ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում. Արաղչի

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում. Արաղչի

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»: Արաղչիի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը։ Իրանն ու ԱՄՆ-ն բանակցությունների երեք փուլ են անցկացրել՝ ապրիլի 12-ին, 19-ին և 26-ին:…

Read More

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի «Առավոտ լուսո» ճամբարը օգոստոսի 19-ին ավարտեց աշխատանքը

«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի «Առավոտ լուսո» ճամբարը օգոստոսի 19-ին ավարտեց աշխատանքը: Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության կողմից ֆինանսավորված 10-օրյա ճամբարում երեխաները հարուստ առօրյա ունեցան: Խմբավարներ Անահիտ Սահակյանը և Հրաչուհի Թովմասյանը, խոհարարն ու տեխնիկական աշխատողը ամեն ինչ արեցին, որպեսզի փոքրիկները իրենց զգան ինչպես հարազատ օջախում: 40 ճամբարականները երգով ու պարով, խաղով և արտասանություններով հրաժեշտ տվեցին հարազատ ճամբարին: «Ռաֆայել…

Read More
Լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և ՀՀ-ն շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Միրզոյան

Լուծումը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը, և ՀՀ-ն շարունակում է իր ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին: Հարց․ Ինչպե՞ս եք գնահատում Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները: Պատասխան․ Այս տարի լրանում է Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Թեև մեր երկու երկրների հարաբերություններն ընդամենը 30 տարվա վաղեմություն ունեն, սակայն քաջ հայտնի է, որ հայ և հնդիկ ժողովուրդներն ունեն սերտ փոխգործակցության դարավոր հարուստ…

Read More
Արցախի նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

Արցախի նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների: Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին: Հանդիպմանը մասնակցել է Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը:

Read More
Փարիզի բոլոր ցուցադրական քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելուն․ Զախարովա

Փարիզի բոլոր ցուցադրական քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացից Ռուսաստանին դուրս մղելուն․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրենց զարմացրել է՝ Մարսելում հունիսի 28-ին հայտարարելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ավելի շատ է ճնշում գործադրում, և որ միակն է, որ ունի հստակ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի հարցում, և որ գրեթե միայնակ այդ հարցը պահում է միջազգային հանրության օրակարգում։ Զախարովայի կարծիքով՝…

Read More
Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան. ԼՂ ՄԻՊ

Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան. ԼՂ ՄԻՊ

Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան, որն ուղևորվել էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով ութ զոհերի մարմինները տեղափոխելու համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Վարորդը վնասվածքներ է ստացել և ի վիճակի չէ տարհանել դիերը»,- հայտնել է ԼՂ ՄԻՊ-ը:

Read More
Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը

Ալեն Սիմոնյանը մտահոգիչ է համարել Լեհաստանի օդանավակայաններում ՀՀ քաղաքացիների համար տարանցիկ վիզայի պահանջը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում և երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի և հոգատարության համար, որ հայ…

Read More
Միացյալ Թագավորությունը պաշտպանության նոր նախարար ունի

Միացյալ Թագավորությունը պաշտպանության նոր նախարար ունի

Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակը պաշտպանության նոր նախարար է նշանակել էներգետիկ անվտանգության և կլիմայական չեզոքության նախարարի պաշտոնը զբաղեցնող Գրանտ Շեփսին: Այդ մասին նշված է վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Բեն Ուոլեսը հրաժարական է ներկայացրել:

Read More
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները կանցկացնեն համատեղ նիստ

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովները կանցկացնեն համատեղ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորած պատվիրակությանը, որը Երևան է ժամանել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Արձանագրելով Հայաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունների խորացող զարգացումը` ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել խորհրդարանական…

Read More
Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ

Թրամփն Օնտարիո լիճը վերանվանել է Ամերիկա լիճ

ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել Օնտարիո լիճը Ամերիկա լիճ վերանվանելու մասին՝ Կանադայի հետ առևտրային լարվածության սրման և կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերի սահմանման ֆոնին։ ԱՄՆ նախագահը սակայն լիազորություն չունի ստիպելու Կանադային օգտագործել նոր անվանումը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին քննադատել է Թրամփի որոշումը՝ երկու երկրի սահմանային լճի վերանվանման վերաբերյալ։ Նա շեշտել է, որ կանադացիները կշարունակեն այն…

