Վագիֆ Խաչատրյանը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և ապրելու համար. Մարուքյան
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը: «Ադրբեջանում այսօր մեկնարկել է Լեռնային Ղարաբաղում առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը։ Նա, իհարկե, հանցագործության հետ ոչ մի կապ չունի, նա ընդամենը պատժվում է Լեռնային Ղարաբաղում ծնվելու և իր պապենական հողի վրա ապրելու համար։ Ուզում եմ սա շատ պարզ ասել՝ Ադրբեջանում, որտեղ իշխանությունը…
