ՄԱԿ-ի ներկայացուցիչը ԵԽԽՎ-ում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից «Փախստականների արձագանքման ծրագիրը»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում Իրավական հարցերի և մարդու իրավունքների, Միգրացիայի և Մոնիտորինգի հանձնաժողովները համատեղ լսումներ են անցկացրել «Ղարաբաղի հայության մարդու իրավունքներն ու հումանիտար իրավիճակը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունները» թեմայով: Քննարկման ժամանակ Ստրասբուրգի եվրոպական ինստիտուտներում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Անդրեաս Վիսները փաստեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության տեղահանման վերաբերյալ: Նա հիշեցրել…