Read More
Լուիս Բոնոն կայցելի Ադրբեջան

Լուիս Բոնոն կայցելի Ադրբեջան

ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն այս շաբաթ կայցելի Ադրբեջան, հայտնել են Բաքվում ԱՄՆ դեսպանատնից։ «Իր այցի ընթացքում Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն կհանդիպի Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու ջանքերը», — ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ: ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական…

Read More
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Լավրովի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանին կոչ է արել անվտանգության գոտի ստեղծել ԶԱԷԿ-ի շուրջ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում Զապորոժիեի ատոմակայանի տարածքում իրավիճակը գնահատել է ճգնաժամային և կոչ է արել այնտեղ անվտանգության գոտի ստեղծել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Կոլոննան ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ զրույցից եկել է այն եզրակացության, որ ռուսական կողմը բաց է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հետագա քննարկման համար։…

Read More
Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

Վրաստանն ու Հայաստանը ակտիվորեն աշխատում են սահմանը հատելիս մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ

«Մաքսային մարմիններն ակտիվորեն քննարկում են միասնական հսկողության մոդելների ներդրումը, և այս դեպքում մաքսային ընթացակարգերի ժամկետը կկրճատվի, ինչը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և թույլ կտա մեծացնել երկրների միջև առևտրային հաղորդակցությունը»,- նշեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վրաց-հայկական սահմանը տարածաշրջանի ամենածանրաբեռնվածներից  է։ Վրաստանի տարածքով Հայաստան են ժամանում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական բեռներ։

Read More
Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է

Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է

Առնվազն 35 մարդ է զոհվել, ավելի քան 1200 մարդ ձերբակալվել է Իրանում մեկ շաբաթից ավելի շարունակվող ցույցերի ընթացքում՝ հայտնել է Human Rights Activists News Agency գործակալությունը։ Զոհվածների թվում են բողոքի ակցիաների 29 մասնակից, չորս երեխա և անվտանգության ուժերի երկու աշխատակից: Իրանական Fars գործակալությունն իր հերթին հայտնել է ուժային կառույցների ներկայացուցիչների շրջանում տուժածների մասին: Տեղեկության համաձայն՝…

Read More
Թրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասին

Թրամփը հայտարարել է Իրանի հետ նոր բանակցությունների հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ նոր բանակցություններ կսկսվեն երկուշաբթի՝ չեղարկելով «զանգվածային» հարվածների վերաբերյալ հայտարարությունը։   «Նրանք գիտեին հարձակման մասշտաբները, քանի որ կանխատեսում էին դրա մոտալուտ լինելը», — ասել է նա լրագրողների հետ զրույցում՝ նախագահական ինքնաթիռում։   «Մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ։ Նրանք կսկսեն երկուշաբթի կեսօրին»։ Truth Social-ում ավելի վաղ արված…

Read More
Կարմիր խաչի միջոցով շրջափակված Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ. Ամատունի

Կարմիր խաչի միջոցով շրջափակված Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ. Ամատունի

Կարմիր խաչի միջոցով շրջափակված Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշել է, որ կազմակերպության միջոցով նաև բժշկական պարագաներ են տեղափոխվել Ստեփանակերտ:

Read More
Զապորոժիեում պայմաններ են սահմանել ատոմակայանի վերագործարկման համար

Զապորոժիեում պայմաններ են սահմանել ատոմակայանի վերագործարկման համար

Զապորոժիեի ատոմակայանը (ԶԱԷԿ) կարող է վերագործարկվել, երբ էլեկտրահաղորդման գծերը վերականգնվեն, իսկ ռազմաճակատը հեռացվի Էներգոդարից՝ ՏԱՍՍ-ին ասել է շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ «Մենք հուսով ենք, որ կկարողանանք վերագործարկել շփման գիծը հետ տեղափոխելուց և էլեկտրահաղորդման գծի վերանորոգումից հետո»,- ասել է նա։

Read More
Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրյոյի կոնվենցիային եւ թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սեւ ծով

Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրյոյի կոնվենցիային եւ թույլ չի տա ռազմանավերի մուտքը Սեւ ծով

Թուրքիան հավատարիմ կմնա Մոնտրյոյի կոնվենցիային եւ հետագայում էլ թույլ չի տա ռազմական նավերի մուտքը Սեւ ծով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն արդեն հայտարարել էր, որ Անկարան կփակի Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցները Ռուսաստանի եւ Ուկրաինայի ռազմական նավերի համար՝ կոնֆենցիայի համաձայն: Միջազգային պայմանագրի…

