Խաղաղապահների հետ կապված սկզբունքային հարցերը Մոսկվան քննարկում է Բաքվի հետ. Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը: «Ինչպես գիտեք, վերջին տարվա ընթացքում իրավիճակը Ղարաբաղում արմատապես փոխվել է: Նախորդ տարվա հոկտեմբերին ՀՀ վարչապետը ԵՄ հովանու ներքո Պրահայում անցկացված գագաթնաժողովի ժամանակ ճանաչել է Ղարաբաղի տարածաշրջանը որպես ադրբեջանական տարածք, իր դիրքորոշումը վերահաստատել է այս տարվա մայիսին և հուլիսին՝ Բրյուսելի…
