Ադրբեջանում վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել են այդ երկրի սեյսմիկ ծառայությունից: Տեղեկության համաձայն՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Ղուբայի շրջանում՝ սեպտեմբերի 16-ի առավոտյան ժամը 05:52-ին: Երկրաշարժի օջախը գտնվել է 42 կմ խորությաամբ:

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կառուցվում է ժամանակակից մարզադահլիճ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում կառուցվում է ժամանակակից մարզադահլիճ

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Խանդո գյուղում կառուցվող մարզադահլիճի շինարարական աշխատանքների ընթացքին։ Իրականացվող ենթակառուցվածքային նախագիծը նպատակ ունի խթանել առողջ ապրելակերպը, զարգացնել մարզական ենթակառուցվածքները և ստեղծել բարենպաստ պայմաններ երեխաների ու երիտասարդների ֆիզիկական ակտիվության և սպորտային զբաղվածության համար։ Նախագծի շրջանակում կառուցվում է…

Read More
Ազատ է արձակվել Բաքվում ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջանի» գործադիր տնօրենը

Ազատ է արձակվել Բաքվում ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջանի» գործադիր տնօրենը

Ազատ է արձակվել Բաքվում ավելի վաղ ձերբակալված «Սպուտնիկ Ադրբեջանի» գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը՝ «Կոմերսանտին» հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այդ հարցով բանակցությունները հիմնականում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների օգնականների մակարդակով, իսկ վերջնական որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին։ Մոսկվան էլ ազատ է արձակել Ռուսաստանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից…

Read More
Հռոմի Պապն առաջին անգամ այցելել է իսպանական բանտ

Հռոմի Պապն առաջին անգամ այցելել է իսպանական բանտ

Իսպանիա կատարած այցի ընթացքում Հռոմի Պապ Լևոն XIV-ն այցելել է Բարսելոնայի մերձակայքում գտնվող քրեակատարողական հիմնարկ, որտեղ այդ առիթով բանտարկյալներ էին բերել միանգամից երեք բանտից՝ և տղամարդիկ, և կանայք: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը 20 րոպե զրուցել է 80 դատապարտյալի հետ, որոշ դեպքերում շփումը շատ հուզիչ է եղել։ Բանտարկյալները Հռոմի Պապին նվերներ են տվել, այդ թվում՝ սեփական աշխատանքները,…

Read More
Հունգարիան սպառնացել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ պատերազմով

Հունգարիան սպառնացել է Ուկրաինային ՆԱՏՕ-ի հետ պատերազմով

Հունգարիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարձակումը «Թուրքական հոսք» գազատարի վրա կդիտվի որպես սպառնալիք ՆԱՏՕ-ի համար, և Բուդապեշտն իրավունք ունի նախաձեռնելու դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի կիրարկումը։ «Ուկրաինայի ևս մեկ նման հարձակում կգնահատվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակի ղեկավարը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել…

Read More
Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի զինված ուժերը լքեն Ռուսաստանի շրջանները. Պեսկով

Պատերազմը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Ուկրաինայի զինված ուժերը լքեն Ռուսաստանի շրջանները. Պեսկով

«Հատուկ ռազմական գործողությունը կարող է ավարտվել մինչև օրվա վերջ, եթե Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերին հրաման տա լքել Ռուսաստանի շրջանները»,- հայտարարել է Դմիտրի Պեսկովը: Կրեմլի խոսնակը հավելել է, թե ռազմական գործողությունները կշարունակվեն, եթե Կիևը հրաժարվի իրական բանակցություններից և խաղաղ կարգավորման լուրջ լուծումներից։ «Կիևի ռեժիմը միտումնավոր ոչնչացրեց Ստարոբելսկի քոլեջը, դա արդեն հաստատված է: Եթե Կիևը գիտակցաբար գնում…

Read More
Պուտինը և Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը

Պուտինը և Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը

Ռուսաստանի նախագահը և Իսրայելի վարչապետը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի տվյալով՝ Վլադիմիր Պուտինը և Բենիամին Նեթանյահուն քննարկել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակը։   «Ռուսական կողմը վերահաստատել է անսասան դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրները և հակամարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։   Վլադիմիր Պուտինն ընդգծել է Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման,…

Read More
Ուկրաինային պետք է թույլ տրվի հարվածել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին. Մակրոն

