ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի Գազայում «Հայիթիի նման» առաքելություն ստեղծելու հարցը
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին է ներակայացրել բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է Գազայի համար ժամանակավոր միջազգային կայունացման ուժեր (ISF) ստեղծել։ Reuters գործակալության տվյալներով՝ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Վաշինգտոնի հետ համաձայնեցնելով լրամշակում են տեքստը: Հրապարակված մանրամասներից դատելով՝ առաջարկվող բանաձևը չի ենթադրում ՄԱԿ-ի դասական խաղաղապահ առաքելություն, այլ Անվտանգության խորհրդի մանդատ՝ «ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները» (այսինքն՝ ուժի…
