Արտակարգ իրավիճակ Վրաստանում. մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Արտակարգ իրավիճակ Վրաստանում. մի շարք շրջաններ անցել են ջրի տակ

Վրաստանի Մցխեթա-Մթիանեթի շրջանում մոբիլիզացվել են փրկարարներ ու արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ։ Անձրևների հետևանքով հեղեղվել են տներ և ճանապարհներ, վնասվել են կամուրջներ ու էլեկտրահաղորդման գծեր: Մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության։   Քվեմո Քարթլիում մի քանի գյուղ կտրված է արտաքին աշխարհից: Իրավիճակը ճգնաժամային է հատկապես Մառնեուլիում, Թեթրիսկարոյում, Բոլնիսիում և Դմանիսում։ Աղետի գոտուց իրականացվում է մարդկան…

Read More
Ռուսաստանը կզարգացնի արևելյան ուղղությունը, եթե այլևս հետաքրքիր չէ Եվրամիության համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կզարգացնի արևելյան ուղղությունը, եթե այլևս հետաքրքիր չէ Եվրամիության համար. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան գործելու է՝ ելնելով նոր իրողությունից, եթե Եվրամիությունում կարծում են, որ Ռուսաստանը՝ որպես տնտեսական և քաղաքական գործընկեր, այլևս հետաքրքիր չէ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն: «Մենք ելնում ենք նրանից, որ արտաքին առևտրի մեծ ծավալ ունենք։ Մենք չենք սահմանափակող միջոցներ ներդրել: Բայց եթե Եվրամիությունում կարծում են, որ Ռուսաստանը որպես տնտեսական և քաղաքական գործընկեր հետաքրքիր չէ,…

Read More
Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետագա բանակցության համար. Տոկաև

Ղազախստանը պատրաստ է Ալմաթիի հարթակը տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին՝ հետագա բանակցության համար. Տոկաև

Ղազախական և ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշել է երկկողմ առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության բարձր դինամիկան՝ ռազմավարական գործընկերության ոգով։ Նախագահն ընդգծել է սեպտեմբերի վերջին Ղազախստանում ադրբեջանական մշակույթի օրերի անցկացման կարևորությունը երկու երկրի ժողովուրդների հետագա մերձեցման համար։ Բացի այդ, Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհավորել է իր գործընկերոջը «խորհրդարանի…

Read More
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
		04.03.2023 . Արցախ

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր 04.03.2023 . Արցախ

«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և Հնդկաստանի միջև քաղաքական երկխոսության խորացման դինամիկայի կապակցությամբ՝ այս առումով կարևորելով  բարձրաստիճան փոխայցելությունների և տարբեր հարթակներում պարբերական շփումների դերը։ Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ոլորտային ուղղություններով երկկողմ…

Read More
Եվրամիության խորհուրդ. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Եվրամիության խորհուրդ. Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ապագան Եվրամիությունում է,- ասված է Եվրամիության խորհրդի՝ այսօրվա նիստից հետո հրապարակված փաստաթղթում։ Փաստաթղթում նշվում է, որ Խորհուրդը կրկին կանդրադառնա Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի խնդրին 2023 թվականի գարնանը Եվրահանձնաժողովից թարմացված տեղեկատվություն ստանալուց հետո։ «Եվրամիության խորհուրդը վերահաստատում է 2022 թվականի հունիսի 23-ին ընդունված որոշման կարևորությունը, ըստ որի՝ ճանաչվել է Ուկրաինայի և Մոլդովայի եվրոպական…

Read More
Թուրքիայում եղանակային պայմանները կտրուկ վատացել են

Թուրքիայում եղանակային պայմանները կտրուկ վատացել են

Թուրքիայի մի շարք շրջաններում եղանակային պայմանները կտրուկ վատացել են, անձրևի պատճառով ջրհեղեղներ են գոյացել: Ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան նշել է, որ Դիարբեքիրի և Բաթմանի շրջաններում 2 անձ մահացել է, 50-ը՝ վիրավորվել, դպրոցներում դասապրոցեսը կասեցվել է, չեղարկվել է ավելի քան 180 չվերթ: Նախարարը նաև հայտնել է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող…

Read More
Օգոստոսի 20-ին Սամցխե-Ջավախքը կունենա  նոր նահանգապետ

Օգոստոսի 20-ին Սամցխե-Ջավախքը կունենա նոր նահանգապետ

Օգոստոսի 20-ին Վրաստանի վարչապետը  կներկայացնի նոր նահանգապետներին: Այս   մասին  Մամուկա Բախտաձեն հայտարարեց նախօրեին կառավարության նիստից առաջ: Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին  5 նահանգապետի հեռացրին իրենց զբաղեցրած պաշտոններից:  Նրանց շարքում էր նաեւ Սամցխե-Ջավախքի նահանգապետը:

