Բիշքեկում վարչական շենքեր են շրջափակվել՝ ռումբի սպառնալիքների պատճառով

Բիշքեկում վարչական շենքեր են շրջափակվել՝ ռումբի սպառնալիքների պատճառով

Ղրղզստանի իրավապահ մարմիններն ավելի քան 15 հաղորդագրություն են ստացել պետական մարմինների շենքերում իբր ռումբերի տեղադրված լինելու մասին, անցկացվում են ստուգումներ, հայտնել է Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Ականապատման մասին առաջին սպառնալիքը վերաբերել է «Մանաս» օդանավակայանին, որտեղից տարհանվել են աշխատակիցներն ու ուղևորները: Ավելի ուշ տարհանում է սկսվել ԱԳՆ շենքում և խորհրդարանում։ Ռումբի առկայության մասին…

Read More
Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Արցախցիները շարժվել են դեպի փակ ճանապարհ ու խաղաղապահներից պահանջել երթևեկության վերականգնում

Մի խումբ քաղաքացիներ Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի տանող ճանապարհը և ուզում են բարձրանալ դեպի Շուշի՝ հասկանալու համար, թե ինչ են ուզում ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները: Ցույցին մասնակցողներից կազմված փոքր խումբը՝ ոստիկանների ուղեկցությամբ, հասել է մինչև ռուս խաղաղապահների առաջին անցակետը, ներկայացրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ռուսական կողմի ստանձնած պարտավորությունները, նաև փաստել, որ ադրբեջանական բնապահպանական…

Read More
Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց

Սահմանները չպետք է փոփոխվեն ուժով. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խիստ քննադատության է ենթարկել Գրենլանդիայի վերաբերյալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները: Իր ելույթում Շոլցն ընդգծել է սահմանների անխախտելիությունը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որը հավասարապես կիրառելի է բոլոր երկրների համար: Նա պարզաբանել է, որ այն գործում է ամբողջ աշխարհում: «Այս սկզբունքը վերաբերում է բոլոր երկրներին՝ անկախ նրանց չափից և…

Read More
Կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը. ԵՄ խոսնակ
		30.05.2023 . Տարածաշրջան

Կարևոր է խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը. ԵՄ խոսնակ 30.05.2023 . Տարածաշրջան

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջին մեկ ամսվա ընթացքում ակտիվացել է, Եվրամիությունը ողջունում է այդ փաստը, միևնույն ժամանակ կարևոր է համարում խուսափել այնպիսի քայլերից, այդ թվում՝ թշնամական հռետորաբանությունից, որոնք կարող են վտանգել խաղաղության գործընթացը: Այս մասին նշված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ: «Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի…

Read More
Միրզոյանը շնորհավորել է Ջայշանկարին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Միրզոյանը շնորհավորել է Ջայշանկարին՝ Հնդկաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Հնդկաստանի իր գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: «Ջերմ շնորհավորանքներս գործընկերոջս և լավ ընկերոջս՝ Սուբրամանյամ Ջայշանկարին, արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առիթով: Քանի որ մենք գտնվում ենք մեր երկրների միջև ընդլայնված երկխոսություն և ամրապնդվող կապեր հաստատելու ճանապարհին, ես ակնկալում եմ շարունակել համատեղ աշխատանքն այդ նպատակներին հասնելու համար»,- գրել է Արարատ Միրզոյանը X-ի…

Read More
ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել

ԵՄ-ն շահագրգռված է ռուսական ակտիվներն օգտագործել Ուկրաինային աջակցելու համար. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ակնկալում է, որ ԵՄ երկրների ղեկավարները «նոր լիցք կհաղորդեն» քննարկումներին՝ Ուկրաինային աջակցելու համար Ռուսաստանի բանկի սառեցված ակտիվներից միջոցները Կիևին ուղղելու վերաբերյալ։ Այդ մասին նա հայտարարել է Financial Times-ի հետ հարցազրույցում։ Սակայն շրջակա միջավայրի և օվկիանոսների հարցերով եվրահանձնակատար Վիրգինիուս Սինկևիչուսն այն կարծիքին է, որը «Միայն ԵՄ-ն չպետք է դա անի: G7-ի…

Read More
Ռուսաստանը շահում է Իրանի շուրջ զարգացումներից. Կալաս

Ռուսաստանը շահում է Իրանի շուրջ զարգացումներից. Կալաս

Եվրամիության առաջնորդները հավաքվել են Բրյուսելում՝ քննարկելու իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում: ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանը շահում է Իրանի շուրջ զարգացումներից: «Ուստի այս պատերազմը դադարեցնելը կարևոր է նաև Ուկրաինայի համար»,- շեշտել է Կայա Կալասը։ Ֆրանսիայի նախագահն էլ համոզմունք է հայտնել, որ Եվրոպան պետք է հզորացնի ռազմական արտադրությունը և տրամադրի Ուկրաինայի համար նախատեսված 90…

