ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը չեղարկել է այցը Վրաստան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահը չեղարկել է այցը Վրաստան

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաուման չեղարկել է իր այցը Վրաստան։ «Քննարկումներից և մանրակրկիտ դիտարկումից հետո ես որոշել եմ հետաձգել իմ այցը Վրաստան մինչ այն պահը, երբ ԵԱՀԿ ԽՎ ներգրավվածությունն ամենաարդյունավետը կլինի։ Մենք պատրաստ ենք լսել բոլորի ձայները և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ընտրական առաջարկների կատարման գործում աջակցություն առաջարկել»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Կաուման։ Ավելի վաղ…

Read More
Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան երրորդ աշխարհի երկրներից. Թրամփ

Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան երրորդ աշխարհի երկրներից. Թրամփ

ԱՄՆ-ն կարող է ընդմիշտ դադարեցնել երրորդ աշխարհի երկրներից միգրացիան։ Այդ մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ընդմիշտ կդադարեցնեմ միգրացիան երրորդ աշխարհի երկրներից, որպեսզի ԱՄՆ համակարգը լիովին վերականգնվի»,- գրել է Թրամփը սոցցանցի իր էջում:   Նա նաև հայտարարել է բոլոր դաշնային նպաստների չեղարկման մասին այն մարդկանց համար, ովքեր Ամերիկայի քաղաքացի չեն։   Թրամփի վարչակազմն իր…

Read More
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա հարձակումը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը խստորեն դատապարտում է իսրայելա-ավստրալացի գործարար Դենի Ռուբենշտեյնի հետ կապված զինված խմբավորումների վերջին դաժան հարձակումն Արևելյան Երուսաղեմի հայկական թաղամասի վրա: «Մենք կրկնում ենք մեր նախորդ հայտարարության կոչը՝ պաշտպանելու հայկական թաղամասի մշակութային ժառանգությունը և հարգելու նրա բնակիչների կամքը, որոնք շարունակում են դիմադրել իրենց հողերի բռնի յուրացմանը»,- ասված է ինստիտուտի հայտարարության մեջ: Լեմկինի ինստիտուտն…

Read More
Պենտագոնն սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

Պենտագոնն սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը

ԱՄՆ պատերազմի նախարարությունը սկսել է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի տեղակայման հարցը: Այդ որոշման մասին Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել էր հունիսին՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ: ԱՄՆ պատերազմի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Էլբրիջ Քոլբին նշել է, որ դրա նպատակն այն է, որ Եվրոպան վերցնի սեփական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը՝ ոչ միջուկային սպառազինությունների օգտագործմամբ: Պաշտոնյայի…

Read More
Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով առնվազն 16 000 մարդ կորցրել է տունը

Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունի հետևանքով առնվազն 16 000 մարդ կորցրել է տունը

Առնվազն 16 000 մարդ է տունը կորցրել Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ոչնչացումից հետո: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Տեղի ունեցածը նա հսկայական մասշտաբների «հումանիտար, տնտեսական և բնապահպանական աղետ» է որակել:

Read More
Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Իսրայելին կոչ են արել թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել Գազա

Կանադան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կոչ են արել Իսրայելին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում և անհապաղ թույլ տալ մարդասիրական օգնություն հասցնել տարածաշրջան: Կանադայի վարչապետի մամուլի ծառայության տարածած համատեղ հայտարարությամբ կողմերը սպառնացել են Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառել: «Մենք վճռականորեն դեմ ենք Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը թույլ կտա բազային քանակի սնունդ մատակարարել…

Read More
Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին

Իրավաբանական Աջակցության Բյուրոն անվճար իրավաբանական ծառայություն է տրամադրում պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներին

