Հայաստանից արտագաղթը նվազել է. ՀՀ կառավարություն

Հայաստանից արտագաղթը նվազել է. ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը օգտվելով Հայստանի միգրացիոն ծառայության տվյալներից տեղեկացնում է, որ 2019 թվականի  հունվար-սեպտեմբեր ամիսներին սահմանահատումների մուտքերի և ելքերի տարբերությունը կազմել է  -9857, իսկ հավելաճը 2016 թվականի  համեմատ կազմել է  88,6%։ Աղբյուր` armtimes.com

Read More
Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի նկատմամբ

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 300 ֆիզիկական և 141 իրավաբանական անձանց դեմ: Նրանց թվում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, վարչապետ Հուսեյն Առնուսը և արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միքդադը։ Պատժամիջոցները սահմանվել են 10 տարի ժամկետով և նախատեսում են, ի թիվս այլոց, նաև ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում: Ցուցակում…

Read More
Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ

Շառլ Միշելը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ շարունակվող ճգնաժամի և լարվածության աճի կապակցությամբ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր առանձին երկկողմ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ասված է ԵՄ-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Որպես 2023 թվականի փետրվարի 16-17-ը Մյունխենում երկրների ղեկավարների հետ իր վերջին հանդիպումների շարունակություն՝ նախագահ Միշելը նրանց հետ անդրադարձել է Բրյուսելյան գործընթացի շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին կայացած…

Read More
Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը

Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը

Հուլիսի 12-ից սկսած Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման համատեքստում Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներով և Ադրբեջանին սատարող գործողություններով, որոնց դրսևորում է նաև այսօր՝ հուլիսի 29-ից սկսված Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացումը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հուլիսի 29-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական առաքելությունը շրջանառել…

Read More
Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով փրկվել շոգից

Ֆրանսիայում 40 մարդ է խեղդվել՝ փորձելով փրկվել շոգից

Առնվազն 40 մարդ է խեղդվել Ֆրանսիայում՝ լողալու համար չվերահսկվող վայրերում՝ փորձելով փրկվել շոգից, որը համակել է երկիրը: Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է, որ մահացածները հիմնականում երիտասարդներ են: Meteo France-ի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երեքշաբթի երկրի հարավ-արևմուտքում՝ Լը Էրբիեում, ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի: Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Կարպենտրասի իշխանությունները հայտնել են, որ, ամենայն հավանականությամբ, անոմալ շոգն է…

Read More
Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել Միր քարտերից հրաժարվող երկրների նկատմամբ

Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ կիրառել Միր քարտերից հրաժարվող երկրների նկատմամբ

ՌԴ կենտրոնական բանկի ղեկավարը «վերջին միջոց» է անվանել Ռուսաստանի Դաշնության հնարավոր պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որոնք հրաժարվում են Միր քարտերից: «Ռուսաստանի կենտրոնական բանկը աշխատում է վճարման այլընտրանքային եղանակների վրա այն երկրներում, որոնք հրաժարվել են սպասարկել Միր քարտերը և հնարավոր է համարում պատասխան սահմանափակումները Ռուսաստանի կողմից, որպես «ծայրահեղ միջոց» համագործակցությունից հրաժարվելու դեպքում»,- ասել է ԿԲ ղեկավար…

Read More
Հունգարիայի վարչապետ Օրբանը դեմ է արտահայտվել Ուկրաինային 18 մլրդ եվրոյի օգնության տրամադրմանը

Հունգարիայի վարչապետ Օրբանը դեմ է արտահայտվել Ուկրաինային 18 մլրդ եվրոյի օգնության տրամադրմանը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ կկանխի 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ օգնության փաթեթ տրամադրելու՝ ԵՄ ծրագիրը, հայտնում է Associated Press-ը։ «Ուկրաինային օգնելու առաջարկներից մեկի համաձայն՝ մենք պետք է օգտագործենք ԵՄ անդամ երկրների բյուջեները՝ միասին նոր վարկեր վերցնելու և այդ գումարներն Ուկրաինային տալու համար»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ դեմ է նման միջոցառմանը։ Նա…