Read More
Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը պաշտոնական այցով Անկարայում է։ Սա վեջին ավելի քան 10 տարվա ընթացքում պաշտպանության նախարարի առաջին այցն է Թուրքիա։ Հանցին ընդունել է նրա թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարը: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու հեռանկարները: Իսրայելում Հանցի այցելությունը Թուրքիա երկու երկրների հարաբերությունների վերաբեռնում են անվանել։ Իսրայելցի նախարարը, իր հերթին,…

Read More
Հռոմի Պապն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում կայցելի Թուրքիա և Լիբանան

Հռոմի Պապն իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում կայցելի Թուրքիա և Լիբանան

Հռոմի Պապ Լևոն XIV-ն ընտրվելուց հետո կկատարի իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ը նա կայցելի Թուրքիա ու Լիբանան՝ հաղորդել է Vatican News-ը։ Պապն «ընդունել է Թուրքիայի և Լիբանանի պետական և եկեղեցական իշխանությունների ղեկավարների հրավերը», հայտարարել է Վատիկանի մամուլի քարտուղար Մատեո Բրունին։ Նոյեմբերի 27-30-ը Լևոն XIV Պապը Թուրքիայում կայցելի Իզնիկ քաղաք՝ Նիկիայի առաջին տիեզերական…

Read More
«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից
		09.03.2023 . Միջազգային

«Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել Վրաստանի խորհրդարանից 09.03.2023 . Միջազգային

Վրաստանում բողոքի ակցիաների ֆոնին «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից: Օրինագիծը նախաձեռնած իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումը համատեղ հայտարարություն են տարածել:   «Պետք է առավել ուշադիր լինենք մեր երկրում խաղաղության և տնտեսական զարգացման, ինչպես նաև Վրաստանի եվրաինտեգրման նկատմամբ: Անհրաժեշտ է մեր համաքաղաքացիների էներգիան ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի…

Read More
Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը. Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը. Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա: Վերահաստատվել է եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների հետևողական կատարման կարևորությունը։

Read More
Թեհրանի հարվածներից պատճառված վնասները կփոխհատուցվեն սառեցված իրանական ակտիվներից. Թրամփ

Թեհրանի հարվածներից պատճառված վնասները կփոխհատուցվեն սառեցված իրանական ակտիվներից. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կօգտագործի ԱՄՆ-ում սառեցված իրանական ակտիվները՝ նավերին Թեհրանի հարվածներից պատճառված վնասները փոխհատուցելու համար։ «Մինչև հետագա ծանուցումը նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնաս կփոխհատուցվի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ գտնվող իրանական միջոցներով»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ում։ Նրա խոսքով՝ վնասը «կարող է զգալի լինել», բայց նա դա համարում է արդար…

Read More
Հանրապետական կուսակցությունից ևս մեկ թեկնածու կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Հանրապետական կուսակցությունից ևս մեկ թեկնածու կմասնակցի ԱՄՆ նախագահական ընտրություններին

Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական կուսակցությունից պայքարին մասնակցելու մասին, գրում է The Hill-ը։ «Այսօր ես հայտարարում եմ, որ ես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու եմ»,- ասել է նա Արկանզաս նահանգի Բենթոնվիլ քաղաքում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Հաթչինսոնը կշտամբել է ԱՄՆ ներկայիս վարչակազմին և նախագահ Ջո Բայդենին տնտեսության…

Read More
Մոսկվան Երևանից ծանուցում է ստացել «Զվարթնոցում» ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին. Պեսկով

Մոսկվան Երևանից ծանուցում է ստացել «Զվարթնոցում» ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին՝ լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Գերատեսչությունների գծով այժմ շփումներ են ընթանում։ Ավելին ես հիմա չեմ կարող ասել»,- հավելել է Պեսկովը: Նա նշել է, որ շփումները կշարունակվեն բոլոր մակարդակներում: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Վառելիքի հետ կապված խնդիրները զգացվում են Ռուսաստանի մի շարք շրջաններում. BBC

Վառելիքի հետ կապված խնդիրները զգացվում են Ռուսաստանի մի շարք շրջաններում. BBC

BBC-ի տվյալներով՝ վառելիքի վաճառքի սահմանափակումներն արդեն ազդել են Ռուսաստանի առնվազն 33 շրջանի վրա։ Խնդիրներ են սկսվել նաև Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և գյուղատնտեսական շրջաններում, հիմնականում՝ Կրասնոդարի երկրամասում։ Սահմանափակումներ են մտցրել նույնիսկ խոշոր ընկերությունները, ինչպիսիք են «Տատնեֆտը» և «Լուկոյլը»։ Վճարումները կատարվում են միայն կանխիկ, և թույլատրվում է առավելագույնը 20 լիտր բենզին, 40 լիտր դիզելային վառելիք։ Հունիսի 16-ին…