Read More
Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Ախալքալաքում մարտի 26-ին հնչած կրակոցների հետքերով երկու անձ է ձերբակալվել

Վրաստանի Ներքին Գործերի Նախարարության ոստիկանության  բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում, ձերբակալել են երկու անձի ՝ Ս.Պ. 1954  թվականի ծնունդ եւ Ա.Մ.-ին 2001 թ.  ծնունդ։ Ձերբակալվածները մեղադրվում են հրազենի օգտագործմամբ իրանակացված խուլիգանության մեջ: Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում: Հետաքննությամբ պարզվել է, որ մարտի 26-ին մեղադրյալները կրակոցներ են արձակել Ախալքալաքի «Gold» սրճարան-բարի շրջակա տարածքում: Քննությունն ընթանում…

Read More
Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW

Նոր ռազմական տեղամասեր՝ Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում. CHW

Caucasus Heritage Watch-ն անհանգստացած է Աղդամի և Մարտակերտի պատմական վայրերի մերձակայքում նոր ռազմական կայանքների առկայությամբ: 2021 թվականի ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում բունկերներ են փորվել դամբարանի մոտ գտնվող ադրբեջանական պատմական գերեզմանատանը։ Դրանք վերջերս ընդլայնվել են: Մի շարք բունկերներ են հայտնվել նաև ադրբեջանական գերեզմանոցից և դամբարանից մոտ 80 մետր դեպի արևելք՝ Գըզըլ Կանգարլիի/Նոր Մարաղայի մոտակայքում։ 2022 թվականի…

Read More
«Վագների» և օդադեսանտային զորքերի մարտիկները գրոհել են Բախմուտի արևմտյան հատվածը

«Վագների» և օդադեսանտային զորքերի մարտիկները գրոհել են Բախմուտի արևմտյան հատվածը

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ջոկատայինները, Ռուսաստանի օդադեսանտային զորքերի ստորաբաժանումների աջակցությամբ, հարձակում են սկսել Բախմուտի արևմտյան մասում: «Չասով Յար շրջանում կամուրջ է ավերվել, որով հակառակորդը փորձել է զինամթերք և պահեստազոր տեղափոխել Բախմուտ»,- հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական խոսնակ Իգոր Կոնաշենկովը: Հիշեցնենք, որ այսօր «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել էր, որ մայիսի 10-ին իր մարտիկները կլքեն…

Read More
ԱԷՄԳ-ն առայժմ չի կարող ստուգումներ անցկացնել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում. Էսլամի

ԱԷՄԳ-ն առայժմ չի կարող ստուգումներ անցկացնել հարձակման ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում. Էսլամի

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը չի կարող ստուգումներ անցկացնել ռազմական հարվածների ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում մինչև այդ օբյեկտների ստուգման կանոնների ու ընթացակարգերի մշակումն ու հաստատումը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ, Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։ Նրա խոսքով՝ գործակալությունը հիանալի հասկանում է դա: Պաշտոնյան ընդգծել է, որ Թեհրանը գործում է Իրանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքի…

Read More
Ռուս խաղաղապահները սնունդ ու կացարան են տրամադրել 5000 հոգու

Ռուս խաղաղապահները սնունդ ու կացարան են տրամադրել 5000 հոգու

Ռուս խաղաղապահները ԼՂ երեք շրջաններից տարհանել են հինգ հազար հոգու: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ռազմական ակտիվ գործողությունների մեկնարկից ի վեր խաղաղապահներն իրականացրել են Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների խաղաղ բնակչության տարհանում: Խաղաղապահ զորախումբ է հասցվել մոտ 5000 մարդ: ԼՂ-ի բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են հանգստի վայրեր և տաք սնունդ»,- հայտնում են ՌԴ ՊՆ-ից::

Read More
Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի. Միլլեր

Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Նյու Յորքում հայ-ադրբեջանական ևս մեկ հանդիպման հնարավորության մասին հարցին: «Ես հայտարարություններ չեմ անի այդ առումով: Ակնհայտ է, որ միշտ առիթներ ենք փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրելու համար։ Մենք շարունակում ենք աջակցել երկու երկրի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի։ Նրանք զգալի առաջընթաց են գրանցել…

Read More
Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է

Արցախում գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն: Ներկայումս իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով:    Հիշեցնենք՝ Հայաստանից Արցախ գազամատակարարումը խափանվել էր դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից:

