Հորդանանի արտգործնախարարը հրեա վերաբնակներին մեղադրել է Երուսաղեմի հայկական թաղամասը զավթելու ծրագիր իրականացնելու համար
Բահրեյնում ավարտված՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի «Մանամայի քննարկումներ» ամենամյա միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին ու անդրադարձել ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակին: Արտգործնախարարը հարց է ուղղել, եթե Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունները բացատրում են որպես պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակումներին, ապա ինչպես բացատրել Արևմտյան ափին կատարվող գործողությունները, որոնց…
