Համայնքային ժողով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում

Համայնքային ժողով Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում

2019 թվականի ապրիլի 17-ին, Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում կայացավ թբիլիսահայ հասարակայնության ներկայացուցիչների ժողովը: Ժողովն իր ներկայությամբ պատվել էր  Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան  Ռուբեն Սադոյանը: Հավաքը բացեց Վիրահայոց թեմի  առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի  տարածաշրջանում ծառայության նշանակված հոգեշնորհ Զավեն վարդապետ Յազիչյանին: Այնուհետև առաջնորդի…

Read More
Բլինքենը և Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները. պետքարտուղարություն

Բլինքենը և Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները. պետքարտուղարություն

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը տեղեկացրել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: «Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Միշելը վերահաստատել են ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Read More
Ռուսաստանի խոշոր հարձակում Կիևի վրա. 21 զոհ, տասնյակ վիրավորներ

Ռուսաստանի խոշոր հարձակում Կիևի վրա. 21 զոհ, տասնյակ վիրավորներ

Մայիսի 14-ին՝ հինգշաբթի, Կիևի վրա ռուսական ուժերի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի միջոցով զանգվածային ավիահարվածների հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է առնվազն 21 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, կան տասնյակ վիրավորվեր: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ​​արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Կիևի Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն մայիսի 15-ը քաղաքում սգո օր է հայտարարել: Այդ օրը Կիևում կիջեցվեն պետական ​​դրոշները,…

Read More
Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները

Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի…

Read More
Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը. Գալուզին

Եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն է հայ-ադրբեջանական կարգավորման ամենահուսալի ճանապարհը. Գալուզին

Մոսկվայի նպատակն է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին հաշտեցման ու խաղաղ փոխգործակցության կայուն հետագիծ դուրս գալու հարցում՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:   «Ռուսաստանի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում այլընտրանք չունի, այդ դերը մեծ է և եզակի։ Առաջին հերթին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը»,- ասել է Գալուզինը Россия 24 հեռուստաալիքի հետ հարցազրույցում։   Նրա խոսքով՝ Ռուսաստանը Բաքվին…

Read More
Բերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Բերքաբերի վերևի հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Հոկտեմբերի 23-ին՝ մինչև ժամը 13։00-ը, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի վերևի հատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ կատարելու նպատակով իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   ՊՆ-ն հարակից հատվածի բնակչությանը խնդրում է ընդունել ի գիտություն:

Read More
Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

Վաշինգտոնի Ռոնալդ Ռեյգան կենտրոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը։ «Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ԱՄՆ առևտրի փոխքարտուղար Ջեֆրի Քեսլերը, ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիական հարցերով փոխտեղակալ Փիթեր Անդրեոլին և NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լիբարիդյանը։ Անդրադարձանք հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության խորացմանը, խաղաղության ամրապնդմանը և երկկողմ համագործակցության…

Read More
ԱՄՆ Պետդեպարտամենտը ծրագրում է 2023 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին հատկացնել 88 միլիոն դոլար
		29.03.2022 . Վրաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտը ծրագրում է 2023 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին հատկացնել 88 միլիոն դոլար 29.03.2022 . Վրաստան

ԱՄՆ Պետդեպարտամենտի 2023 թվականի բյուջեի նախագծով Վրաստանին նախատեսվում է հատկացնել 88 մլն դոլար։ Փաստաթուղթը հրապարակում է Պետդեպարտամենտը։ «ԱՄՆ օգնությունը կնպաստի Վրաստանի ժողովրդավարական, տնտեսական զարգացմանը, եվրատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև կամրապնդի նրա ճկունությունը՝ դիմակայելու Կրեմլի վնասակար ազդեցությանը։ Ֆինանսավորումը կամրապնդի ինստիտուցիոնալ վերահսկողության և հավասարակշռության սկզբունքը և օրենքի գերակայությունը, կաջակցի Վրաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված ժողովրդավարական և տնտեսական զարգացման…

Read More
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը

Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը

Իրանի վրա Իսրայելի հարձակմանն է արձագանքել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը միակողմանի գործողություն է, ուստի ՆԱՏՕ-ի երկրները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պետք է նպաստեն Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ նա ժամանել էր Բիլդերբերգյան ակումբի հանդիպմանը մասնակցելու համար: «ՆԱՏՕ-ի դաշնակիցները…

Read More
Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյան

Տարածաշրջանի ապաշրջափակումը կծառայի բոլոր երկրների շահերին. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Fox News-ին տված հարցազրույցում անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի նշանակությանը, ընդգծելով դրա կարևորությունը ոչ միայն երկկողմ, այլև տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում։ «Կարծում եմ, երեկվա համաձայնագիրն ու հռչակագիրը բավականին շոշափելի օգուտներ են պարունակում ինչպես Իրանի, այնպես էլ Ռուսաստանի համար։ Քանի որ, երբ դրանք կյանքի կոչվեն, օրինակ՝ Իրանը հնարավորություն կունենա Պարսից ծոցից երկաթուղով…