Դեկտեմբերի 8-ին Ախալցխայի USAID Ժողովրդավարության Ներգրավվածության Կենտրոնում, Իրավաբանական Աջակցության Բյուրոն հասարակությանը ներկայացրեց իրենց կազմակերպության տարեկան զեկույցը։ Հանդիպմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների եւ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները։ Կազմակերպությունը հանդիպման ժամանակ ներկայացրեց իրենց աջակցությամբ դրական ավարտ ստացած բազմաթիվ դատական գործերի մասին։ Իրավաբանական Աջակցության Բյուրոյի Ախալցխայի բաժնի ղեկավար՝ Դավիթ Զարիձեի խոսքերով՝ իրենց կազմակերպությունը ամբողջ Վրաստանի տարածքով 2007 թվականից…

Read More
Դաշինքը կշարունակի աջակցել Կիևին՝ հակառակ Պուտինի. Ռյուտե

Դաշինքը կշարունակի աջակցել Կիևին՝ հակառակ Պուտինի. Ռյուտե

ՆԱՏՕ-ն չի վախենա ռուսական սպառնալիքներից և կշարունակի աջակցել Ուկրաինային, որը պաշտպանվում է ռուսական ներխուժումից: Այդպիսի հայտարարություն է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երկուշաբթի՝ այդ պաշտոնում Գերմանիայի Վիսբադենում գտնվող՝ Ուկրաինային աջակցող առաքելության կենտրոնակայան իր առաջին այցի ժամանակ։ «Մեր ուղերձը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այն է, որ մենք կշարունակենք և կանենք ամեն ինչ, որ նա չհասնի…

Read More
ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Կարոլին Աբենա Ամինա Օպոնգ-Նտրիրին հույս է հայտնել, որ Անվտանգության խորհրդի քննարկումները կօգնեն Հայաստանին և Ադրբեջանին ամրապնդելու վաղուց սկսված այս հակամարտության կայուն և տևական լուծումը:   «Գործողությունը, որ Ադրբեջանն իրականացրել երկու օր առաջ՝ սեպտեմբերի 19-ին, և զոհերի առկայությունը, հիշեցնում է մեզ տարածաշրջանում փխրուն խաղաղության և ողբերգական պոռթկումների ռիսկի մասին, ինչին նախկինում երկու անգամ…

Read More
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին:  Հունվարի 26-ին կկայանա Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Նախատեսված է նաև վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Բաժանորդագրվեք…

Read More
Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում

Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի տնօրենի հետ քննարկել է ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի (ZIF Berlin) գործադիր տնօրեն դոկտոր Աստրիդ Իրգանգի հետ՝ քննարկելու առաքելության մանդատը և գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև գերմանացի փորձագետների նշանակումը առաքելությունում: Այդ մասին տեղեկացրել են առաքելությունից։ «Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով: Շատ շնորհակալություն, Գերմանիա»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում։ Բաժանորդագրվեք մեր…

Read More
Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառումը. Պեսկով

Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառումը. Պեսկով

Մոսկվան չի ընդունի ռուսական նավթի գնի առավելագույն սահմանաչափի կիրառումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հավելել՝ այժմ իշխանությունները վերլուծում են իրավիճակը, որից հետո պարզ կլինեն Մոսկվայի հետագա գործողությունները: Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունից նշել էին, որ նման սահմանաչափի կիրառումը փաստացի նշանակում է վերաձևակերպել ազատ շուկայի գործունեության հիմնական սկզբունքները, «ինչը կհանգեցնի անորոշության…

Read More
Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար․ ԱԳՆ

Պարզաբանում Շենգենյան գոտու երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների համար․ ԱԳՆ

Վերջին շրջանում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստանում է դիմումներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիները Հայաստանում գործող եվրոպական երկրների որոշ դեսպանություններից ստանում են Շենգենյան վիզաներ, սակայն ժամանելով տվյալ երկիր՝ նրանց մուտքն արգելվում է և ստիպված են լինում վերադառնալ Հայաստան։   ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ՀՀ դեսպանությունները, հանդիպելով և լսելով նման խնդրի բախված քաղաքացիներին և ճշտելով…

