ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել հետևել ՄԱԿ-ի դատարանի որոշումներին և բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչը կոչ է արել հետևել ՄԱԿ-ի դատարանի որոշումներին և բացել Լաչինի միջանցքը

ՄԱԿ-ում Գանայի ներկայացուցիչ Խալիլա Հեկմանը կոչ է արել ՄԱԿ-ին ավելի ակտիվ ջանքեր գործադրել՝ օգնելու, որ կողմերը մնայուն լուծում գտնեն ԼՂ հակամարտությանը, քանի որ այն խաթարում է տարածաշրջանի խաղաղությունը:  Նրա համոզմամբ՝ պետք է կոչ արվի կողմերին, որ տարածաշրջանային  և բազմակողմ գործընթացներն արդյունավետ օգտագործեն հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ հիմնվելով փոխընդունելի և կայացած ու ճանաչված սկզբունքների վրա:…

Read More
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ

ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ

Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ: ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչության պարզաբանման համաձայն՝ Իվանիշվիլու բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ ամերիկյան անձանց սեփականության կամ վերահսկողության տակ, կսառեցվեն: Պատժամիջոցների ակտում չի նշվում, թե Իվանիշվիլու որ գործողություններն են հիմք հանդիսացել պատժամիջոցների…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետում անցկացվել է անվճար սկրինինգային արշավ

Ասպինձայի մունիցիպալիտետում անցկացվել է անվճար սկրինինգային արշավ

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ Վրաստանի Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից մունիցիպալիտետում կազմակերպվել է անվճար սկրինինգային արշավ։ Նախաձեռնության շրջանակում քաղաքացիները ստացել են բժշկական խորհրդատվություն տարբեր մասնագիտությունների բարձրակարգ մասնագետներից՝ հնարավորություն ունենալով անցնել անհրաժեշտ հետազոտություններ և ստանալ մասնագիտական գնահատականներ իրենց առողջական վիճակի վերաբերյալ։ Մասնագետները նշել են, որ սկրինինգի արդյունքում հայտնաբերված հիվանդությունների ախտորոշումն ու…

Read More
ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ

ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ

«Եթե ԱՄՆ-ն չընդունի Իրանի ժողովրդի օրինական և կոնկրետ պահանջները դիվանագիտական ​​ոլորտում, ապա մարտի դաշտում պետք է սպասի պարտությունների կրկնությանը։ Ցանկացած նոր սպառնալիքի, հարձակման կամ ագրեսիայի դեպքում, թշնամին, անկասկած, կստանա անհապաղ, վճռական և վերջնական պատասխան, որը նրան կստիպի զղջալ իր գործողությունների համար»,- Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ Ռեզա Թալայինիկի խոսքը մեջբերել է IRNA լրատվական գործակալությունը։ Գեներալը…

Read More
Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի

Կատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. Արաղչի

Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի ունեցած քննարկումների ժամանակ, Կատարի և Պակիստանի շնորհիվ, Թեհրանը համաձայնեցրել է մի քանի հարցի լուծումը, այդ թվում՝ նավթի արտահանումը և Իրանի ակտիվների ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Պակիստանի և Կատարի անխոնջ միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել Լիբանանում պատերազմի դադարեցման գործում։ Վերացվել են նավթի և նավթաքիմիական…

Read More
Էստոնիան Կիևին 1.2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի

Էստոնիան Կիևին 1.2 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի

Տալինը մինչև 2027 թվականը Կիևին 1,2 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի՝ Վոլոդիմիր Զելենսկիի հետ հանդիպման շրջանակում տեղեկացրել է Էստոնիայի նախագահը: «Հարկավոր է ավելացնել ԵՄ ռազմարդյունաբերության հզորությունը: Մենք չպետք է որևէ սահմանափակում ունենանք Ուկրաինային զենք մատակարարելու հարցում», — ասել է Ալար Կարիսը։ Նա հավելել է, որ Էստոնիան Ուկրաինայի վերականգնման ծրագիր ունի, որի համար արդարացի կլիներ օգտագործել ռուսական…

Read More
ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որպեսզի վերջ դրվի ԼՂ շրջափակմանը. կոնգրեսական ՄքԳովերն
		12.08.2023 . Արցախ

ԱՄՆ նախագահը պետք է կասեցնի ռազմական օգնությունն Ադրբեջանին, որպեսզի վերջ դրվի ԼՂ շրջափակմանը. կոնգրեսական ՄքԳովերն 12.08.2023 . Արցախ

Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդին պարենի, ջրի և դեղորայքի մատակարարման արգելափակումը միջազգային իրավունքի խախտում է: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Ջեյմս ՄքԳովերնը: «ԱՄՆ նախագահը պետք է օգտագործի Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու բոլոր լծակները, այդ թվում՝ ռազմական օգնության կասեցումը, որպեսզի վերջ դրվի Լաչինի միջանցքի շրջափակմանը»,- նշել…

Read More
Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին հնարավոր է հետևել նաև առցանց. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստին հնարավոր է հետևել նաև առցանց. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին, առցանց հնարավոր է հետևել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին: Այն անցկացվում է Հայաստանի խնդրանքով՝ կապված Ադրբեջանի կողմից տոտալ շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։ Հանդիպմանը մասնակցելու է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

Read More
Բարալեթ գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է

Բարալեթ գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բարալեթ գյուղի մշակույթի տունը վերանորոգվում է մունիցիպալիտետի միջոցներով։ Ախալքալաքի քաղաքապետարանի հայտարարած էլեկտրոնային մրցույթը շահել է անհատ ձեռներեց Վարդ Մկոյանը՝ 66 388 լարիով եւ մեկ ամսից ավելի է, ինչ մեկնարկել են վերանորոգման աշխատանքները։ Վարդ Մկոյանը մեզ հետ զրույցում նշում է. «Աշխատանքները դժվար են եղել, բայց կարողացանք ամեն ինչ անել, վերջնաժամկետից էլ շուտ մենք կհանձնեք։…

Read More
Բելգորոդում կրկին հնչել է օդային տագնապ. կան զոհեր և վիրավորներ

Բելգորոդում կրկին հնչել է օդային տագնապ. կան զոհեր և վիրավորներ

Բելգորոդում կրկին օդային տագնապ է հայտարարվել: Ռուսական կողմի տվյալով՝ ուկրաինական ուժերն արդեն մի քանի օր է՝ հարվածներ են հասցնում շրջանի տարածքին: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, կան զոհեր և վիրավորներ: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ հերթական անգամ ուկրաինացի զինվորականներ են փորձել ներխուժել Բելգորոդի շրջան: Ըստ գերատեսչության՝ դիվերսիայի փորձը կասեցվել է։ Լրատվամիջոցները հայտնել են,…

Read More
Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ջավախքի ուսանողական արշավախումբ» զեկույցը

Թբիլիսիի պետական համալսարանում տեղի ունեցավ «Ջավախքի ուսանողական արշավախումբ» զեկույցը

Թբիլիսիի պետական ​​համալսարանում «Ջավախքի ուսանողական արշավախումբ 2023» զեկույցի շրջանակներում անցկացվել է «Ջավախք 2023» լուսանկարչական ցուցահանդեսը։ Ուսանողական արշավախումբը կազմակերպվում է Թբիլիսիի պետական ​​համալսարանի աջակցությամբ արդեն 24 տարի։ 2001 թվականից ի վեր ծրագրին մասնակցել է ավելի քան 2500 ուսանող։ Ուսանողական արշավի մասնակիցներին հանդիպեց ԹՊՀ ռեկտորի տեղակալ Էրեկլե Աստախիշվիլին։ Նրա խոսքով, արշավախումբը ոչ միայն կրթական բնույթ ունի, այլեւ…

Read More
Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա

Ռուս սահմանապահները բազմիցս հաստատել են Հայաստանում իրենց ներկայության պահանջվածությունը. Զախարովա

Ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի սահմաններին ՌԴ սահմանապահների ներկայությանը: «Ռուս սահմանապահների գործունեությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թվականի սեպտեմբերի 30-ի երկկողմ պայմանագիրն է։ Այն ունի անժամկետ բնույթ և ավելի քան 30 տարի ռուս սահմանապահները հայ զինակից…

Read More
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են տնտեսական գործակցության հետ կապված հարցեր
		07.06.2024 . Միջազգային

Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են տնտեսական գործակցության հետ կապված հարցեր 07.06.2024 . Միջազգային

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ։   ՌԴ կառավարության տվյալով՝ քննարկվել են տնտեսական գործակցության հետ կապված արդիական հարցեր:    Մտքեր են փոխանակվել այդ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարի վերաբերյալ։ Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Ուկրաինան սպասում է հեռահար սպառազինության նոր խմբաքանակի․ Զելենսկի

