Ադրբեջանն ու ԱՄԷ-ն չորս փաստաթուղթ են ստորագրել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին
Ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի պաշտոնական այցն Ադրբեջան: Բաքվում ավելի վաղ կայացել է նրա հանդիպումը Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ավարտին չորս փաստաթուղթ է ստորագրվել էներգետիկ ոլորտում համագործակցության մասին: Մասնավորապես, Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ԱՄԷ ներդրումների նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր էներգետիկ ոլորտում ներդրումային համագործակցության վերաբերյալ: Բացի դրանից՝…