Ուկրաինային պետք է թույլ տրվի հարվածել Ռուսաստանի ռազմական օբյեկտներին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մեզբերգ ամրոցում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Ուկրաինային պետք է թույլ տրվի հարվածել Ռուսաստանի ներսում գտնվող ռազմական օբյեկտներին, որտեղից հրթիռներ են արձակվում Ուկրաինայի տարածքի վրա, բայց ոչ այլ թիրախների: Մակրոնի խոսքով՝ Ուկրաինային հեռահար սպառազինություն մատակարարելը, որն ունակ է երկրի ներսում խոցել ռուսական ռազմական թիրախները,…

Read More
Էդուարդ Այվազյան. Նման կապերի զարգացման դեպքում մեծապես շահելու է նաեւ Վրաստանը

Էդուարդ Այվազյան. Նման կապերի զարգացման դեպքում մեծապես շահելու է նաեւ Վրաստանը

Զարեհ Սինանյանի, Դավիթ Գրիգորյանի եւ գեներալ Արշալույս Փայտյանի այցելությունը Ախալցխա մեծ հոգեբանական ու քաղաքական նշանակություն ունեցավ մեր ժողովրդի համար: Վրաստանի ու Հայաստանի իշխանությունները առաջին անգամ համոզվեցին, որ սփյուռքը ոչ միայն անտարբեր չէ Սամցխե-Ջավախքի հայերի ճակատագրով, այլ պատրաստ է ուղիղ աշխատել Վրաստանի ու տեղի հայ հասարակության ներկայացուցիչների հետ: Դա նշանակում է, որ եթե նման քայլերը հայկական…

Read More
ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին. Շոլց

ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին. Շոլց

Բեռլինը ողջունում է Եվրամիությանը Սերբիայի անդամակցությունը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլերը: «Դա տեղի չի ունենա վեց ամսից, բայց գործընթացը կշարունակվի»,- ընդգծել է Օլաֆ Շոլցը՝ Բելգրադում Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև Բելգրադին և Պրիշտինային կոչ է արել վերջնականապես լուծել Կոսովոյի հարցը և կարգավորել հարաբերությունները: Կանցլերը նշել է, որ Եվրամիությանն անդամակցել…

Read More
ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Լուիս Բոնո

ԱՄՆ-ն պատրաստ է ամեն կերպ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին. Լուիս Բոնո

Մայիսի 24-ին կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հանդիպումը: Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների կառուցման մասին» համաձայնագրի նախագծի բանակցությունների ներկա վիճակը, այդ շրջանակում անցկացված վերջին հանդիպումների արդյունքները և բանակցությունների հեռանկարները: Ջեյհուն Բայրամովը մեկ անգամ…

Read More
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվում հացահատիկի և պարարտանյութերի հերթական խմբաքանակը: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ բեռը կուղևորվի Բիլյաջարի կայարանից։ Ռուսական ցորենի վերջին առաքումն Ադրբեջանով տարանցմամբ տեղի է ունեցել ապրիլի 24-ին, առաքվել է 5 վագոն հացահատիկ՝ 350 տոննա ընդհանուր քաշով: Տարանցմանը զուգահեռ շարունակվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծումը: Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 8500 տոննա…

Read More
Բուլղարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Բուլղարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Բուլղարիայի նախագահը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված ելույթում: Reuters-ը գրում է, որ Ռումեն Ռադևի հայտարարությունից հետո լուրեր են տարածվել, որ նա մտադիր է ստեղծել սեփական քաղաքական կուսակցությունը և մասնակցել խորհրդարանի արտահերթ ընտրությանը։ Ռումեն Ռադևը Բուլղարիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից։ Նա հայտարարել է իր հրաժարականի մասին երկրում քաղաքական ճգնաժամի պայմաններում: Ակնկալվում…

Read More

Սահմանփակումներ են մտցվել Վրաստանից Հայաստան տանող ճանարպարհին

Վրաստանում տեղացած առատ ձյան պատճառով որոշ ճանապարհներ գործում են սահամանփակումներով: Վրաստանի Տարածքային կառամարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապահների դեպարտամենտից տեղեկացնում են, որ առատ ձյան ու  բքի պատճառով դժվարանցանելի են մի շարք միջպետական ճանապարհներ: Եթևեկության սահամափակումներ են մտցվել Նինիոծմինդայից Հայաստան տանող ճանապարհին:  Նշվում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհն անվաշղթաների կիրառման դեպքում բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային…

Read More
Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարվածել են Խարկովին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարվածել են Խարկովին

Ուկրաինական կողմը հայտնել է, որ գիշերը ռուսական անօդաչուները հարձակվել են Խարկովի վրա։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ գրանցվել է 11 հարված, գնդակոծության են ենթարկվել բնակելի շրջաններ, ուսումնական հաստատություններ, մանկապարտեզներ, ենթակառուցվածքներ։ Վնասվել են տասնյակ ավտոմեքենաներ, կոտրվել են դպրոցների և տների ապակիները: Բնակելի շենքերի և ուսումնական հաստատությունների տարածքներում հրդեհներ են բռնկվել: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է…

