Պատրաստ ենք մեր հայրենակիցներին հնարավոր տեղահանման դեպքում ընդունել, հոգալ նրանց կարիքները. Սյունիքի մարզպետի խորհրդական
«Լուրերի» նկարահանող խումբը Կոռնիձորում է, որտեղ կենտրոն է բացվել՝ ԼՂ-ից Հայաստան հնարավոր տեղափոխման դեպքում քաղաքացիներին ընդունելու համար: «Լուրերի» թղթակցի հետ զրույցում Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը, անդրադառնալով մարզպետարանի աշխատանքներին՝ կապված ԼՂ-ից քաղաքացիների հնարավոր հոսքի հետ, ասաց. «Մեր հայրենակիցների հնարավոր տեղահանման դեպքում մարզպետի հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մեծ աշխատանքային խումբ է, որտեղ ընդգրկված են նաև կամավորներ: Հիմնականում Գորիսի…