Read More
Դրական հանգուցալուծումը մոտ է. Երուսաղեմի հայկական թաղամասում արշալույսները խաղաղ են

Դրական հանգուցալուծումը մոտ է. Երուսաղեմի հայկական թաղամասում արշալույսները խաղաղ են

Երուսաղեմի հայկական Պատրիարքարանին պատկանող «Կովերի պարտեզի» շուրջ երկու տարի առաջ բարձրացված աղմուկը ոչ մի կերպ չի դադարում: Իսրայելական կողմը պատրիարքությունից պահանջում է կալվածքն ուրիշներին վարձակալության հանձնելու համար Երուսաղեմի իշխանության հետ նոր գործարք կնքել, հայկական կողմը մերժում է:   Չնայած դրան, հայերը լավատես են, որ Երուսաղեմի հետ լեզու կգտնեն, դրական ազդակներ կան: Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան Նյութերը…

Read More
ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ «ոչ խաղաղության, ոչ պատերազմի վիճակում է». Ռյուտե

ՆԱՏՕ-ն ՌԴ-ի հետ «ոչ խաղաղության, ոչ պատերազմի վիճակում է». Ռյուտե

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ «ոչ խաղաղության, ոչ էլ պատերազմի վիճակում է»։ Այդ կարծիքն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ ելույթ ունենալով Լիտվայում ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրների գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն «Ռուսաստանից եկող սպառնալիքը» իրական է համարում, ինչպես նաև Եվրոպայի համար «պահպանվում են ահաբեկչության սպառնալիքները»։ Նա կոչ է արել…

Read More
Ի՞նչն է Հայաստանը պահում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում

Ի՞նչն է Հայաստանը պահում ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ հետ հարաբերությունների ամրապնդման թեման դադարել է Հայաստանում մարգինալ լինել և ակտիվորեն քննարկվում է արդիական դիսկուրսում: Մինչև վերջերս եվրասիական թեման Հայաստանում «սրբազան կով» էր համարվում: Թեման «բացեց» «Ելք» դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էդմոն Մարուքյանը: Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է նախաձեռնի ԵԱՏՄ-ից դուրս գալը և ԵՄ հետ ասոցացման…

Read More
Ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունեն. Հայաստանի ԱԳՆ

Ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելը արդարացում չունեն. Հայաստանի ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի էջում դատապարտել է Թուրքիայում կատարված ահաբեկչությունը: «Անկարայում այսօր տեղի ունեցած հարձակումը ցույց տվեց, որ ահաբեկչությունն ու անմեղ մարդկանց վնասելն արդարացում չունեն։ Հայաստանը, ինչպես բազմիցս ասվել է, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևին ու բռնության նմանատիպ գործողություններին»,- գրված է հայտարարության մեջ։

Read More
Սա երկու պետության հակամարտություն չէ, սա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ. Սիբիհա

Սա երկու պետության հակամարտություն չէ, սա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ. Սիբիհա

Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան, ելույթ ունենալով Վաշինգտոնում՝ Հելսինկյան հանձնաժողովի նիստում, հայտարարել է, որ Ուկրաինան գոյատևման ծանր պայքար է մղում և չի ընդունի «կիսատ» լուծումներով որևէ նախաձեռնություն, որը ենթադրում է փոխզիջումներ  ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հարցում: Նա ընդգծել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը միայն երկու պետության հակամարտություն չէ, դա մի պետության ագրեսիա է մյուսի դեմ։ Ուկրաինացի…

Read More
Շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը. Հաքան Ֆիդան

Շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի հետ մեր սկսած կարգավորման գործընթացը. Հաքան Ֆիդան

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը մեջլիսում 2024 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում հանդես է եկել ընդգրկուն ելույթով, որտեղ անդրադարձել է նաև տարածաշրջանային հարցերի: Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունն ամրապնդվել է: Ֆիդանը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատմանը միտված քայլերը Թուրքիան գոհունակությամբ է ընդունում և ցանկանում է, որ ժամ առաջ Խաղաղության…

Read More
ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի պաշտպանության նախարար

ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը. Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը կորցրել է Գազայի նկատմամբ վերահսկողությունը: Նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: «ՀԱՄԱՍ-ը չունի ուժեր, որոնք ունակ են կանգնեցնել Իսրայելի Պաշտպանության բանակին. վերջինս առաջ է շարժվում բոլոր ուղղություններով: Ահաբեկիչները փախչում են հարավ: Քաղաքացիական բնակչությունը թալանում է ՀԱՄԱՍ-ի բազաները: Նրանք կառավարության նկատմամբ վստահություն չունեն»,- ասել է նախարարը:

Read More
Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Փարիզի արվեստի և մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան լե Բոնը այսօր՝ փետրվարի 14-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանի ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Ֆրանսիայից ժամանած հյուրերը ծաղիկներ…

Read More
Թուրքիան պատրաստ է ընդունելու «3+3» հանդիպումը
		27.09.2023 . Տարածաշրջան

Թուրքիան պատրաստ է ընդունելու «3+3» հանդիպումը 27.09.2023 . Տարածաշրջան

Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային «3+3» հարթակի ակտիվացմամբ և բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունն այս ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու համար, РИА Новости-ին հայտնել է երկրի նախագահի աշխատակազմի աղբյուրը։ «3+3» հարթակը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի միջև։ 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում տեղի ունեցավ «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի…

Read More
Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը աշխատանքային այցով ԱՄՆ-ում է։   Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Ավանեսյանին ընդունել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Կարեն Իսրայելյանը։   Հյուպատոսության պաշտոնական ընդունելությանը ներկա են եղել Սփյուռքում առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժիշկներ։     «Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին ԱՄՆ-ում և մյուս երկրներում ձևավորված առողջապահական լավ ավանդույթները կօգտագործենք համատեղ նոր…

Read More
ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի

ԱՄՆ նախագահի բանագնացների հետ քննարկել ենք ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ բանակցություններից: Նրա խոսքով՝ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Մոսկվայում և Կիևում քննարկել են ձմռանն ընդառաջ ապաէսկալացման հնարավոր տարբերակները: Զելենսկին նշել է, որ ամերիկյան կողմի ևս մեկ հիմնական նպատակներից է նպաստել Ռուսաստան-Ուկրաինա սառեցված բանակցությունների վերսկսմանը: Նա մտահոգություն է հայտնել, որ ռուսական ուժերն այս տարի ևս…

Read More
Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: «Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է՝ խոսելու բան կլինի»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին։ Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ առևտրատնտեսական գործակցությունը մեծ տեմպերով զարգանում է: «Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին…

Read More

Ջավախքում սովորող հայ երիտասարդները պետք է իրենց կարիերան եւ ապագան Վրաստանում տեսնեն. Լեւոն Մկրտչյան

Ջավախքի դպրոցներում, բացի դասարգրքերի խնդրից, կա ուսուցչական կազմի ծերացման խնդիր: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանը՝ անդրադառնալով NEWS.am-ի՝ Ջավախքի դպրոցներում Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդրին վերաբերող հարցին: «Ջավախքի դպրոցներում առկա Հայոց լեզվի եւ Հայ գրականության դասագրքերի խնդիրը լուծվելու է, Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորությունները կկատարի: Սակայն,…

Read More
Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Ալիևը հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Հրամանագրով հաստատվում է 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։…

Read More
Սաուդյան Արաբիան տիեզերք է ուղարկել առաջին կին տիեզերագնացին

Սաուդյան Արաբիան տիեզերք է ուղարկել առաջին կին տիեզերագնացին

Սաուդյան Արաբիայի առաջին կին տիեզերագնաց Ռայանա Բառնավին մասնավոր առաքելության շրջանակում տիեզերք է թռել մեկ այլ սաուդցի՝ Ալի ալ Կարնիի, ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնաց Փեգի Ուիթսոնի և ավտոարշավորդ Ջոն Շոֆների հետ: Կրծքագեղձի քաղցկեղի հետազոտող Բառնավին միջազգային տիեզերակայանում մի շարք փորձեր կանցկացնի: Կոմերցիոն այս առաքելությունը կազմակերպել է մասնավոր տիեզերական Axiom Space ընկերությունը: SpaceX Falcon 9 հրթիռակիրը կիրակի երեկոյան…

