Ֆրանսիան արտաքսում է ադրբեջանցի երկու դիվանագետների` ի պատասխան Բաքվի համապատասխան որոշման
		28.12.2023 . Միջազգային

Ֆրանսիան արտաքսում է ադրբեջանցի երկու դիվանագետների` ի պատասխան Բաքվի համապատասխան որոշման 28.12.2023 . Միջազգային

Ադրբեջանցի երկու դիվանագետներ արտաքսվել են Ֆրանսիայից: Այս որոշման մասին տեղեկացրել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից` մանրամասնելով, որ ֆրանսիական կողմն ի գիտություն է ընդունել Ադրբեջանի հայտարարությունը` Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանն աշխատող երկու դիվանագետների «անցանկալի անձ» ճանաչելու մասին: «Վճռականորեն հերքում ենք մեղադրանքները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է իբրև իր որոշման հիմք»,- հայտնել են Ֆրանսիայի ԱԳՆ-ից: Նախարարությունից պարզաբանել են, որ ընդունված որոշումը,…

Read More
Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը հորիզոններ է բացում Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացման համար. Աբդոլլահիան

Իրան-ԵԱՏՄ համագործակցության ընդլայնումը հորիզոններ է բացում Թեհրանի և Երևանի հարաբերությունների զարգացման համար. Աբդոլլահիան

Իրանի և ԵԱՏՄ միջև համագործակցության ընդլայնումը հստակ հորիզոններ է բացում Թեհրանի ու Երևանի միջև գործնական հարաբերությունների զարգացման համար: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Հայաստան կատարած իմ այցի ընթացքում հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Քննարկել ենք տարածաշրջանային հարցեր և…

Read More
Իրաքի Անբար նահանգում հրթիռային հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Իրաքի Անբար նահանգում հրթիռային հարձակման է ենթարկվել ամերիկյան ռազմաբազան

Իրաքի Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ ամերիկյան ռազմաբազան հրթիռակոծության է ենթարկվել։ Այդ մասին հայտնում է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը։ Գործակալության խոսքով՝ երեք ուժեղ պայթյուն է լսվել ամերիկյան ռազմական օբյեկտներից մեկում։ Հարձակման հետևանքների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Ավելի վաղ Իրաքի իսլամական դիմադրության շարժմանը պատկանող շիա զինված խմբավորումները կամիկաձե անօդաչու թռչող սարքեր էին կիրառել՝ Էրբիլի օդանավակայանում…

Read More
Ռուսական կողմը ԱԹՍ-ներով թիրախավորել է Խերսոնը

Ռուսական կողմը ԱԹՍ-ներով թիրախավորել է Խերսոնը

Ուկրաինայի իշխանությունը հայտնել է, որ ռուսական բանակը տասնյակ օդաչուներով թիրախավորել է Խերսոնը, այդ թվում՝ երկաթուղային կայարանը, որտեղ հարվածի պահին 140 քաղաքացիների տարհանող գնացք է կայանված եղել: Մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել։ Ռուսական կողմի հարվածներից տուժել են նաև Խերսոնի բնակելի շրջաններ, կան վիրավորներ: Օդեսայում էլ հայտնի է մեկ զոհի մասին: Ռուսական կողմը հայտնել է Ռոստովի…

Read More
Բենիամին Նեթանյահուն Հիտլերից ոչնչով չի տարբերվում. Էրդողան
		27.12.2023 . Միջազգային

Բենիամին Նեթանյահուն Հիտլերից ոչնչով չի տարբերվում. Էրդողան 27.12.2023 . Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չորեքշաբթի ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ոչնչով չի տարբերվում Ադոլֆ Հիտլերից և Իսրայելի հարձակումները Գազայի վրա համեմատել է հրեա ժողովրդի նկատմամբ նացիստների վերաբերմունքի հետ, գրում է Reuters-ը։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն աջակցում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը երկու պետության ստեղծմամբ, քննադատել է Իսրայելի օդային և ցամաքային հարձակումը Գազայի վրա: Թուրքիայի…

Read More
ԵՄ-ն Ուկրաինային 20 մլրդ եվրոյի աջակցության պահուստային ծրագիր է պատրաստում

