վաճառող խանութ։ Սա նշանավորում է ևս մեկ քայլ դեպի հասարակության ազատականացում Թագավորությունում, որտեղ գտնվում են իսլամի ամենասուրբ վայրերը: Խանութը, որը բացվել է Էր-Ռիադի դիվանագիտական ​​թաղամասում և նախատեսված է բացառապես ոչ մահմեդական դիվանագետների համար, համահունչ է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հավակնոտ ծրագրերին՝ Սաուդյան…

Read More
Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի հիշատակության տոնի նախատոնակը

Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում կատարվեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի հիշատակության տոնի նախատոնակը

Սույն թվականի Հունվարի 26-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում, հանդիսապետությամբ Ախալցխայի շրջանի հոգևոր հովիվ` Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Սուրբ Սարգիս զորավարի և նրա որդի Մարտիրոսի հիշատակության տոնի նախատոնակը։ Նախատոնակի ավարտին տեղի ունեցավ երիտասարդների օրհնության կարգ և ներկա երիտասարդներին բաժանվեց ավանդական աղաբլիթները։

Read More
Փաշինյանը և Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր

Փաշինյանը և Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և…

Read More
Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

«Մաքսային մարմիններն ակտիվորեն քննարկում են միասնական հսկողության մոդելների ներդրումը, և այս դեպքում մաքսային ընթացակարգերի ժամկետը կկրճատվի, ինչը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և թույլ կտա մեծացնել երկրների միջև առևտրային հաղորդակցությունը»,- նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վրաց-հայկական սահմանը տարածաշրջանի ամենածանրաբեռնվածներից  է։ Վրաստանի տարածքով Հայաստան են ժամանում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական բեռներ։

Read More
Նեթանյահուն մեկնաբանել է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

Նեթանյահուն մեկնաբանել է ՄԱԿ-ի դատարանի պահանջը՝ դադարեցնել ցեղասպանությունը Գազայում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, մեկնաբանելով Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ դադարեցնել պաղեստինցիների ցեղասպանությունը Գազայի հատվածում, ասել է, որ իր երկիրը գործում է միջազգային իրավունքին համապատասխան՝ ապահովելով իր բնակչության պաշտպանությունը: Նա նաև նշել է, որ Իսրայելը կշարունակի պատերազմը ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև այդ շարժման նկատմամբ լիակատար հաղթանակը, կանի հնարավոր ամեն ինչ սեփական անվտանգությունն ապահովելու և Գազայի հատվածում խաղաղ…

Read More
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ Հնդկաստանի օրվան նվիրված շքերթի գլխավոր հյուր

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ Հնդկաստանի օրվան նվիրված շքերթի գլխավոր հյուր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Նյու Դելի՝ որպես գլխավոր հյուր մասնակցելու Հնդկաստանի օրվան նվիրված շքերթին, հայտնում է Associated Press-ը։ Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրման Մակրոնին ուղեկցել է Բրիտանական կայսրության ժամանակաշրջանի արարողակարգային հեծյալ կառքով, իսկ վարչապետ Նարենդրա Մոդին նրանց ողջունել է դիտահարթակի մոտ: Ֆրանսիայի նախագահը Հնդկաստանի մայրաքաղաք է բերել նվագախումբ, որը նույնպես մասնակցել է տոնակատարությանը։ Շքերթի…

Read More
Բորելը նշել է, որ Գազայում ստեղծված իրավիճակն անընդունելի է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում

Բորելը նշել է, որ Գազայում ստեղծված իրավիճակն անընդունելի է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում

Գազայում տիրող հումանիտար իրավիճակը չի կարող ընդունելի լինել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում։ Այդ մասին իր բլոգում հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ «Հունվարի 22-ին Իսրայելի և Պաղեստինի ԱԳ նախարարների հետ մեր հանդիպման ժամանակ, ես, ինչպես նաև ԵՄ բոլոր արտաքին գործերի նախարարները, ևս մեկ անգամ խստորեն դատապարտեցինք հոկտեմբերի 7-ին Իսրայելի…

Read More
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զենքի պակասի մասին՝ Ուկրաինային օգնության պատճառով

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է զենքի պակասի մասին՝ Ուկրաինային օգնության պատճառով

Գերմանիան սպառազինության դեֆիցիտ է սպառնում՝ Ուկրաինային տեխնիկա և զինամթերք մատակարարելու պատճառով։ Այդ մասին գերմանական Bild թերթի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: Նրա խոսքով՝ այժմ երկիրն «ամեն ինչից շատ քիչ ունի»։ Նախարարի խոսքով՝ Բեռլինը Կիևին է փոխանցել իրեն անհրաժեշտ մեծ քանակությամբ համակարգեր, և այժմ նա պետք է վերականգնի դրանց պաշարները։ Պիստորիուսի…

Read More
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 20 մարդ

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է մարդասիրական օգնության սպասող առնվազն 20 մարդ

Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալով՝ առնվազն 20 մարդ է զոհվել և 150-ը վիրավորվել մարդասիրական օգնության սպասող մարդկանց խմբին իսրայելական հարվածից հետո: Իսրայելական բանակը նշել է, որ ուսումնասիրում է տեղեկությունները: Միևնույն ժամանակ, առնվազն 5 մարդ է զոհվել հարավային Ռաֆահ քաղաքում մզկիթի վրա հարձակման հետևանքով: Լրագրողների նկարահանած կադրերը ցույց են տվել ավերածությունների չափը, շենքերը մասամբ քանդվել են…