Read More
Վրաստանի վարչապետը հանդիպել է նահանգապետերի, մունիցիպալիտետների քաղաքապետերի և շրջանների սակրեբուլոների նախագահների հետ

Վրաստանի վարչապետը հանդիպել է նահանգապետերի, մունիցիպալիտետների քաղաքապետերի և շրջանների սակրեբուլոների նախագահների հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է նահանգապետերի, մունիցիպալիտետների քաղաքապետերի և շրջանների սակրեբուլոների նախագահների հետ։ Կառավարության աշխատակազմի տվյալներով՝ կառավարության ղեկավարը կենտրոնացել է շրջանների երկարաժամկետ զարգացման և կենտրոնական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև համակարգման կարևորության վրա, որը կնպաստի կարևոր նախագծերի արդյունավետ իրականացմանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը։ «Կենտրոնական կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների…

Read More
Հունգարիան պաշտպանել է Ֆրանսիայի տեսակետը Եվրոպայի ռազմավարական ինքնավարության վերաբերյալ

Հունգարիան պաշտպանել է Ֆրանսիայի տեսակետը Եվրոպայի ռազմավարական ինքնավարության վերաբերյալ

Հունգարիան համաձայն է Ֆրանսիայի հետ, որ Եվրոպային անհրաժեշտ է ռազմավարական ինքնավարություն, որը թույլ կտա պաշտպանել իր շահերը։ Այդ մասին հայտարարել է Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը, որը երեքշաբթի հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ Ռեյկյավիկում՝ Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի ժամանակ։ Մակրոնը վերջերս բազմիցս հայտարարել է Եվրամիության ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով, մասնավորապես, քաղաքական անկախությունը,…

Read More
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, կա վիրավոր

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, կա վիրավոր

Մայիսի 7-ին՝ ժամը 13։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերի, ինչպես նաև Սոթքի ոսկու հանքավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հանքավայրի աշխատակիցներից մեկը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Ժամը 16։30-ի դրությամբ իրադրությունը…

Read More
Վենեսուելայում և Իրանում ԱՄՆ-ի շահերը կապված են նավթի հետ. Լավրով

Վենեսուելայում և Իրանում ԱՄՆ-ի շահերը կապված են նավթի հետ. Լավրով

Վաշինգտոնը չի փորձում հաշվի նստել Մոսկվայի շահերի հետ, ընդհակառակը, փորձում է Ռուսաստանին դուրս մղել բոլոր էներգետիկ շուկաներից՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ողջունել և ողջունում է այն քայլերը, որոնց միջոցով Ռուսաստանը մարգինալացվում է եվրոպական էներգետիկ շուկաներում: Լավրովը նաև նշել է, որ միջազգային հարաբերությունների ոչ մի շրջանակ այժմ չի գործում, ինչն,…

Read More
«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

«Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը

Ախալցխայի «Զորի Զորյան» երիտասարդական ու պատանեկան միության անդամները այսօր՝ ապրիլի 2-ին հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։ Երիտասարդները Հայաստանի, Արցախի ու Վրաստանի դրոշներով բարձրացան քաղաքի Մարտա թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցրած խաչքար հուշակոթող եւ ծաղկեպսակ դրեցին խաչքարի մոտ։ Երիտասարդները նաեւ այցելեցին Ախալցխայի Սբ․Նշան եկեղեցի եւ մեկական մոմ վառեցին զոհված ազատամարտիկների հոգիների հանգստյան համար։

Read More
Իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկությանը. ՀՀ ԱԳ նախարար

Իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումները միտված են պետական մարմինների գործունեության թափանցիկությանը. ՀՀ ԱԳ նախարար

Մայիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Վաշինգտոնում հանդիպում է ունեցել  Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) նախագահ Դերեկ Միտչելի հետ։  Զրուցակիցները բարձր են գնահատել 1994 թվականից ի վեր հաստատված համագործակցության շրջանակներում իրականացված համատեղ ծրագրերի արդյունավետությունը։   Արարատ Միրզոյանը կարևորել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի գրասենյակի վերաբացումը Հայաստանում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո։ Նախարարը…