Read More
ԵՄ-ն պետք է  պատժի ահաբեկչական պետություն Ադրբեջանը. Բելամի

ԵՄ-ն պետք է պատժի ահաբեկչական պետություն Ադրբեջանը. Բելամի

Եվրոպան այլևս իրավունք չունի նյութապես աջակցելու Ադրբեջանի ահաբեկչական պետությանը, Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քսավիե Բելամին։   «Արդեն մեկ ամսից ավելի է, որ Ադրբեջանի կողմից փակվել է դեպի Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհը. Ալիևը պատանդ է վերցրել 120 հազար հայ խաղաղ բնակիչների՝ կտրված ամեն ինչից, զրկված սննդից և առողջապահությունից։ Եվրոպան այլևս իրավունք չունի…

Read More
Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները. Ալիև

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի որոշումները. Ալիև

Ադրբեջանը չի կատարի Եվրոպական դատարանի կայացրած որոշումները: Այս մասին ապրիլի 9-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով ADA համալսարանում «Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով միջազգային համաժողովում։ Պետության ղեկավարը բացատրել է, որ դրա պատճառը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումն է։ «Եթե պատվիրակությունը չի մասնակցում վեհաժողովի նիստերին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի…

Read More
Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայի իրավիճակը

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայի իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և կրկին դատապարտել է ՀԱՄԱՍ-ի գործողություններն Իսրայելի դեմ՝ դրանք անվանելով բարբարոսական ահաբեկչություն։ Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից: Կողմերը քննարկել են տարածաշրջանային ղեկավարների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ընդլայնումը կանխելու, պատանդների ազատ արձակումն ապահովելու և մարդասիրական օգնությունը մոբիլիզացնելու…

Read More
ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. պետքարտուղարություն

ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ՝ պարենի, դեղորայքի և արժանապատիվ գոյության համար անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարման շարունակական արգելափակման հետևանքով: Այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգները վերջին մի քանի շաբաթվա ընթացքում շարունակաբար աշխատել է կողմերի հետ՝ ապահովելու մարդասիրական օգնության մատակարարումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Մենք կրկնում ենք…

Read More
Ադրբեջանական կողմը դարձյալ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Ադրբեջանական կողմը դարձյալ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Քիչ առաջ ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն` խնդրելով խստիվ կերպով հետևել անվտանգության կանոններին: 

Read More
ԵՀ-ն վրդովված է «Թվային ծառայությունների մասին» օրենքի համար նախկին եվրահանձնակատարի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից

ԵՀ-ն վրդովված է «Թվային ծառայությունների մասին» օրենքի համար նախկին եվրահանձնակատարի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից

Եվրահանձնաժողովը դատապարտել է ԱՄՆ որոշումը՝ անձնական պատժամիջոցներ կիրառել նախկին հանձնակատար Թիերի Բրետոնի նկատմամբ՝ «Թվային ծառայությունների մասին» օրենքի (DSA) մշակման համար, և առցանց ապատեղեկատվության դեմ պայքարող ևս չորս եվրոպացու նկատմամբ։ «Եվրահանձնաժողովը կտրականապես դատապարտում է ԱՄՆ որոշումը՝ ճանապարհորդության սահմանափակումներ հաստատել Եվրոպայի հինգ քաղաքացու, այդ թվում՝ նախկին եվրահանձնակատար Թիերի Բրետոնի նկատմամբ։ Խոսքի ազատությունը հիմնարար իրավունք է Եվրոպայում և…

Read More
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի

Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են. Վելայաթի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի միջազգային հարցերի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է՝ Հարավային Կովկասի նկատմամբ Ռուսաստանի քամահրանքի ֆոնին Թեհրանը հստակ դիրքորոշում է որդեգրել՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններն Իրանի համար կարմիր գիծ են։   «Գերագույն առաջնորդի խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը կարծում է, որ ներկայիս սահմաններն ընդհանրապես չեն կարող փոխվել»,- ասել է Վելայաթին։   Նա նաև զգուշացրել…

Read More
Զազա Վաշակմաձեն հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ

Զազա Վաշակմաձեն հանդիպել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ

Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի է ունեցել Կրոնական հարցերով պետական ​​գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեի և Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Կուրտոյի հանդիպումը: Այս մասին հայտնել է Կրոնական հարցերով պետական ​​գործակալությունը: Նրանց խոսքով՝ Զազա Վաշակմաձեն Վրաստանում Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է Վրաստանի պետության կրոնական քաղաքականության հիմնական ուղղությունները, նպատակները և իրականացվող նախագծերը: «Գործակալության նախագահը նորանշանակ դեսպանի հետ…