Ուկրաինան սպասում է հեռահար սպառազինության նոր խմբաքանակի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ասպենի անվտանգության ֆորումի ժամանակ հայտարարել է, որ իր երկրի զինված ուժերը սպասում են հեռահար սպառազինության նոր խմբաքանակի տրամադրման՝ հակահարձակման ընթացքոմ ձեռք բերված հաջողությունները պահպանելու և գործողությունները շարունակելու համար: Նա հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կաշխատի այդ ուղղությամբ և կլուծի խնդիրը՝ իր պաշտպանական աջակցությամբ։ Զելենսկին մանրամասնել է, որ ներկա պահին Ռուսաստանը երկնքում…

Read More
Լեհաստանի նախագահը աջակցել է «Հյուսիսային հոսք 2»-ի ռմբակոծության համար կասկածվողին արտահանձնելու դատարանի մերժմանը

Լեհաստանի նախագահը աջակցել է «Հյուսիսային հոսք 2»-ի ռմբակոծության համար կասկածվողին արտահանձնելու դատարանի մերժմանը

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին աջակցել է լեհական դատարանի որոշմանը՝ մերժել «Հյուսիսային հոսք-2» գազամուղի ռմբակոծության համար կասկածվող ուկրաինացու արտահանձնմանը Գերմանիային։ «Ես համաձայն եմ, որ նա կարող է արդար դատ չստանալ Գերմանիայում, քանի որ հիշում եմ, որ «Հյուսիսային հոսք-2» նախագիծը նախատեսված էր Գերմանիայի պետությանը շահույթ բերելու համար, և այդ ժամանակ կարևոր չէր, որ Ռուսաստանը զինվում էր պատերազմի…

Read More
Չինաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայում հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել էսկալացիայից

Չինաստանի ԱԳՆ-ն Ուկրաինայում հակամարտության կողմերին կոչ է արել խուսափել էսկալացիայից

Ուկրաինայում ռազմական հակամարտության մեջ ներգրավված կողմերը պետք է խուսափեն ցանկացած գործողությունից, որը կարող է սրել ճգնաժամը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը՝ մեկնաբանելով անօդաչուների հարձակումը Կրեմլի վրա։ «Կողմերը պետք է խուսափեն էսկալացիայի տանող ցանկացած գործողությունից»,- ասել է դիվանագետը: Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումն անվանել…

Read More
Բորելը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանը հեռանում է Եվրամիությունից

Բորելը Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանը հեռանում է Եվրամիությունից

Վրաստանի իշխանություններն ընդունում են օրենքներ, որոնք երկիրը հեռացնում են Եվրամիությանն անդամակցությունից, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Անցյալ տարի դեկտեմբերին, երբ Վրաստանը ստացավ ԵՄ թեկնածուի կարգավիճակ, մենք հույս ունեինք, որ դա մեծ խթան կհանդիսանա կառավարության համար՝ իրականացնելու զգալի բարեփոխումներ ԵՄ-ի հետ բանակցություններ սկսելու ուղղությամբ, փոխարենը՝ վերջին ամիսներին կառավարող մարմիններն առաջարկել են օրենքներ, որոնք երկիրը…

Read More
Էդգար Արամյանը պարգեւատրեց չեմպիոններին
		04.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

Էդգար Արամյանը պարգեւատրեց չեմպիոններին 04.06.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Սպորտ

Հունիսի 3֊ին, Ախալքալաքի մարզական համալիր այցելեց արմատներով Ծալկայից, ռուսաստանաբնակ, «R1» ընկերության գործադիր տնօրեն, բարերար Էդգար Արամյանը։ Նա դրամական պարգեւ հանձնեց մարզական համալիրի Եվրոպայի չեմպիոններին եւ մարզիչ Ատոմ Էլիզբարյանին։ Բարերարը՝ նպատակ ունենալով ակտիվացնել սպորտի զարգացումն ու տարածումը, որպես խրախուսանք 1000 ԱՄՆ դոլարով պարգեւատրեց Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության չեմպիոն Գոռ…

Read More
Վրաստանի ներքին գործերի Նախարարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի ներքին գործերի Նախարարը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ՀՀ կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վրաստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ռոնի Մեսխին և ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն, կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությունը և ընդգծել երկու…

Read More
Փաշինյան-Ալիեւի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ. խոսնակ

Փաշինյան-Ալիեւի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և համանախագահների մասնակցությամբ. խոսնակ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը շարունակվում է ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընդլայնված կազմով…

Read More
Բլինքենը և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Բլինքենը և Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 26-ին հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ադրբեջանի ղեկավարի հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: «Պետքարտուղարն այսօր կրկին բանակցել է նախագահ Ալիևի հետ և ընդգծել հետագա ռազմական գործողությունների անթույլատրելիությունը, քաղաքացիական բնակչության անվտանգության, տեղաշարժի ազատության և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մատչելիության անվերապահ ապահովման անհրաժեշտությունը»,- ասել է նա: Բլինքենը զրույցի…