Read More
Արգենտինայի ամենամեծ արհմիությունը ցույցեր է անում՝ ընդդեմ երկրի նոր նախագահի տնտեսական բարեփոխումների

Արգենտինայի ամենամեծ արհմիությունը ցույցեր է անում՝ ընդդեմ երկրի նոր նախագահի տնտեսական բարեփոխումների

Արգենտինայի խոշորագույն արհմիությունը ցույցեր է կազմակերպել և 12-ժամյա գործադուլ է հայտարարել՝ ընդդեմ երկրի նոր կառավարության տնտեսական և սոցիալական բարեփոխումների, որը ղեկավարում է նախագահ Խավիեր Միլեյը։ Ցուցարարները դեմ են տնտեսական ապակարգավորմանը, ինչը, նրանց համոզմամբ, բացասաբար կանդրադառնա տարբեր ոլորտների բազմաթիվ աշխատողների վրա։ Ցույցերի ժամանակ մասնակիցները փակել են փողոցները, իսկ տեղական ավիաընկերությունները չեղարկել են հարյուրավոր չվերթեր ամբողջ երկրում:…

Read More
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:  Հունվարի 26-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Բաժանորդագրվեք…

Read More
Եվրոպան անհանգստացած է հակասեմիտիզմի աճով

Եվրոպան անհանգստացած է հակասեմիտիզմի աճով

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո եվրոպական երկրներում հակասեմական հանցագործությունների թիվն աճել է։ Գերմանիայում, պաշտոնական տվյալներով, հոկտեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում նման միջադեպերի թիվն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 320%-ով, կատարվել է 2249 հանցագործություն։ Այդ մասին հայտարարել է հակասեմիտիզմի դեմ պայքարի դաշնային կառավարության հանձնակատար Ֆելիքս Կլայնը։ Ֆրանսիան նույնպես բախվել է նմանատիպ խնդրի: Ներքին…

Read More
Անսովոր տաք եղանակ՝ Իսպանիայում և Ֆրանսիայում

Անսովոր տաք եղանակ՝ Իսպանիայում և Ֆրանսիայում

Հարավային Եվրոպայի երկրներում զարմանալիորեն տաք եղանակ է հաստատվել, որը չի համապատասխանում սեզոնին: Իսպանիայում վերջին օրերին ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել. Վալենսիայի և Մուրսիայի շրջաններում ջերմաչափը ցույց է տալիս +28C, Մադրիդում` +19C: Շոգը Պիրենեյան թերակղզի է բերել հզոր անտիցիկլոնը: Արևոտ օրեր են վայելում նաև ֆրանսիացիները:  Պերպինյանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև +22C, Մարսելում սպասվում է +20 աստիճան…

Read More
ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել են Բելգորոդի մոտ կործանված Իլ-76-ի հարցը

ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկել են Բելգորոդի մոտ կործանված Իլ-76-ի հարցը

ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել Բելգորոդի մերձակայքում կործանված Իլ-76 ռազմական ինքնաթիռի վերաբերյալ, որի ժամանակ Ռուսաստանի քննչական կոմիտեն հրապարակել է կադրեր, որոնք ցույց են տալիս Իլ-76 ինքնաթիռի կործանման վայրի ենթադրյալ զննությունը։ «Քննչական գործողությունների առաջին արդյունքները, այդ թվում՝ դեպքի վայրի զննության նախնական տվյալները, թույլ են տալիս եզրակացնել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի տարածքից՝ զենիթային հրթիռով»,- ասվում…

Read More
Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնող որոշումը

Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնող որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը վավերացնելու մասին խորհրդարանի ընդունած որոշումը: Թուրքիան այսպիսով դարձել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախավերջին երկիրը, որը հաստատել է Շվեդիայի անդամակցությունը: Արձանագրությունը չվավերացրած միակ երկիրը Հունգարիան է: Թուրքիան մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության հայտը վավերացնելու համար: Բացի Ստոկհոլմին ներկայացված պահանջներից՝ թուրքական կողմը…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին։ «Ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականների քարտեզները` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված այդ քարտեզները անօգուտ են ու թերի և…

Read More
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
		25.01.2024 news Ախալցխա, Հոգեւոր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 25.01.2024 news Ախալցխա, Հոգեւոր

Հունվարի 26-ին, Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում երեկոյան ժամերգությունից հետո կկատարվի Սուրբ Սարգիս զորավարի տոնի նախատոնակը։ Նախատոնակի ավարտին ներկաներին կբաժանենք ավանդական աղի բլիթները։ Սկիզբը ժամերգության ժամը 18:00 Սիրով սպասում ենք բոլորիդ։

Read More
Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը

Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունել է Հայաստանի ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հաղթահարմանը: «Մի քանի օրում հարյուր հազարից ավելի մարդ ստիպված էր լքել Լեռնային Ղարաբաղը, այն տները, որտեղ նրանք միշտ ապրել են: Ողջունում եմ Հայաստանի ջանքերը, որն արագ արձագանքեց ստեղծված բարդ իրավիճակին՝ օգնություն տրամադրելով տեղահանվածներին: Երբ Ադրբեջանում էի, այդ երկրի իշխանությունների…

Read More