Read More
Ադրբեջանում արգելել են արյունակիցների միջև ամուսնությունները

Ադրբեջանում արգելել են արյունակիցների միջև ամուսնությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները, որոնք մերձավոր ազգականների միջև ամուսնությունների արգելք են նախատեսում: Ընտանեկան օրենսգրքի հոդվածում, որում ամրագրված են ամուսնության կնքմանը խոչընդոտող հանգամանքները, ավելացել է երկու կետ, որոնք արգելում են նման ամուսնությունները:

Read More
Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ. ԱՊԼ

Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ. ԱՊԼ

Լիբանանի տարածք ցանկացած ներխուժում կամ դրա մասնակի օկուպացիա ոտնձգություն կլինի համաարաբական անվտանգության դեմ: Նման հայտարարությամբ են հանդես եկել Արաբական պետությունների լիգայի անդամները՝ Կահիրեում մշտական ներկայացուցիչների մակարդակով կազմակերպության խորհրդի արտակարգ նիստի ավարտին: «Դատապարտում ենք Լիբանանի դեմ Իսրայելի շարունակվող բարբարոսական ագրեսիան և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այն, քանի որ նման գործողությունները լուրջ ռիսկեր են պարունակում տարածաշրջանային…

Read More
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Զրուցակիցները կարևորել են հանդիպման անցկացումը՝ ընդգծելով, որ այն արդյունավետ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը և դրանց հետագա զարգացման ուղիները քննարկելու համար։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև շարունակական ու ակտիվ երկխոսությունը՝ կարևորելով ինչպես…

Read More
Եթե Վրաստանի վարչապետն աներ նման հայտարարություն, դա կպայթեր որպես սկանդալ. Շիրակ Թորոսյանը՝ Զուրաբիշվիլիի հայտարարությունների մասին

Եթե Վրաստանի վարչապետն աներ նման հայտարարություն, դա կպայթեր որպես սկանդալ. Շիրակ Թորոսյանը՝ Զուրաբիշվիլիի հայտարարությունների մասին

Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը վերջերս Բաքվում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արած հայտարարություններում երկու շարժառիթ է տեսնում, որոնք պայմանավորված են վերջերս վրաց-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությամբ: Հիշեցնենք, որ նախագահ ընտրվելուց հետո Վրաստանի նախագահն օրերս այցելել է Ադրբեջան, որտեղ վերջինս կտրուկ հայտարարություններ է արել Ադրբեջանի տարածքային ամբողջականության և տարածքների «օկուպացիայի» մասին: Սա աննախադեպ քայլ էր Վրաստանի բարձրաստիճան…

Read More
Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Քննարկվելու է չորս հրատապ խնդիր՝ «Սպառնալիքներ միջազգային կարգին. Գրենլանդիայի դեպքը», «Հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի հարգանքի ապահովումը Գազայում և Արևմտյան ափին՝ հրադադարից հետո», «Եվրոպական…

Read More
Վրաստանը սկսել է բողոքի ակցիաներին մասնակցած օտարերկրացիների արտաքսման ընթացակարգերը

Վրաստանը սկսել է բողոքի ակցիաներին մասնակցած օտարերկրացիների արտաքսման ընթացակարգերը

Վրաստանի իշխանությունները սկսել են բողոքի ակցիաներին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների արտաքսման ընթացակարգերը՝ հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկիրը պարտավորվել են լքել 91 օտարերկրացիներ։ Նրանցից 25-ը բողոքի ակցիաների մասնակիցներ են: Նրանց արտաքսելու մասին որոշումները կայացվել են վարչական իրավախախտումների մեջ մեղադրվելուց հետո։  Հիշյալ քաղաքացիներից 10-ն արդեն լքել են Վրաստանի տարածքը։ Գերատեսչությունից…

Read More
Կիևն ինքն է հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունից. Զախարովա

Կիևն ինքն է հրաժարվել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունից. Զախարովա

Ժամանակն է, որ Կիևը և մյուս երկրները ճանաչեն Ուկրաինայում ստեղծված տարածքային իրողությունները: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս իրողությունները Կիևի՝ 2014 թ. իշխանության եկած ղեկավարության քաղաքականության հետևանքն են: Ղրիմը վերադարձավ Ռուսաստանին, Դոնեցկը և Լուգանսկը դարձան անկախ պետություններ։ Հարկավոր է հարգել ժողովուրդների օրինական ընտրությունը»,- պարզաբանել է Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան պարբերաբար…

Read More