ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Լանդսբերգիս 25.06.2024 . Տարածաշրջան
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանում Լիտվայի արտգործնախարարը, պատասխանելով կառույցում ՀՀ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանի հարցին, հայտարարել է՝ Նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ «Հուսով եմ՝ ընթացիկ քննարկումները շուտով կհանգեցնեն համաձայնագրի ստորագրման, ինչը թույլ կտա տարածաշրջանին վերականգնել անհրաժեշտ կայունությունը։ Հարաբերությունների կարգավորման հարցում ամենաբարձր մակարդակով քաղաքական կամքն առանցքային դեր…