Read More
Նինոծմինդան և Ախալքալաքը  չի ծրագրվում հայտարարել կարանտինային գոտի

Նինոծմինդան և Ախալքալաքը  չի ծրագրվում հայտարարել կարանտինային գոտի

Վրաստանի վարչապետի խորհրդական Սոզար Սուբարին հայտարարում է, որ Նինոծմինդան և Ախալքալաքը  չի ծրագրվում հայտարարել կարանտինային գոտի: Ինչպես նշել է Սուբարին ճեպազրույցի ժամանակ, այս փուլում երկրի որևէ այլ քաղաքապետարանում չի նախատեսվում կարանտինային գոտի, և դա տեղի կունենա միայն արտակարգ իրավիճակների դեպքում: «Նինոծմինդան և Ախալքալաքը կարանտինային գոտի հայտարարելը չի նախատեսվում, ինչպես նաև ոչ մի այլ քաղաքապետարանում, քանի…

Read More
Ակնկալում ենք վճռական քայլեր «Ռոսատոմի» և ՌԴ ատոմային արդյունաբերության դեմ. Զելենսկի

Ակնկալում ենք վճռական քայլեր «Ռոսատոմի» և ՌԴ ատոմային արդյունաբերության դեմ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Եվրոպական Միության հաստատած պատժամիջոցների 10-րդ փաթեթը: «Պատժամիջոցների 10-րդ փաթեթն ուղղված է ռուսական ռազմական արդյունաբերության, քարոզչության և ֆինանսական համակարգի դեմ։ Ագրեսորի վրա ճնշումը պետք է ուժեղանա. ակնկալում ենք վճռական քայլեր «Ռոսատոմի» և ՌԴ ատոմային արդյունաբերության դեմ, ինչպես նաև ճնշման ավելացում զինվորականների և բանկերի վրա»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր…

Read More
Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է գիշերել նախագահական պալատում

Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է գիշերել նախագահական պալատում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Միխեիլ Կավելաշվիլու երդման արարողությանն ընդառաջ գիշերելու է նախագահական պալատում։ «Ողջունում եմ ձեզ «Օրբելիանի» պալատից։ Ես այստեղ եմ, այստեղ կլինեմ և գիշերն այստեղ կանցկացնեմ։ Վաղը՝ 10։00-ին, սպասում եմ ձեզ «Օրբելիանի» պալատի մոտ, հենց այստեղից կպատմեմ՝ ինչպիսին կլինի վաղվա օրը»,- ասել է նա։

Read More
Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ

Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում. Հերցոգ

Դատական փոփոխությունների շուրջ Իսրայելի հիմնական քաղաքական ուժերի բանակցություններում դրական դինամիկա է նկատվում՝ հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։ «Վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք հանդիպումներ ենք ունեցել կոալիցիայի և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Առարկայական պայմանավորվածություններ ձեռք բերելու և փոխզիջումային լուծում գտնելու հույս կա»,- հավելել է նախագահը։ Հերցոգը նշել է, որ իր թիմը կանի հնարավորը՝ արձագանքելու…

Read More
Հայաստանի անկախությունը և Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Հայաստանի անկախությունը և Հայաստանի ինքնիշխանությունը քննարկման ենթակա չեն. Ալեն Սիմոնյան

Արցախին վերաբերող բոլոր հարցերը նախևառաջ քննարկվում են Արցախի իշխանությունների հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Որոշում կայացնելիս նախապատվությունը տրվում է Արցախի ընտրված իշխանությունների կարծիքին»,- ասաց Սիմոնյանը: Պատասխանելով ստորագրվելիք հնարավոր փաստաթղթի վերաբերյալ հարցին՝ Սիմոնյանը պատասխանեց. «Գոյություն չունի նման փաստաթուղթ, գոյություն չունի օրինակ, որի մասին ես կարող եմ խոսել: Միևնույն ժամանակ, եկեք…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին այսօր պաշտոնապես սկսեց իր լիազորությունների կատարումը

Ախալցխայի մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին այսօր պաշտոնապես սկսեց իր լիազորությունների կատարումը

Ախալցխայի մունիցիպալիտետի նորընտիր քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին այսօր պաշտոնապես սկսեց իր լիազորությունների կատարումը։ Պետական ​​ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին քաղաքապետարանի աշխատակիցներին, քաղաքապետարանի ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և իրավաբանական անձանց տնօրեններին ներկայացրեց նոր ղեկավարին և մաղթեց նրան հաջողություններ հետագա գործունեության մեջ։ Հանդիպման ժամանակ Վարլամ Ծիկլաուրին շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիին և քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակցի՝ քաղաքապետարանի զարգացման գործում…