Read More
Բաքուն Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի

Բաքուն Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի

Բաքուն Կիևին օգնության նոր փաթեթ կտրամադրի, որը ներառում է ականազերծման սարքավորումներ, լրացուցիչ աջակցություն առողջապահության, էներգետիկ ոլորտում, ինչպես նաև պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման հարցում: Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարարի հետ հանդիպմանն այդ երկրում Ադրբեջանի դեսպանը նշել է, որ Իլհամ Ալիևը մշտապես կապի մեջ է Վոլոդիմիր Զելենսկիի հետ, հավելել է՝ Բաքուն լիովին աջակցում է Ուկրաինային: Դեսպան Սեյմուր Մարդալիյովը…

Read More
Թուրքիան սառեցրել է հարաբերությունները Իսրայելի հետ. Էրդողան

Թուրքիան սառեցրել է հարաբերությունները Իսրայելի հետ. Էրդողան

Թուրքիան սառեցրել է ​​հարաբերությունները Իսրայելի հետ Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժման հետ հակամարտության պատճառով։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Reuters-ը։ «Մենք՝ որպես Թուրքիայի Հանրապետության պետություն և կառավարություն, սառեցրել ենք հարաբերություններն Իսրայելի հետ։ Այս պահին մենք այդ երկրի հետ հարաբերություններ չունենք»,- ասել է Էրդողանը։ Նա նաև ընդգծել է, որ…

Read More
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը ժամանել է Կիև՝ իր պաշտոնավարման առաջին արտասահմանյան այցով: Ակնկալվում է, որ նա նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն կհանձնի նախագծեր, որոնք կօգնեն Ուկրաինային արտադրել սեփական հեռահար հրթիռներ, գրում է BBC-ն։ Բըրնհեմը նախատեսում է մասնակցել Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին: Ակնկալվում է, որ նա նաև կգլխավորի «կամեցողների կոալիցիայի» առաջին հանդիպումը, որը ստեղծել են Մեծ…

Read More
Ֆիդանը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում

Ֆիդանը ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ քննարկել է իրավիճակը Գազայի հատվածում

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունից տեղեկացրել են, որ Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդների խորհրդի նախագահին և նրա ուղեկցող պատվիրակության հետ: Քննարկվել են Գազայում հրադադարի շուրջ վերջին զարգացումները, հումանիտար իրավիճակը և ընթացող բանակցությունները: Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Գազայում կոտորածի դադարեցումն է և մարդասիրական օգնության շուտափույթ առաքումը:  Թուրքիայի արտգործնախարարի խոսքով՝ Անկարան կշարունակի վճռականորեն աջակցել…

Read More
Լեհաստանը 2,5 անգամ կավելացնի բանակի թիվը

Լեհաստանը 2,5 անգամ կավելացնի բանակի թիվը

Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին հայտարարել է, որ իշխանությունները ցանկանում են երկրի բանակը մեծացնել՝ 150.000 զինվորից հասցնելով 400.000-ի։ Այս մասին հայտնում է Vishegrad 24-ը։ Նախատեսվում է նաև գնել 500 HIMARS բազմակի հրթիռային կայան, 32 F-35 կործանիչ, 250 M1A2 SEPv3 վերջին տարբերակի Abrams տանկ, 8 Patriot զենիթահրթիռային համալիր։ Հաղորդվել է նաև, որ…

Read More
Ի՞նչն է Հայաստանը պահում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում

Ի՞նչն է Հայաստանը պահում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդման թեման դադարել է Հայաստանում մարգինալ լինել և ակտիվորեն քննարկվում է արդիական դիսկուրսում: Մինչև վերջերս եվրասիական թեման Հայաստանում «սրբազան կով» էր համարվում: Թեման «բացեց» «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը: Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է նախաձեռնի ԵԱՏՄ-ից դուրս գալը և ԵՄ հետ ասոցացման…

Read More
Իլոն Մասկի SpaceX-ի արձակած՝ պատմության մեջ ամենամեծ հրթիռն ու տիեզերանավը պայթել են մեկնարկից մի քանի րոպե անց

Իլոն Մասկի SpaceX-ի արձակած՝ պատմության մեջ ամենամեծ հրթիռն ու տիեզերանավը պայթել են մեկնարկից մի քանի րոպե անց

Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հինգշաբթի երկրորդ փորձով արձակել է մարդկության պատմության մեջ ամենամեծ հրթիռն ու տիեզերանավը՝ Super Heavy-ն և Starship-ը։ Արձակումը մասամբ է հաջողվել՝ ի տարբերություն առաջին փորձի, թռիչքը կատարվել է տիեզերակայանից, սակայն մի քանի րոպե անց տիեզերանավն ու հրթիռը պայթել են, գրում է BBC-ն։ Ըստ պլանի՝ առաջին փուլում Super Heavy-ն պետք է վայրէջք կատարեր…

Read More
ԵՏՀ-ն 6 ամիս ժամկետով մի շարք ապրանքներ ազատել է մաքսատուրքի գանձումից ԵԱՏՄ ներմուծման ժամանակ