Read More
Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը

Ադրբեջանական կողմը քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը

Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։   Արցախի իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն…

Read More
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին մարդասիրական օգնության համար

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին մարդասիրական օգնության համար

Հունիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների, 2022 թվականի հունվարին նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինա կատարած այցի և դրա ընթացքում տեղի ունեցած քննարկումների շուրջ։ Գոհունակություն է արտահայտվել Ադրբեջանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կապակցությամբ։ Նախագահ…

Read More
Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի շենքի. տուժածների թիվը հասնում է 19-ի

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի շենքի. տուժածների թիվը հասնում է 19-ի

Ռուսական ուժերը հարվածել են Խարկովի կենտրոնում բնակելի բարձրահարկ շենքին՝ հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը: Խարկովի շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովն էլ տեղեկացրել է, որ տուժածների թիվը հասնում է 19-ի, որոնց թվում 6 ամսական երեխա կա: Փլատակներում կարող են մարդիկ լինել։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ շենքին հարվածել են երկու հրթիռով, դրանցից մեկը զգալիորեն վնասվել է։…

Read More
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն առաջարկել են վերանայել Ադրբեջանի հետ տնտեսական կապերը

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցություն) կոչ է արել Գերմանիայի իշխանություններին ազդակ ուղարկել Ադրբեջանի ղեկավարությանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին, գրում է Frankfurter Allgemeine Zeitung թերթը: «Մենք պետք է հստակ ուղերձ հղենք Բաքվին, որ չենք ընդունում այս սառնասիրտ ագրեսիան»,- պնդել է Ռոթը: «Ինքնին հասկանալի է, որ դա…

Read More
Exit poll-ը կանխատեսել է Նեթանյահուի հաղթանակը ընտրություններին

Exit poll-ը կանխատեսել է Նեթանյահուի հաղթանակը ընտրություններին

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք Իսրայելում հինգերորդն են 2019 թվականի գարնանից ի վեր, անցկացվել են երեքշաբթի՝ 71,3 տոկոս մասնակցությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Exit poll-ը կանխատեսում է «Լիկուդ» կուսակցության ղեկավար և ընդդիմության ներկա առաջնորդ Բենիամին Նեթանյահուի հաղթանակը, որը 2009-ից մինչև 2021 թվականի հունիսը մշտապես զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, բայց կորցրեց այն, քանի որ չկարողացավ ստեղծել կայուն կառավարական…

Read More
Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ քաջ և արժանի մարդկանց երկիր ենք. Սանդու

Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ քաջ և արժանի մարդկանց երկիր ենք. Սանդու

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մամուլի ասուլիս է անցկացրել՝ նվիրված խորհրդարանի ընտրությանը և առաջին անգամ մեկնաբանել է արդյունքները։ «Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, որ քաջ ու արժանի մարդկանց երկիր ենք։ Մենք չտրվեցինք կաշառքներին, սպառնալիքներին կամ ահաբեկումներին, այլ միավորվեցինք և պաշտպանեցինք մեր երկիրը՝ արդար քվեարկությամբ»։ Սանդուն հավելել է, որ ընտրության արդյունքները չեն արտացոլում որևէ կուսակցության կամ առանձին…

Read More
ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կփոխանակեն մոտ 200 գերու

ՀԱՄԱՍ-ը և Իսրայելը կփոխանակեն մոտ 200 գերու

ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է Իսրայելի հետ հրադադարի համաձայնագրի կնքումը: Հայտարարության մեջ ասվում է, որ երկու կողմերի ժամանակավոր հրադադարը կտևի չորս օր: Այդ ընթացքում Իսրայելը կդադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածի բոլոր մասերում, ներառյալ՝ ռազմական տեխնիկայի տեղաշարժը: Մարդասիրական օգնություն տեղափոխող մեքենաները, ներառյալ՝ դեղորայքն ու վառելիքը, կկարողանան ազատ մուտք գործել Գազա։ Զինադադարի ընթացքում Գազայի հարավում կդադարեցվեն անօդաչու թռչող…

Read More