ԵՄ-ն Ուկրաինային 20 մլրդ եվրոյի աջակցության պահուստային ծրագիր է պատրաստում

ԵՄ պաշտոնյաները որպես Ուկրաինային 50 մլրդ եվրո հատկացնելու քառամյա ծրագրի այլընտրանք դիտարկում են Կիևին՝ պարտքի կառուցվածքի կիրառմամբ, 20 մլրդ եվրո տրամադրելու տարբերակը, հայտնում է Financial Times-ը: «Այդ սխեման ենթադրում է անդամ պետությունների կողմից ԵՄ բյուջեին երաշխիքների տրամադրում, ինչը թույլ կտա Եվրահանձնաժողովին հաջորդ տարի կապիտալի շուկաներից Կիևի համար մինչև 20 մլրդ եվրո պարտք վերցնել»,- գրում է…

Read More
Կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն. Արարատ Միրզոյան

Կարևորում ենք մեր գործընկերների, բարեկամների ջանքերի համադրումը՝ ուղղված Հարավային Կովկասում տևական կայուն խաղաղություն ունենալուն. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:  Հանդիպման արդյունքներով ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ստորև ներկայացված է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի համար հայտարարությունը և…

Read More
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատելու համար Թուրքիան պահանջում է իր բոլոր պայմանների կատարումը

ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաստատելու համար Թուրքիան պահանջում է իր բոլոր պայմանների կատարումը

Թուրքիան պատրաստ է հաստատել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, եթե կատարվեն իր ներկայացրած բոլոր պահանջները: Ավելի վաղ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կանաչ լույս կվառի Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրման համար, եթե ԱՄՆ Կոնգրեսը հաստատի Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործարքը, որի շուրջ օրերս Անկարան ու Վաշինգտոնն ակտիվ քննարկումներ են անցկացրել, նաև Կանադան պետք է վերացնի Թուրքիայի…

Read More
Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը. Զախարովա

Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել Հայաստանի խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը. Զախարովա

Անցած տարին բարդ էր շատ երկրների և աշխարհի շատ ժողովուրդների համար։ Այն հեշտ չէր նաև Հայաստանի, մեր բարեկամ ժողովրդի համար։ Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ։ «Մենք տեսնում ենք Երևանն ավելի վտանգավոր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու արտաքին ուժերի փորձերը, տեսնում ենք, թե ինչպես է Արևմուտքը բացարձակապես անտարբեր հայ ժողովրդի…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Read More
ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ

ԵԱՏՄ-ն մտադիր է Հնդկաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ. Հնդկաստանի ԱԳՆ

Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը ժամանել է Ռուսաստան և այցի ընթացքում, մասնավորապես, բանակցություններ կվարի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։ «Հնդկաստանը և Եվրասիական տնտեսական միությունն ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսեն հաջորդ տարվա հունվարին»,- հայտարարել է Հնդկաստանի արտգործնախարարը: Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն առևտրային համաձայնագրի նախագիծը պատրաստել են 2020 թվականի մարտին,…

Read More
Մենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք վարում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ. Զախարովա

Մենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն ենք վարում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ. Զախարովա

ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցությունը կառուցված է պրագմատիկ և փոխշահավետ հիմքի վրա։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Երևանը զգալի շահաբաժիններ է ստանում ԵԱՏՄ-ին իր մասնակցությունից։ Տարեցտարի Հայաստանի տնտեսական ցուցանիշների աճի բարձր տեմպեր են նկատվում։ Չնայած որոշ ոչ միանշանակ հայտարարություններին՝ մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մյուս…

Read More
Ռուսաստանն անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը. Սերգեյ Լավրով

Ռուսաստանն անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը. Սերգեյ Լավրով

Կայացել է նաև Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասին, երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային իրավիճակներին առնչվող հարցեր: Մատնանշելով Հարավային Կովկասի զարգացումները՝ Աբդոլլահիանը ողջունել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը և հայտնել Իրանի աջակցությունը տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատման գործում: ՌԴ արտգործնախարարը շնորհավորել է Աբդոլլահիանին Իրանի…

Read More
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները օրերս տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Կարմիր խաչից այցելել են 2020-ի պատերազմից և 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո գերեվարվածներին: Զառա Ամատունու խոսքով՝ բոլորին այցելել են, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, օգնել կապ հաստատել հարազատների հետ, պահվող…

Read More
ԵԱՏՄ-ն նշանակալի դեր ունի անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում. Պեսկով

ԵԱՏՄ-ն նշանակալի դեր ունի անդամ երկրների տնտեսությունների զարգացման գործում. Պեսկով