Read More
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ
		26.03.2022 . Արցախ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների՝ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ 26.03.2022 . Արցախ

Մարտի 26-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում:   ՊԲ ստորաբաժանումները դիմում են համարժեք գործողությունների` հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Ձեռնարկվում են քայլեր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ իրադրության հանգուցալուծման ուղիներ…

Read More
Հույս ունեինք, որ տեղահանվածները կվերադառնան. Արցախը վերջինը լքած հայերի պատմությունները
		24.12.2023 . Արցախ

Հույս ունեինք, որ տեղահանվածները կվերադառնան. Արցախը վերջինը լքած հայերի պատմությունները 24.12.2023 . Արցախ

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայով Բաքուն հասավ իր նպատակին՝ էթնիկ զտումները ԼՂ-ում հասցնելով ավարտին: Եթե հայտնի է, թե որքան արցախցի է ստիպված հեռացել ԼՂ-ից, մինչև օրս պարզ չէ, թե որքան հայ է մնացել այնտեղ: Միակ աղբյուրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որն էլ միայն հայտնում է, որ 20 հոգու աջակցություն են տվել, 25-ին օգնել կապվել հարազատների հետ:…

Read More
Ուկրաինան և Սիրիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Ուկրաինան և Սիրիան վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան: Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համատեղ կոմյունիկե: «Ուրախ ենք այս կարևոր քայլի համար և պատրաստ ենք աջակցել սիրիացի ժողովրդին կայունության ճանապարհին»,- ասել է Զելենսկին: Նա տեղեկացրել է, որ սիրիացի…

Read More
Ախալքալաքի մուտքի մոտ բարեկարգվում է Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքը

Ախալքալաքի մուտքի մոտ բարեկարգվում է Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը ծանոթացել են քաղաքի մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել Շոթա Ռուսթավելիի հուշարձանը, բարեկարգել հրապարակը, կառուցել հետիոտնային արահետ և տեղադրել արտաքին լուսավորության համակարգ։ Աշխատանքների ավարտից հետո Ախալքալաքում կբարեկարգվի ևս մեկ կանաչ…

Read More
Թուրքիայում ազատ են արձակել Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին

Թուրքիայում ազատ են արձակել Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին

«Ակօս» շաբաթաթերթի հիմնադիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթի նկատմամբ Թուրքիայում կիրառվել է պայմանական ազատազրկման որոշում։ Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի է առնվել Սամասթի «‎լավ պահվածքը»: Նման որոշումը կայացվել է Սամասթի 16 տարվա ազատազրկումից հետո։ Հրանտ Դինքը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրության շենքի մոտ մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին:

Read More
Եվրամիությունն արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը

Եվրամիությունն արձագանքել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակը հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ։    «Եվրամիությունն ի գիտություն է ընդունում Արդարադատության միջազգային դատարանի ընդունած պարտադիր  որոշումը, որով Ադրբեջանը պարտավորվում է ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ ԵՄ-ը մտահոգություն է հայտնում Լաչինի միջանցքում շարունակվող խոչընդոտների և տեղի քաղաքացիական…

Read More
Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին

Արայիկ Հարությունյանը ծանոթացել է Պատարա գետից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին այցելել է մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի թիվ 2 մաքրման կայան և տեղում ծանոթացել Պատարա գետի` օրեր առաջ գործարկված ջրընդունիչ հանգույցից Ստեփանակերտին խմելու ջրի մատակարարման ընթացքին: Երկրի ղեկավարը պատասխանատուներից հետաքրքրվել է խմելու ջրի ընդունման և սպառման ծավալներով, որակի վերահսկողության աշխատանքներով, հավաստիացել, որ Պատարա գետից ստացվող խմելու ջրի քանակն ամբողջությամբ բավարարում է…

Read More
7 բուժառու գտնվում է Արցախի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

