Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը. Լավրով

Ռուսաստանը ողջունում է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը. Լավրով

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Օմանում Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Ռուսաստանը ողջունել է իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու՝ ԱՄՆ-ի և Իրանի ցանկությունը և պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկրների միջև բանակցային գործընթացին, հայտարարել է Լավրովը, միաժամանակ շեշտել, որ…

Read More
Ուկրաինայի Սումի քաղաքին ռուսական հարվածի հետևանքով կա առնվազն 9 զոհ

Ուկրաինայի Սումի քաղաքին ռուսական հարվածի հետևանքով կա առնվազն 9 զոհ

Ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումի քաղաքին: Ավերվել է բժշկական կենտրոնը, որտեղ, ըստ տեղական իշխանության, 120 մարդ է եղել՝ բուժառուներ և բուժաշխատողներ:   Հայտնի է առնվազն 9 զոհի մասին, 10-ից ավելի մարդ վիրավորվել է:   Reuters-ը գրում է, որ Կուրսկի ուղղությամբ ուկրաինական ուժերի գործողությունների ֆոնին սահմանամերձ Սումիի շրջանի վրա ռուսական հարձակումները հաճախակիացել են:

Read More
Լոնդոնը չեղարկել է Վրաստանի հետ բանակցությունները. դեսպան Գարեթ Ուորդ

Լոնդոնը չեղարկել է Վրաստանի հետ բանակցությունները. դեսպան Գարեթ Ուորդ

10 տարվա ընթացքում առաջին անգամ Մեծ Բրիտանիան որոշել է սառեցնել ռազմավարական Wardrop Dialogue-ը, որն ամեն տարի թագավորությունն իրականացնում էր Վրաստանի հետ նախարարների մակարդակով։ Բացի այդ, բրիտանական կողմը չեղարկել է պաշտպանական ոլորտում պատրաստվող բարձր մակարդակի բանակցությունները և կասեցրել կիբերանվտանգության ծրագիրը: Այս մասին InterpressNews առցանց պարբերականին տված հարցազրույցում ասել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Գարեթ Ուորդը։ «Մենք…

Read More
Ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր

Ապրանքների ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր

«Ռոսսելխոզնադզոր»֊ի կողմից Հայաստանից որոշակի սննդամթերքի ներմուծման սահմանափակումները կապված են բացառապես խախտումների հետ. դրանց պատճառները քաղաքական չեն,- «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ  հարցազրույցում ասել է գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ «Չեմ տեսել որևէ նախագահի, որն ասի, որ սահմանափակումները քաղաքականացված չեն։ Սակայն այս դեպքում խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Մենք ունենք ընկերությունների հետ աշխատելու երկար պատմություն, լաբորատոր թեստերի արդյունքներ,…

Read More
Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Սամեբա գյուղի մոտակայքում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր Թբիլիսիի ժամանակով 18:36-ին Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Նշենք, որ երեկ երեկոյան Սամեբայում ևս մեկ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել եր 4.0 մագնիտուդ։

Read More
G20-ի ԱԳ նախարարները կոնսենսուսի չեն եկել Ուկրաինայի հարցում և համաձայնության չեն եկել վերջնական կոմյունիկեի շուրջ
		08.07.2022 . Միջազգային

G20-ի ԱԳ նախարարները կոնսենսուսի չեն եկել Ուկրաինայի հարցում և համաձայնության չեն եկել վերջնական կոմյունիկեի շուրջ 08.07.2022 . Միջազգային

Բալիում երկօրյա հանդիպումից հետո G20-ի արտգործնախարարները չկարողացան կոնսենսուսի հասնել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ՝ Արևելքի և Արևմուտքի երկրների միջև խորացող տարաձայնությունների ֆոնին, հաղորդում է Associated Press-ը: «Ի տարբերություն անցյալ գագաթնաժողովների, խմբակային լուսանկար չարվեց, վերջնական կոմյունիկեն չընդունվեց, տարաձայնությունները կարծես թե ամենուր են, հատկապես Ռուսաստանի և հանդիպման արևմտյան մասնակիցների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։ G20-ի մասնակիցների հանդիպման հիմնական թեմաներն…

Read More
Բողոքի ցույց Ադիգենում
		08.03.2024 news Ադիգեն

Բողոքի ցույց Ադիգենում 08.03.2024 news Ադիգեն

Ադիգենում այսօր բողոքի ցույցի էր հավաքվել մոտ 200 բնակիչ։ Ինչպես մեզ հայտնեցին, պատճառը Ադիգենում մահմեդական սրբավայրի բացումն էր։ Հավաքվածներն ասում են, որ բողոքում են մզկիթի բացման փորձի դեմ։ Շենքը, որտեղ այսօր մարդիկ հավաքվել են, մոտ երկու տարի առաջ գնել է մասնավոր անձը։ Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Սամցխե-Ջավախքի մուսուլմանական շրջանի մուֆթի Մամուկա Վաշակմաձեն՝ տանը աղոթքը…