Read More
Հարկավոր է անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ռազմական սրացումը. ԵԱՀԿ-ում լեհական նախագահություն

Հարկավոր է անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ռազմական սրացումը. ԵԱՀԿ-ում լեհական նախագահություն

ԵԱՀԿ-ում լեհական նախագահությունը պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն կարգավորմանը: «Հարկավոր է անհապաղ դադարեցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի ռազմական սրացումը։ Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի։ ԵԱՀԿ-ում լեհական նախագահությունը պատրաստ է աջակցել կայուն լուծմանը»,- նշված է նախագահության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Read More
Բաքուն արձագանքել է բանակցություններ սկսելու՝ Լեռնային Ղարաբաղի առաջարկին

Բաքուն արձագանքել է բանակցություններ սկսելու՝ Լեռնային Ղարաբաղի առաջարկին

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից արձագանքել են բանակցություններ սկսելու՝ Լեռնային Ղարաբաղի առաջարկին, պատրաստակամություն հայտնել Եվլախում հանդիպել ԼՂ ներկայացուցիչների հետ: Ադրբեջանում հավելել են, որ ռազմական գործողությունները չեն դադարի, մինչև Պաշտպանության բանակը վայր չդնի զենքը, և ԼՂ իշխանությունները չլուծարվեն։

Read More
Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտի 25-ին հեռախոսազրույց կանցկացնի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Պուտինը հայտնել է մշակույթի և արվեստի բնագավառում մրցանակների դափնեկիրների հետ հանդիպման ժամանակ: «Երևանի մասին ձեր բարի խոսքերը հնարավորություն կունենամ այսօր փոխանցել Հայաստանի վարչապետին, ում հետ հեռախոսազրույց եմ ունենալու: Կարծում եմ, որ…

Read More
Վրաստան այցելողների համար պարտադիր առողջության ապահովագրություն  «Իմեդի Լ»-ի կողմից

Վրաստան այցելողների համար պարտադիր առողջության ապահովագրություն «Իմեդի Լ»-ի կողմից

2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար ապահովագրությունը կդառնա պարտադիր: Նոր կանոնակարգի համաձայն՝ Վրաստան մուտք գործելիս զբոսաշրջիկը պետք է ունենա առողջության և դժբախտ պատահարի ապահովագրություն, որի նվազագույն ապահովագրական գումարը կազմում է ոչ պակաս, քան 30,000 լարի, իսկ պոլիսի գործողության ժամկետը պետք է ներառի այցելուի Վրաստանում գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: «Իմեդի Լ» ապահովագրական ընկերությունը…

Read More
Եվրոպան դատապարտում է Իսրայելի գործողությունները Լիբանանում և Արևմտյան ափին

Եվրոպան դատապարտում է Իսրայելի գործողությունները Լիբանանում և Արևմտյան ափին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում կոչ է արել նրան խաղաղության ուղիղ բանակցություններ սկսել Լիբանանի կառավարության հետ: Գերմանիայի կառավարության ղեկավարը նաև կոչ է արել դադարեցնել այդ երկրի հարավում ընթացող մարտերը, միաժամանակ հայտարարել, որ արմատական ​​շիա «Հըզբոլլահ» շարժումը պետք է զենքը վայր դնի։ Մերցը մտահոգություն է հայտնել նաև պաղեստինյան տարածքներում տեղի ունեցող զարգացումների…

Read More
Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներն ավտորիտար ռեժիմի շրջափակման մեջ են. Freedom House

Մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներն ավտորիտար ռեժիմի շրջափակման մեջ են. Freedom House

Freedom House կազմակերպության կայքում աշխարհի ժողովրդավար ուժերին կոչ է արվում ավելի ակտիվ ու գործուն լինել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի շրջափակումից ազատելու հարցում: Հոդվածում նշվում է, որ 2020-ի հրադադարը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին թողեց ադրբեջանական զինուժի շրջապատման մեջ և ռուս խաղաղապահների կասկածելի պաշտպանության տակ։ Այս տարի պայմաններն էլ ավելի են վատացել։ Նույնիսկ այն ժամանակ,…

Read More