7 բուժառու գտնվում է Արցախի բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել են շրջափակման 80-րդ օրվա վիճակագրական տվյալները. 7 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 308 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 750 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ…

Read More
Հնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասին՝ անկախ ԱՄՆ-ի թույլտվությունից

Հնդկաստանը հայտարարել է Ռուսաստանից նավթ գնելու իր մտադրության մասին՝ անկախ ԱՄՆ-ի թույլտվությունից

Հնդկաստանը գնել է և կշարունակի նավթ գնել Ռուսաստանից՝ անկախ այդ հարցում Վաշինգտոնը թույլտվությունից՝ երկուշաբթի հայտարարել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարության խոսնակ Սուջատա Շարման։ Նրա խոսքով՝ ռուսական նավթ գնելով՝ Հնդկաստանն առաջնորդվում է միայն կոմերցիոն շահերով։ Նման գործողությունների համար ԱՄՆ թույլտվության առկայությունը կամ բացակայությունը չի ազդում Հնդկաստանի իշխանությունների դիրքորոշման վրա։ Մարտի սկզբին ԱՄՆ ֆինանսների նախարար…

Read More
Գեղամ Գևորգյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի մրցակցային մարմնի փորձը

Գեղամ Գևորգյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի մրցակցային մարմնի փորձը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Ժնևում մասնակցել է Միավորված ազգերի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) մրցակցության օրենքի և քաղաքականության միջկառավարական խմբի 20-րդ նիստին, որի շրջանակում որպես հիմնական  զեկուցող հանդես է եկել ելույթով՝ մրցակցային օրենսդրության կիրարկման վերաիմաստավորման, սոցիալական կարևոր շուկաներում կորոնավիրուսային համավարակի ազդեցության, դրանց արդյունավետ արձագանքման և տնտեսական վերականգնման մարտահրավերների թեմայով: Գեղամ Գևորգյանը մասնավորապես անդրադարձել…

Read More
Իրանի ոստիկանության ղեկավարը զգուշացրել է ցույցեր կազմակերպել փորձողներին

Իրանի ոստիկանության ղեկավարը զգուշացրել է ցույցեր կազմակերպել փորձողներին

Իրանի ազգային ոստիկանության պետ Ահմադ-Ռեզա Ռադանը մահվան սպառնալիք է հնչեցրել երկրի այն բնակիչների հասցեին, որոնք հակապետական բողոքի ցույցեր են կազմակերպում՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի և Միացյալ Նահանգների պատերազմի ֆոնին: «Եթե որևէ մեկը գործի թշնամու ցանկություններին համապատասխան, մենք նրանց կհամարենք ոչ թե ցուցարարներ, այլ՝ թշնամիներ։ Մենք նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես թշնամիների հետ»,- ասել է Ռադանը…

Read More
ՑԱՀԱԼ-ը կգործի ամբողջ ուժով նույնիսկ հրադադարի ժամանակ՝ Լիբանանից սպառնալիքներից պաշտպանվելու համար. Կաց

ՑԱՀԱԼ-ը կգործի ամբողջ ուժով նույնիսկ հրադադարի ժամանակ՝ Լիբանանից սպառնալիքներից պաշտպանվելու համար. Կաց

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ լիբանանյան Հըզբոլլահ շարժման առաջնորդն իր կյանքով կվճարի Հրեական պետության վրա հարձակումների համար:   Իսրայել Կացի խոսքով՝ հրահանգել են ՑԱՀԱԼ-ին գործել ամբողջ ուժով նույնիսկ հրադադարի ժամանակ՝ Լիբանանի տարածքից բխող սպառնալիքներից պաշտպանվելու համար:   «Մեր պարտականությունն Իսրայելի հյուսիսի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է»,- շեշտել է պաշտոնյան։   Տեղեկություններ կան, որ Իսրայել-Լիբանան վերջերս…