Read More
ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ

ԱՄՆ-ը խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ

Միացյալ Նահանգները խոր մտահոգություն է հայտնել Ադրբեջանում լրագրողների շարունակական ձերբակալությունների կապակցությամբ. վերջին 10 օրվա ընթացքում ձերբակալվել է 5 անկախ լրագրող։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ նրանց, ովքեր խոսքի ազատություն են իրացնում»,- Turan գործակալության հարցին ի պատասխան՝ հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից: Ավելի վաղ Ադրբեջանում ձերբակալվել է այդ…

Read More
Ռուսաստանն Ուկրաինայում չի օգտագործել իր ամբողջ ներուժը. Լեհաստանի վարչապետ Մորավեցկի

Ռուսաստանն Ուկրաինայում չի օգտագործել իր ամբողջ ներուժը. Լեհաստանի վարչապետ Մորավեցկի

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանը չի օգտագործել իր ամբողջ ներուժը՝ հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Շատերը շտապեցին ենթադրել, որ այն պարտվել է Ուկրաինայի հետ բախման ժամանակ:  Ռուսաստանը հզոր պետություն է՝ մեծ պոտենցիալով, դրա միայն մի մասն է ներգրավված մարտերում»,- ասել է Մորավեցկին երեքշաբթի Վարշավայում դիվանագիտական ​​կորպուսի հետ հանդիպմանը։ Միաժամանակ Լեհաստանի…

Read More
ԱՍՀՆ-ն հորդորում է դադարեցնել ԼՂ բնակչության համար օգնության հավաքումը. անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են

ԱՍՀՆ-ն հորդորում է դադարեցնել ԼՂ բնակչության համար օգնության հավաքումը. անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են

Չնայած ԱՍՀ նախարարության հորդորներին՝ մի շարք մասնավոր նախաձեռնություններ և խմբեր դեռևս շարունակում են հավաքել սնունդ ու հագուստ, տրամադրում են հաշվեհամարներ և կոչ անում փոխանցել գումար՝ ԼՂ բնակիչներին աջակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում են ԱՍՀ նախարարությունից: «Կրկին հորդորում ենք դադարեցնել որևէ ձևաչափով սննդի, հագուստի, գումարի հավաքումը՝ ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումից, առկա հնարավորությունների ոչ թիրախային տնօրինումից խուսափելու…

Read More
Պայթյուն և հրդեհ Մոսկվայի մարզի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում, կա զոհ

Պայթյուն և հրդեհ Մոսկվայի մարզի «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում, կա զոհ

Մոսկվայի մարզում գտնվող «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում վաղ առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի տարածքը տարբեր հաշվարկներով մինչև 18 հազար քառակուսի մետրի է հասնում, որից 7 հազար քառակուսի մետրում կրակը տեղայնացվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Վերջին տվյալով՝ կա 1 զոհ՝ շինարարական և կենցաղային ապրանքների հիպերմարկետի անվտանգության աշխատակիցը: ԱԻՆ-ի տվյալով՝ նա հայտնվել է այրված շինության փլատակների…

Read More
ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումներով

ԱՄՆ-ը մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների կալանավորումներով

Միացյալ Նահանգները մտահոգված է Ադրբեջանում լրագրողների, քաղհասարակության ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների հաճախակի կալանավորման միտումով: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը: Մեթյու Միլլերի խոսքով՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում տասից ավելի գործիչ է ձերբակալվել: «Դա անընդունելի է»,- շեշտել է պաշտոնյան։ «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները,…

Read More
Նախագահին է ուղարկվել Վրաստանի հավաքականի խաղացողներին, մարզիչներին, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը և ազգային հավաքականի անձնակազմին պատվո շքանշանով պարգևատրելու պաշտոնական շնորհանդեսը

Նախագահին է ուղարկվել Վրաստանի հավաքականի խաղացողներին, մարզիչներին, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը և ազգային հավաքականի անձնակազմին պատվո շքանշանով պարգևատրելու պաշտոնական շնորհանդեսը

Վրաստանի նախագահին է ուղարկվել վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի՝ ֆուտբոլիստներին, մարզիչներին, ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը և ազգային հավաքականի անձնակազմին պատվո շքանշանով պարգևատրելու մասին պաշտոնական հայտարարությունը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը։ «Փաստաթղթի համաձայն՝ «Վրաստանի պետական ​​պարգևների և հավելավճարների մասին» օրենքի համաձայն՝ Արժանապատվության շքանշանի են առաջադրվել Վրաստանի տղամարդկանց ազգային հավաքականի կազմը՝ Գիորգի Մամարդաշվիլի, Գիորգի Լորիա,…

