Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքում
Իսրայելը հարվածել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում նախագահական պալատի մոտակայքում գտնվող թիրախին։ Այս մասին մայիսի 2-ին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարության մեջ։ «Սա հստակ ազդանշան է Սիրիայի իշխանություններին։ Մենք թույլ չենք տա սիրիական զորքերի տեղակայումը Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզական համայնքին»,- փաստաթղթից մեջբերում է արել Reuters-ը։ Գործակալության…