Read More
Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը մեկ տարվա ընթացքում օգնել է 189 անապահով ընտանիքի

Ախալցխայի Հոգևոր Տեսչությունը շուրջ մեկ տարի է, ինչ Աստծո օրհնությամբ և նախախնամությամբ տրամադրում է սոցիալական օգնություն շրջանի անապահով ընտանիքներին։ Մեկ տարվա ընթացքում Տեսչությունն օգնել է շուրջ 189 ընտանիքների։ Այդ ընտանիքներին որպես օգնություն տրամադրվել է սննդամթերք, բժշկության համար դրամական աջակցություն, ուսման վարձ, տան վարձ, տակդիրներ։ Յուրաքանչյուր օգնություն տրամադրվում է Ախալցխայի հոգևոր տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար
		06.12.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը մեղադրել է Բորելին՝ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար 06.12.2023 . Տարածաշրջան

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն մեղադրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին՝ Ադրբեջանի նկատմամբ «բացահայտ կողմնակալ դիրքորոշման» համար։   Երեկ Բորելը, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, հայտարարել էր, որ վաղուց սառեցված հակամարտության ելքը Ադրբեջանը վճռեց ռազմական միջամտությամբ, ինչը մեկ շաբաթում 150 հազար մարդու ստիպեց տեղահանվել:   Այխան Հաջիզադեն ընդգծել է, որ ԵՄ պաշտոնյան հերթական անգամ սխալ տեսակետ…

Read More
ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
		13.06.2023 . Արցախ

ՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ 13.06.2023 . Արցախ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 13-ին՝ ժամը 19։15-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի՝ Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից:

Read More
Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը. Փաշինյան

Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ X-ի էջում գրառում կատարելով:   «Նաև բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում՝ Պակիստանի, և հաստատապես հավատում ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակայի բոլոր չլուծված հարցերը կարգավորելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու…

Read More
Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներին

Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել բանկի աշխատակիցներին

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հատուկջոկատայինները ձերբակալել են հանցագործին, որը պատանդ էր վերցրել Kaspi բանկի մասնաճյուղի աշխատակիցներին։   Շենքը գրոհով վերցվել է, չորս պատանդներն ազատ են արձակվել, հայտնում են Ղազախստանի ՆԳՆ-ից։    

Read More
Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների մասին

Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, թե ինչ հարցեր է քննարկել Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ընթացքում: «Պուտինն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ։ Ընդ որում՝ նախագահը յուրաքանչյուրի հետ մոտ կես ժամ խոսել է, կարծիքների փոխանակում է եղել։ Դե, Զանգեզուրի միջանցքի թեման նույնպես շոշափվել է»,- լրագրողներին ասել…

Read More
Զոհվել է երկու պայմանագրային զինծառայող. վիրավորների թիվը ճշտվում է. Արցախի ՊԲ

Զոհվել է երկու պայմանագրային զինծառայող. վիրավորների թիվը ճշտվում է. Արցախի ՊԲ

Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar TB-2 տիպի:   «Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:   Ժամը 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված…

Read More
Ախալքալաքի շրջանային ժողովի տարեկան հաշվետու նիստը

Ախալքալաքի շրջանային ժողովի տարեկան հաշվետու նիստը

Այսօր՝ նոյեմբերի 15-ին Ախալքալաքի շրջանային ժողովում նիստ տեղի ունեցավ, որի ընթացքում Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ, ինչպես նաև տարեկան հաշվետվություն ներկայացրին շրջանայաին ժողովի 5 հանձնաժողովների նախագահները եւ անդամները։ Նաիրի Իրիցյանը մանրամասնորեն ներկայացրեց 2022 թվականի ընթացքում իրենց ծավալած գործունեությունը, մասնակցությունը տարբեր ծրագրերի եւ նախաձեռնություննրը, շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին համատեղ…

Read More
Բլինքենը և Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի՝ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպումը

Բլինքենը և Ալիևը քննարկել են ապրիլի 5-ի՝ ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպումը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Ըստ Բաքվի՝ Բլինքենը տեղեկություն է ստացել, որ ապրիլի 5-ին ԱՄՆ-ի, Եվրամիության և Հայաստանի եռակողմ հանդիպումը անհանգստացնում է Ադրբեջանի իշխանություններին, և և ինքը կարևոր է համարել այդ հարցը պարզաբանել նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալներով՝…

Read More
Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել. տեսանյութ

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել. տեսանյութ

Կրակոցներ են հնչել հուլիսի 13-ին (Հայաստանի ժամանակով՝ հուլիսի 14-ին) Փենսիլվանիայում` ԱՄՆ նախկին նախագահ և 2024 թվականին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում:   Թրամփն ընդհատել է ելույթը իր կողմնակիցների առաջ, ընդ որում, քաղաքական գործիչը բեմից հեռացել է արնահոսող ականջով:   Թրամփի ելույթը հեռարձակել են տեղական լրատվամիջոցները: Դեպքը տեղի է ունեցել Բաթլեր քաղաքում:…