ԵՏՀ-ն 6 ամիս ժամկետով մի շարք ապրանքներ ազատել է մաքսատուրքի գանձումից ԵԱՏՄ ներմուծման ժամանակ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ անդամ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա ընդունել է մի շարք որոշումներ։ Համաձայն նշված որոշումների՝ ներմուծման մաքսատուրքի վճարումից վեց ամիս ժամկետով ազատվում են ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսությունների համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ ապրանքները։ Նշված որոշումներն ուղղված են  ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական կայունացման և պարենային անվտանգության ապահովման արդի…

Read More
Մոսկվայի և Բաքվի միջև բոլոր հարցերը լուծվում են բաց ու կառուցողական մթնոլորտում. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար

Մոսկվայի և Բաքվի միջև բոլոր հարցերը լուծվում են բաց ու կառուցողական մթնոլորտում. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովին: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տնտեսական ոլորտում համատեղ աշխատանքի մի շարք օրակարգային հարցեր: Քննարկել են նաև առևտրի և այլ ոլորտներում կապերի ընդլայնման հարցերը: Հանդիպումից հետո Ջաբարովը նշել է, որ երկու նախարարի երկխոսությունը լավ հնարավորություն է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման…

Read More
Հայ-թուրքական սահմանի բացման նախապայմաններն ու հեռանկարը

Հայ-թուրքական սահմանի բացման նախապայմաններն ու հեռանկարը

Բաքուն ամեն ինչ անում է խաղաղության գործընթացը տապալելու համար, Անկարան պատրաստ է հարաբերությունները կարգավորել Երևանի հետ՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման պայմանով: Ինչպես կզարգանան Հայաստան-Թուրքիա հարաբերությունները. քիչ թե շատ որոշակիություն իհարկե նախագահական ընտրություններից հետո կլինի: Մինչև այդ, հավատարիմ պայմանավորվածություններին, Հայաստանը կարգի է բերում երկու երկրները կամրջող Մարգարան: Առանց հստակ ժամկետներ նշելու, կողմերը որոշել են բացել սահմանը…

Read More
Զելենսկին Միշելին է ներկայացրել Ուկրաինայի սպառազինության կարիքները

Զելենսկին Միշելին է ներկայացրել Ուկրաինայի սպառազինության կարիքները

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ քննարկել է Կիևի սպառազինության կարիքները։ «Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրան տեղեկացրել եմ մարտի դաշտում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սպառազինության հրատապ կարիքների մասին»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր միկրոբլոգում: Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության միջև համագործակցության մասին հռչակագրի ստորագրման արդյունքներին նվիրված…

Read More
ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում ռազմական գործողություններին զոհ գնացած խաղաղ բնակիչների մասին

ՄԱԿ-ը տվյալներ է հրապարակել Ուկրաինայում ռազմական գործողություններին զոհ գնացած խաղաղ բնակիչների մասին

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից տեղեկացրել են, որ 2022 թվականի փետրվարի 24-ից 2023 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում զոհվել է 8006 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 13 287-ը։   Գործակալության զեկույցի համաձայն՝ զոհերի իրական թիվը «զգալիորեն ավելի մեծ է»:   Քաղաքացիական անձանց շրջանում տուժածների մասին տեղեկություններ առավել շատ գրանցվել են 2022 թվականի մարտին: Դոնեցկում ՄԱԿ-ը…

Read More
Միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
		08.08.2023 . Արցախ

Միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ 08.08.2023 . Արցախ

Մենք բարձր ենք գնահատում ԵՄ քաղաքացիների ձայնը հանդիսացող Եվրոպական խորհրդարանի թիրախավորված հայտարարությունները, որոնք ավելի ազդեցիկ դարձան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Արդարադատության միջազգային դատարանի վճիռների խախտման ընթացքում։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ «Այժմ միջազգային ջանքերը պետք է ուղղված լինեն համապատասխան գործիքների կիրառմամբ Լաչինի միջանցքի աշխատանքի վերականգնմանը»,- նշել…

Read More
Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ

Հութիներն ու Իսրայելն իրականացնում են փոխադարձ հարվածներ

Եմենի «Անսար Ալլահ» ապստամբական շարժման հութիները հրթիռային և անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ են հասցրել Թել Ավիվի «Բեն Գուրիոն» օդանավակայանին, Աշդոդի և Էյլաթի նավահանգիստներին, ինչպես նաև Աշկելոնի էլեկտրակայանին։ Այդ մասին հայտարարել է ապստամբների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ Նրա խոսքով՝ հարձակումը կատարվել է ի պատասխան «ագրեսիայի», որի ժամանակ իսրայելական ավիացիան զանգվածային հարվածներ է հասցրել…

Read More