Գազայի հատվածում ներքին տեղահանված անձանց թիվը, ՄԱԿ-ի գնահատականներով, գերազանցում է 330 000-ը
Գազայի հատվածում ներքին տեղահանված անձանց` այսինքն ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած, սակայն երկրի տարածքում մնացած անձանց թիվը գերազանցում է 330 000-ը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունը: «Գազայի հատվածում բնակչության զանգվածային տեղաշարժը շարունակվում է: Վերջին օրերին տեղահանված անձանց ընդհանուր թիվն ավելացել է 30 տոկոսով և այժմ կազմում է 338 934 մարդ,…