Read More
Իսրայելի ԱԳ նախարարը Պաղեստինի պետության ստեղծմանը դեմ է արտահայտվել

Իսրայելի ԱԳ նախարարը Պաղեստինի պետության ստեղծմանը դեմ է արտահայտվել

Իսրայելի ԱԳ նախարար Գեդեոն Սաարը դեմ է արտահայտվել ներկա իրավիճակում Պաղեստին պետության ստեղծմանը։ «Մեկ բառով ասած՝ ոչ»,- հայտնել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նախարարն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ նախկինում, երբ Իսրայելն իր զորքերը դուրս էր բերել Գազայի հատվածից՝ այդ կերպ իրականացնելով 1993 թ․ ստորագրված համաձայնության պայմանները, անվտանգության ոլորտում իրավիճակը զգալիորեն վատացել է։

Read More
Bank of China-ն սահմանափակել է գործարքները պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ
		24.06.2024 . Միջազգային

Bank of China-ն սահմանափակել է գործարքները պատժամիջոցների տակ հայտնված ռուսական բանկերի հետ 24.06.2024 . Միջազգային

Ռուսաստանում Bank of China-ի դուստր ձեռնարկությունը, որը մասնագիտացած է Ռուսաստանի և Չինաստանի միջև յուանով վճարումների հարցում, կասեցրել է գործունեությունը պատժամիջոցների ենթարկված ռուսական բանկերի հետ, գրում է Коммерсант թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին: «Հունիսի 24-ից Bank of China-ն կդադարեցնի յուանով վճարումները ռուսական բանկերից, որոնք ներառված են ամերիկյան պատժամիջոցների ցուցակում։ Չինական բանկերը սահմանափակել են Ռուսաստանի հետ գործարքները,…

Read More
Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից

Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից

Ուկրաինայի իշխանությունները չեն հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրությունից։ Այս մասին հայտարարել է երկրի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան՝ իսպանական El País թերթի հետ հարցազրույցում։ Պաշտոնյան քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ի անվճռականությունը Ուկրաինայի նկատմամբ։ «Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ուղերձները մի փոքր հիասթափեցնող էին, և, իհարկե, մենք ավելին էինք ակնկալում»,- նշել է Ստեֆանիշինան: Նա կարծիք է…

Read More
Վրաստանն ամբողջությամբ մարել է իր պատմական պարտքը Ռուսաստանին

Վրաստանն ամբողջությամբ մարել է իր պատմական պարտքը Ռուսաստանին

Վրաստանը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն ամբողջությամբ մարել է Ռուսաստանի և Փարիզյան ակումբի վեց այլ վարկատու երկրների արտաքին պարտքը՝ 2004 թվականին ձեռք բերված վրացական պարտքի մի մասի վերակազմավորման մասին համաձայնագրի շրջանակներում՝ հայտնել է երկրի ֆինանսների նախարարության կայքը։ Ըստ BMG բիզնես գործակալության՝ դա Վրաստանի անկախության առաջին տարիներին կուտակված պարտքն էր: Այդ միջոցները ներառում էին Վրաստանի կողմից…

Read More
Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, սակայն դա ակնհայտ իրողություն է. Ջորջ Կատրուգալոս

Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքն արգելափակված է, սակայն դա ակնհայտ իրողություն է. Ջորջ Կատրուգալոս

Ադրբեջանը հերքում է, որ Լաչինի միջանցքը արգելափակված է, սակայն բոլորս էլ քաջ գիտենք, որ իրականացվում է շրջափակում։ ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարել է հույն պատգամավոր Ջորջ Կատրուգալոսը: «Այն փաստը, որ որոշ ծայրահեղ դեպքերում Կարմիր խաչի մեքենաներով հիվանդներ են տեղափոխվում Հայաստան, չի նշանակում, թե միջանցքը բաց է: Շրջափակման մասին են վկայում…

Read More