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տնտեսական զարգացման տրամաբանությունը խոսում է ինտեգրման օգտին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ այդ ինտեգրումը կարևոր է և օգտակար, երբ այն «իսկապես հիմնված է ոչ թե ինչ-որ մեկի գերիշխանության, այլ համագործակցության փոխշահավետ տեսակների վրա: Դա բխում է բոլոր երկրների ժողովուրդների շահերից»: Նրա խոսքով՝ այն…

Read More
Աբդոլլահիանը և Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Աբդոլլահիանը և Բայրամովը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի  գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, գրում է Irna գործակալությունը: Զրույցի ընթացքում Աբդոլլահիանը, ողջունելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առաջընթացը և մատնանշելով Հայաստան կատարելիք իր այցը, ընդգծել է, որ Իրանը շարունակելու է կառուցողական ջանքեր գործադրել Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության համար: Բայրամովը շնորհակալություն է հայտնել Իրանի կառուցողական…

Read More
Ադրբեջանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 15-ի

Ադրբեջանում նախագահի արտահերթ նախագահական ընտրությանը մասնակցելու հայտ է ներկայացրել ևս 8 թեկնածու, հայտնել է այդ երկրի ԿԸՀ-ն։ Հանձնաժողովի քարտուղար Արիֆա Մուրադովան նշել է, որ բոլոր առաջադրումները հաստատվել են: Նախագահի պաշտոնի համար հայտ ներկայացրած թեկնածուների թիվը հասել է 15-ի: Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրությունը տեղի կունենա 2024 թվականի փետրվարի 7-ին։ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ընտրությունները՝ պնդելով,…

Read More
Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն հաստատել է 15 թեկնածուի առաջադրումը

Ադրբեջանի ԿԸՀ-ն արդեն հաստատել է 15 թեկնածուի առաջադրումը

Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է արտահերթ նախագահական ընտրությունում ևս 8 թեկնածուի առաջադրումը: Այդ մասին հայտնել է ԿԸՀ քարտուղար Արիֆա Մուխտարովան։ Այսպիսով՝ թեկնածուների թիվը, որոնց առաջադրումը հաստատել է Ադրբեջանի ԿԸՀ-ն, հասել է 15-ի։

Read More
Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնականացնել խաղաղ բանակցությունները. Պեսկով

Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնականացնել խաղաղ բանակցությունները. Պեսկով

Երևանն ու Բաքուն պատրաստ են վերջնական տեսքի բերել խաղաղության պայմանագիրը: Այդ մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք «վտանգավոր չէ՞ մի տեղում հավաքել հակամարտող կողմերին»: Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտող կողմեր չեն և արձանագրում են խաղաղ բանակցությունները վերջնականացնելու և խաղաղության պայմանագրի հասնելու պատրաստակամությունը:

Read More
Մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի մասին

Մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին,…

Read More
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «ոչ ցանկալի անձ» են հայտարարվել

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ «ոչ ցանկալի անձ» են հայտարարվել

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նրան բողոքի հայտագիր են հանձնել: Գերատեսչությունից հայտնել են, որ Ֆրանսիայի դեսպանության երկու աշխատակիցների գործողությունների վերաբերյալ լուրջ բողոք է ներկայացվել, նրանք հայտարարվել են «ոչ ցանկալի անձինք»: Նրանց տրվել է 48 ժամ Ադրբեջանի տարածքը լքելու համար: Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հստակեցրել բողոքի նոտայի և դիվանագետների արտաքսման պատճառը:

Read More
Ադրբեջանի Միլի մեջլիսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն է տարածվել

Ադրբեջանի Միլի մեջլիսում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն է տարածվել

Ադրբեջանական կողմը խաղաղության գործընթացը խաթարող հերթական սադրանքին է դիմել: Ադրբեջանի Միլի մեջլիսի 23 պատգամավոր, որոնք ներկայանում են որպես, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներ, հայտարարություն են տարածել, որը պարունակում է մի շարք կեղծ պնդումներ:   Նրանք նշել են, թե, իբր, ադրբեջանցիները դարեր շարունակ ապրել են Հայաստանի տարածքում, սակայն էթնիկ զտման են ենթարկվել:   Պատգամավորները աջակցություն…

Read More
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել Է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարներին հրավիրել է շփում սկսել ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ, այլ Սանկտ Պետերբուրգի պալատական համալիրով շրջայցի ընթացքում:

Read More
ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

ԵՄ դիտորդները պարեկություն են իրականացրել Սոթքում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդները հայ-ադրբեջանական սահմանին հարող Սոթքում անվտանգության իրավիճակի ուսումնասիրության պարեկություն են իրականացրել: Այդ մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում: «Պարեկային ծառայության նպատակն է դիտարկել և զեկուցել տեղում անվտանգության իրավիճակի մասին և նպաստել հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգությանը»,- ասված է գրառման մեջ: #EUMA monitors conducted a security situation awareness patrol in Sotk adjacent to…

Read More
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Լուկաշենկոն և Ալիևը

Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Լուկաշենկոն և Ալիևը

Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում են անցկացրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դեկտեմբերի 24-ի հեռախոսազրույցում կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր, տարածաշրջանում տիրող իրավիճակը և բազմակողմ հարթակներում համատեղ աշխատանքի թեմատիկան: Բելառուսի նախագահի գրասենյակից հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը շարունակվել է այդ թեմաների շուրջ մտքերի փոխանակումը:   Ալիևը Լուկաշենկոյին հրավիրել է…

Read More
Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով 160 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել
		26.12.2023 . Միջազգային

Նիգերիայում զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով 160 մարդ զոհվել է, 300-ը՝ վիրավորվել 26.12.2023 . Միջազգային

Նիգերիայում առնվազն քսան գյուղի վրա զինված հանցավոր խմբավորումների հարձակումների հետևանքով առնվազն 160 մարդ է զոհվել, 300-ը՝ վիրավորվել: Տեղական իշխանության ներկայացուցիչները հայտնել են, որ կառավարությունն ակտիվ միջոցներ կձեռնարկի անմեղ քաղաքացիական անձանց վրա շարունակվող հարձակումները կանխելու համար: Նիգերիայի հյուսիսարևմտյան և կենտրոնական հատվածները երկար ժամանակ է՝ ենթարկվում են ավազակախմբերի հարձակումների: Նրանք գործում են անտառների խորքում գտնվող բազաներից և…

Read More
Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի կորպուսի խորհրդականը

Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է Իրանի ԻՀՊԿ-ի կորպուսի խորհրդականը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խորհրդականը զոհվել է Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքով՝ հայտնել է իրանական Tasnim պետական գործակալությունը: «Մի քանի ժամ առաջ Դամասկոսի մերձակայքում Իսրայելի հարձակման ժամանակ զոհվել է Սեյեդ Ռազի Մուսավին, որը հայտնի է որպես Սեյեդ Ռազի, որը Սիրիայում ԻՀՊԿ-ի փորձառու և ամենատարեց խորհրդականներից մեկն էր»,- ասված է հաղորդագրության մեջ: Պարբերականի տվյալով՝ Սեյիդ…

Read More
Ուկրաինական կողմը Ղրիմում ռուսական դեսանտային նավ է խոցել

Ուկրաինական կողմը Ղրիմում ռուսական դեսանտային նավ է խոցել

Ուկրաինական ուժերը հրթիռային հարված են հասցրել Ղրիմի Թեոդոսիա նավահանգստին: Ուկրաինայի օդուժի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ոչնչացրել է «Նովոչերկասկ» մեծ դեսանտային նավը: Հարվածին հետևել է պայթյուն, սակայն հետևանքների, այդ թվում՝ զոհերի մասին հավաստի տեղեկություններ դեռևս չկան: Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Թեոդոսիայի շրջանում։ Նրա խոսքով՝ նավահանգստի տարածքում հրդեհը մեկուսացվել…

Read More
Կարծում ենք, որ հայկական կողմի հետ հանդիպումները տեղի կունենան 2024-ին. Բայրամով

Կարծում ենք, որ հայկական կողմի հետ հանդիպումները տեղի կունենան 2024-ին. Բայրամով

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները, «Լուրերին» հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից և խաղաղության պայմանագրի բանակցություններից, նշել էր, որ Ադբեջանը Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթը։ «Կարծում ենք, որ հանդիպումները կկայանան 2024 թվականին:…

Read More
ԵԱՏՄ-ն կայացել է որպես հեղինակավոր միջազգային ասոցիացիա. Պուտին

ԵԱՏՄ-ն կայացել է որպես հեղինակավոր միջազգային ասոցիացիա. Պուտին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գնահատել է որպես հեղինակավոր միջազգային ասոցիացիա: Նա հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը իր գոյության գրեթե 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է: Ռուսաստանի ՀՆԱ-ն 2023 թվականին կաճի 3,5 տոկոսով, ՀՀ-ում ՀՆԱ-ի աճը 9 ամսում կազմել է 9 տոկոս, Ղազախստանում` գրեթե 5 տոկոս,…

Read More