Read More
Եվրոպական եռյակն ԱՄՆ-ի հետ Իրանի վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացրել ԱԷՄԳ-ին. Reuters

Եվրոպական եռյակն ԱՄՆ-ի հետ Իրանի վերաբերյալ բանաձևի նախագիծ է ներկայացրել ԱԷՄԳ-ին. Reuters

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին են ներկայացրել բանաձևի նախագիծ, որով Իրանից պահանջվում է հասանելիություն երկրի միջուկային օբյեկտներին և հարստացված ուրանի պաշարներին: Այդ մասին հաղորդում է Reuters -ը՝ հղում անելով աղբյուրներին: Նախագիծը, ամենայն հավանականությամբ, կընդունվի նոյեմբերի 19-ին: Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ երկրում ուրանի…

Read More
Վրաստան-Ռուսաստան. բեռների հնարավոր տարանցման շուրջ վեճեր

Վրաստան-Ռուսաստան. բեռների հնարավոր տարանցման շուրջ վեճեր

Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ բեռների տարանցման համար այլընտրանքային ճանապարհների ստեղծումը կրկին օրակարգային թեմա է դարձել երկու երկրների քաղաքական դիսկուրսում, ինչն առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ այդ երկրների միջև արդեն 10 տարի է՝ խզված են դիվանագիտական հարաբերությունները: Հունվարի 31-ին ՌԴ հետ փոխհարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի…

Read More
ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին երկու առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ հայտնել են ԵԱՀԿ-ի մամուլի ծառայությունից: «Նախարար Օսմանին իր մտահոգությունն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և քաղաքացիական բնակչության համար դրա հետևանքների կապակցությամբ, մասնավորապես՝ խոցելի խմբերի, այդ թվում՝ կանանց…

Read More
Եմենի հութիները հայտարարել են, որ շարունակելու են աջակցել Գազայի հատվածին. BBC

Եմենի հութիները հայտարարել են, որ շարունակելու են աջակցել Գազայի հատվածին. BBC

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդանավերն ու ռազմանավերը հինշաբթի լույս ուրբաթ գիշերը հարձակվել են Եմենում հութիների խմբավորման ռազմական օբյեկտների վրա, որոնք վերջին մեկուկես ամսվա ընթացքում Կարմիր ծովում առևտրային նավերի որս են սկսել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Եմենում 16 օբյեկտների ուղղությամբ արձակել են ավելի քան 100 հրթիռ՝ խոցելով ավելի քան 60 թիրախ՝ հրամանատարական կետեր, զենքի…

Read More
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. Ստեֆան Դյուժարիկ

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: «Գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ջանքերը, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն…

Read More
Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ բանաձևը

Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ բանաձևը

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը ողջունել է Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը: «Եվրոպական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ բանաձև է ընդունել, որը ճանապարհ է բացում ԵՄ-ում Հայաստանի հնարավոր թեկնածության համար։ Սա կարևոր քայլ է աջակցելու հայկական ժողովրդավարությանը և հայերի՝ իրենց ճակատագիրը Եվրոպայի հետ միավորելու ցանկությանը»,- գրել է պատգամավորը…

Read More
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսական ուժերը հարվածել են Օդեսային: Վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, հայտնի է մեկ զոհի մասին, կան վիրավորներ:   Տեղական իշխանության տվյալով՝ տուժել է նաև հիմնական ջեռուցման խողովակաշարը:   Ռուսական կողմն էլ հայտնել է, որ գիշերը Ուկրաինայի զինված ուժերը տասնյակ անօդաչուներով թիրախավորել են Կրասնոդարի երկրամասը, Բելգորոդի շրջանը և Ազովի ծովի տարածքը: 

Read More
Էթնոռոկը Ախալքալաքի LineUp մշակույթի կենտրոնում

Էթնոռոկը Ախալքալաքի LineUp մշակույթի կենտրոնում

Այսօր՝ օգոստոսի 15֊ին Ախալքալաքի LineUp մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ՝ մասնակցությամբ Ախալքալաքի եւ մունիցիպալիտետի գյուղերի տաղանդավոր երիտասարդների։ Միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Նարեկ քահանա Տիգրանյանը, Ախալքալաքի քաղաքային վարչության նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, ՏԻՄ այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև երիտասարդ ջավախքցիներ, որոնց հետաքրքրում եւ գրավում է երգարվեստը։ LineUp…

Read More