Read More
Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բերբոքը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Բեռլինն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը. Բերբոքը՝ Ալիևի հետ հանդիպմանը

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Իլհամ Ալիևը հայտարարել է՝ իր երկիրը հանդես է գալիս Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման օգտին: Նա հերթական անգամ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը վերականգնել է ինքնիշխանությունը, և աջակցում է հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին։ Ալիևն ընդգծել է նաև…

Read More
Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգը

Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգը

Եվրոպայում շարունակվում է ինտենսիվ շոգը: Իսպանիայում տապի ալիքի հետևանքով ավելի քան 1000 մարդ է մահացել: Պորտուգալիայի իշխանությունները եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակն են հայտարարել: Առաջիկա օրերին երկրում ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 47 աստիճան Ցելսիուսի: Ֆրանսիայում տասնյակ մարդիկ ջրահեղձ են եղել շոգի ընթացքում չվերահսկվող տարածքներում լողալու պատճառով: Տապի ֆոնին երկրում գրանցվել է ևս 1000 մահվան դեպք:…

Read More
Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Հայտնի են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները

Այսօր հայտնի են դարձել 2025 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակակիր երեք գիտնականների անունները: Սուսումու Կիտագավան (Ճապոնիա) Կիոտոյի համալսարանից, Ռիչարդ Ռոբսոնը (Ավստրալիա) Մելբուռնի համալսարանից և Օմար Մ. Յագին (Կալիֆոռնիա) Բերկլիի համալսարանից այդ բարձր պարգևին են արժանացել մետաղաօրգանական շրջանակային կառուցվածքների մշակման համար: Նրանք ստեղծել են մեծ տարածություններով մոլեկուլային կառուցվածքներ, որոնց միջով կարող են անցնել գազեր և այլ քիմիական…

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի Դիդիե Ցոգբիուկի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը։ Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են 5-ամյա շրջանակային համաձայնագիրը, Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրական ասպեկտների առումով ստեղծված իրավիճակը։ «Ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետում 2026 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում

Ախալցխայի մունիցիպալիտետում 2026 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում

2026 թվականին «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի 26 գյուղերում իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել բնակիչների տեղաշարժն ու ապահովել ավելի անվտանգ ճանապարհային պայմաններ։ Այս փուլում ներքին ճանապարհների կարգաբերման աշխատանքներն արդեն ավարտվել են Կլդե, Մինաձե, Չեչերեկ, Ճվինթա, Ծիրա, Միքելծմինդա և Ծուղրուտ գյուղերում։ Միաժամանակ շարունակվում և նախատեսված են հետևյալ ենթակառուցվածքային նախագծերը….

Read More
Ադրբեջանական կողմը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
		22.03.2023 . Արցախ

Ադրբեջանական կողմը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը 22.03.2023 . Արցախ

Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն և խնդրում խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին:

Read More
ԵՄ-ն չպետք է դառնա «վարկային միություն». Սիյարտո

ԵՄ-ն չպետք է դառնա «վարկային միություն». Սիյարտո

Բուդապեշտը դեմ է, որ Եվրամիությունը դառնա «վարկային միություն» Ուկրաինայի համար, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։ «Մենք կարծում ենք, որ Եվրամիությունը չի ստեղծվել, որ դառնա «վարկային միություն»: Այդ մասին նախկինում խոսք չի եղել»,- ասել Է դիվանագետը։ Սիյարտոն նաև բացահայտ սուտ է անվանել լուրերը, թե Հունգարիան, իբր, ժամանակին արգելափակել…

Read More
Հունվարի 30-ին Երևանում տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Հունվարի 30-ին Երևանում տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը՝ Իրակլի Կոբախիձեի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հունվարի 30-ին կայցելի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին տեղեկատվություն է տարածում կառավարության ղեկավարությունը։ Ինչպես հաղորդվում է, այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը դեմ առ դեմ կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի կունենա Վրաստան-Հայաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը»։ Հանձնաժողովի նիստից հետո Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների…

Read More
Իրաքում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա են հղել

Իրաքում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա են հղել

Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին հրավիրել են Իրաքի արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա հանձնել հանրապետության տարածքում հարվածներ հասցնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը: «Ի նշան իրաքցի զինվորականների և քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված ամերիկյան ագրեսիայի դեմ բողոքի՝ արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Բերգերին, որը դեսպանի…

Read More
Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Լաչինի միջանցքը

Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով փակել է Լաչինի միջանցքը

Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին, դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը):   Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից:   Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է…

Read More