Read More
Լավրովը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունների չկատարման մասին

Լավրովը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման պայմանավորվածությունների չկատարման մասին

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական hամալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ, անդրադարձել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, հերթական անգամ պայմանավորվածությունների չկատարման համար մեղադրել հայկական կողմին:  «Եթե Հայաստանի իշխանություններն, առանց Ռուսաստանի մասնակցության, ուղիղ բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցության վերականգնման վերաբերյալ, ապա, ի սեր Աստծո, թող դա անեն»,- ասել է…

Read More
Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել դրանց

Ադրբեջանական հատուկ ծառայությունները կրկին կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել դրանց

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր, Արցախի Հանրապետության բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն:…

Read More
ԱՄՆ-ն խրախուսում է ուղիղ բանակցությունները` մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար. Բլինքեն

ԱՄՆ-ն խրախուսում է ուղիղ բանակցությունները` մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար. Բլինքեն

Միացյալ Նահանգները ողջունում է Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով դեպի ԼՂ ծայրահեղ կարևոր մարդասիրական պաշարների մատակարարումը: Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: «Այս մոտեցումը ես քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Մենք խրախուսում ենք ուղիղ բանակցությունները՝ մարդասիրական մատակարարումների հոսքը մեծացնելու համար»,- գրել է նա։

Read More
Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ

Արևմտյան մի շարք պետությունների դիրքորոշումը ՄՔԴ-ի դատախազի որոշման հանդեպ

Արևմտյան մի շարք երկրներ քննադատել են Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանի դիմումը՝ երկու իսրայելցի պաշտոնյայի և ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներին ձերբակալման օրդեր տալու վերաբերյալ։ Գերմանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներն «անընդունելի» են համարել Իսրայելի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը «ահաբեկչական կազմակերպության հետ նույնացնելը»: Գերմանիայի ԱԳՆ հայտարարել է, որ դատարանը պետք է գնահատի «այդ շատ տարբերվող դեպքերը», միաժամանակ…

Read More
Վրաստանի վարչապետը հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ դեսպանների հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ դեսպանների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Գերմանիայում և Չեխիայում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպաններ Ալեքսանդրե Կարտոզիայի և Ռուսլան Աբաշիձեի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը։ Նրանց խոսքով՝ վարչապետը շնորհավորել է դեսպաններին դիվանագիտական ​​առաքելության մեկնարկի կապակցությամբ և մաղթել հաջողություններ։ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կարտոզիան ունի պետական ​​կառույցներում աշխատանքի…

Read More
Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիան կանջատվի

Սամցխե-Ջավախքում էլեկտրաէներգիան կանջատվի

Ցանցի պլանային վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ մարտի 5-ին՝ ժամը 12:00-18:00-ն, Ասպինձա և Ասպինձայի շրջանի Օշորա, Օտա, Դամալա, Իդումալա և հարակից գյուղերի բաժանորդների էլեկտրամատակարարումը կդադարեցվ։ Ժամը 12:00-ից 18:30-ը, Գորելովկա, Սպասովկա, Սամեբա, Սաթխա, Եֆրեմովկա և Նինոծմինդայի շրջանի  հարակից գյուղերի բաժանորդները; Ժամը 12:00-ից 14:00-ն բաժանորդներին Բորժոմիի շրջանի Ցեմի, Ծաղվերի, Կոմոթի և հարակից գյուղերի, ինչպես նաև Բորժոմիի Ստալինի, Մարիջանի, Տաբիձե…

Read More
Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դուրս է հանել ձյան մեջ խրված մեքենաներին

Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը դուրս է հանել ձյան մեջ խրված մեքենաներին

  Եղանակային վատ պայմանների պատճառով Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին  մեքենաները   հայտնվել են  ձյան մեջ։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության փոխանցմամբ՝ Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհին ձյան մեջ խրված ավտոմեքենաները դուրս են բերվել։ Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ տարածաշրջանում  անբարենպաստ եղանակ է։ Նինոծմինդա և Ախալքալաք գյուղերի մեծ մասը կտրված է արտաքին աշխարհից, որոշ գյուղեր հոսանքազրկված են։

Read More
Ասպինձեի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում վերականգնվում են ներքին ճանապարհները

Ասպինձեի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում վերականգնվում են ներքին ճանապարհները

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում շարունակվում են ներքին թաղամասային ճանապարհների վերականգնողական աշխատանքները։ Ասպինձայի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն՝ քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլիի հետ միասին, տեղում ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ծրագրի շրջանակներում բարեկարգվում և վերականգնվում են գյուղի ներքին թաղամասային ճանապարհները, ինչը կնպաստի բնակիչների տեղաշարժի պայմանների բարելավմանը և ճանապարհային ենթակառուցվածքի զարգացմանը։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 210 300…

Read More
Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը ԼՂ-ում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի ԱԺ հանձնաժողովը ԼՂ-ում էթնիկ զտումը դատապարտող բանաձև է ընդունել

Ֆրանսիայի ԱԺ միջազգային հարցերի հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը և աջակցում Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Յուվեր Ժուլիեն Լաֆերրիերն X-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` կից նշելով. «Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումները դատապարտող և Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու պահանջով բանաձևի…

Read More
Հայաստանն 9 հորիզոնականով բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում

Հայաստանն 9 հորիզոնականով բարելավել է դիրքերը Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս — 2025» զեկույցը, որի համաձայն՝ լրատվամիջոցների ազատությունը մտահոգիչ անկում է ապրում աշխարհի շատ մասերում, և ԶԼՄ-ների թուլացման պատճառներից մեկը, չնայած հաճախ թերագնահատվում է, տնտեսական ճնշումն է։ RSF Index տնտեսական ցուցիչով չափված տվյալները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա լրատվամիջոցները գտնվում են իրենց խմբագրական անկախությունը պահպանելու…

Read More
ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. ԱԳՆ խոսնակ

ՌԴ ԱԳՆ գործընկերներին կոչ ենք անում կողմնակալ հայտարարություններով սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է լրատվամիջոցից ստացված հարցմանը: Հարց. ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հենց Հայաստանն է սաբոտաժի ենթարկում Սյունիքի մարզով կոմունիկացիաների ապաշրջափակման պայմանավորվածությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան. Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարարության զանազան պաշտոնյաների՝ իրականությանը չհամապատասխանող, ակնհայտորեն կողմնակալ, հաճախ անհարգալից մեկնաբանությունները, ցավոք, վաղուց արդեն նորույթ չեն, և եթե նկատել եք, տևական ժամանակ է, ինչ մենք…

Read More
Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին

Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին

Պակիստանը ՄԱԿ ԱԽ-ին տեղեկացրել է Հնդկաստանի հարձակման մասին, հաղորդում է Պակիստանի ԱԳՆ-ն։Համապատասխան դիմումը ԱԽ-ին ուղղվել է ՄԱԿ-ում Պակիստանի մշտական ներկայացուցչի միջոցով։ «Պակիստանն իրեն իրավունք է վերապահում հնդկական ագրեսիային պատասխանել համապատասխան պահի, համապատասխան կարգով»,- ընդգծել են Պակիստանի ԱԳՆ-ից։

Read More
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները օրերս տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին: Տեղեկությունը «Լուրեր»-ին հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Կարմիր խաչից այցելել են 2020-ի պատերազմից և 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո գերեվարվածներին: Զառա Ամատունու խոսքով՝ բոլորին այցելել են, ծանոթացել պահման պայմաններին, առողջական վիճակին, օգնել կապ հաստատել հարազատների հետ, պահվող…

Read More
Ֆրանսիայի շրջանների հետ հարաբերությունների զարգացումն Արցախի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան

Ֆրանսիայի շրջանների հետ հարաբերությունների զարգացումն Արցախի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 8-ին այցելել է Լիոն քաղաք, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Օվերն Ռոն Ալպ շրջանային խորհրդի փոխնախագահներ Նիկոլա Դարագոնի և Թերի Կովակսի և շրջանային խորհրդի պատասխանատուների հետ: Իր խոսքում Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր վարչական շրջանների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը Արցախի արտաքին քաղաքական օրակարգի…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակի տակ է պահում Սարուշենի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից. ԼՂ պետնախարար

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակի տակ է պահում Սարուշենի ցորենի միակ դաշտը՝ զրկելով բնակիչներին հաց ունենալու հնարավորությունից. ԼՂ պետնախարար

Ադրբեջանը ոչ միայն ութ ամսից ավելի է շրջափակման մեջ է պահում ԼՂ ժողովրդին և զրկում նրանց Հայաստանի Հանրապետության հետ կապից, այլև ռազմական ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով անընդհատ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական բնակչության կողմից իրենց առօրյա խնդիրները լուծելու հարցում: Այդ մասին ասված է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի Ֆեյսբուքի էջում։ «Արդեն տևական օրեր է, Արցախի Հանրապետության…

Read More