Read More
Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. ԼՂ ՆԳՆ
		21.09.2023 . Արցախ

Ոստիկանները Ստեփանակերտում ուժեղացված ծառայություն են իրականացնում՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով. ԼՂ ՆԳՆ 21.09.2023 . Արցախ

ԼՂ ՆԳՆ-ն հայտնում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողները Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում իրականացնում են ուժեղացված ծառայություն՝ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ «Հորդորում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություններ ստեղծող գրառումներին և ցուցաբերել զգոնություն»,- հայտնում են ՆԳՆ-ից:

Read More
Նինոծմինդա-Հայաստան սահմանի հատվածում վերականգնվել է կցորդային և կիսակցորդային տրանսպորտի երթևեկությունը

Նինոծմինդա-Հայաստան սահմանի հատվածում վերականգնվել է կցորդային և կիսակցորդային տրանսպորտի երթևեկությունը

Միջազգային նշանակության Ախալցխա-Նինոծմինդա ավտոճանապարհի  90-ից մինչև  112 կմ (Նինոծմինդա-Հայաստան սահման) հատվածում կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտի երթևեկությունը վերականգնվել է։ Տեղեկությունը տարածում է ավտոճանապարհների վարչությունը։

Read More
ՀԷԿ-ի տնօրենն Արցախում խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր

ՀԷԿ-ի տնօրենն Արցախում խուսափել է պետբյուջե վճարել շուրջ 116 միլիոն դրամի չափով հարկեր

Արցախի դատախազությունից հայտնում են, որ ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Արցախի քննչական կոմիտեի քննիչի վարույթում քննված քրեական գործով պարզվել էր, որ Արցախի Հանրապետության տարածքում «ՀԷԿ»-աշինության ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպության տնօրեն Լ.Գ.-ն չարամտորեն խուսափել է պետական բյուջե վճարել ընդհանուր 116.029.500 դրամի չափով շահութահարկի, եկամտային հարկի, ավելացված արժեքի հարկի և ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման…

Read More
Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Հայաստանի վերաբերյալ որոշումները կախված կլինեն այդ երկրում կայանալիք ընտրությունների արդյունքից. Օվերչուկ

Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում, եթե երկիրը որոշի շարունակել իր մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքից, «Ինտերֆաքս»-ին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն երկրին, որն իր ապագան տեսնում է…

Read More
Եվրամիությունը մտադիր է կայուն դիվանագիտական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը մտադիր է կայուն դիվանագիտական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ. Ֆոն դեր Լայեն

Եվրամիությունը մտադիր է կայուն դիվանագիտական հարաբերություններ պահպանել Չինաստանի հետ՝ միաժամանակ նվազեցնելով այդ երկրի հետ հարաբերություններում առկա ռիսկերը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ուսումնասիրության ինստիտուտում։ «Չեմ կարծում՝ Չինաստանից հեռավորություն պահելը հնարավոր է և բխում է ԵՄ շահերից»,- ասել է Ֆոն դեր Լայենը, հավելել՝ ԵՄ-Չինաստան հարաբերությունների զարգացման համար որոշիչ…

Read More
Թրամփը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը հաշտվել են

Թրամփը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը հաշտվել են

Դոնալդ Թրամփը և Նյու Յորքի նորընտիր քաղաքապետը հաշտվել են: ԱՄՆ նախագահը Սպիտակ տանն ընդունել է Զոհրան Մամդանիին:    ԶԼՄ-ները գրում են, որ նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը շատ ավելի ջերմ է անցել, քան բոլորն ակնկալում էին՝ հաշվի առնելով, որ Թրամփը Մամդանիին անվանում էր «կոմունիստ» և սպառնում նրա ընտրվելու դեպքում կրճատել Նյու Յորքի դաշնային հատկացումները:…

Read More
Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով
		27.04.2024 . Տարածաշրջան

Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով 27.04.2024 . Տարածաշրջան

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, լրագրողների խնդրանքին ի պատասխան, մեկնաբանել է Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման կարգի դեմ բողոքի ակցիաները։ «Մենք հանդես ենք գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին: Կարծում ենք, որ դրանք անհրաժեշտ են ընդհանուր լիցքաթափման և բոլոր վիճելի հարցերի վերջնական կարգավորման համար, որոնք դրված են օրակարգում, որպեսզի շուտափույթ դուրս գանք…

Read More
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել արևմտյան երկրներին Կիևին ընդունել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կազմում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել արևմտյան երկրներին Կիևին ընդունել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կազմում

«Բոլորդ տեսնում եք, թե Ուկրաինան ինչքան մեծ ներդրում ունի մեր համայնքի պաշտպանության գործում, բոլորդ տեսնում եք, թե որքան կարևոր է, որ մենք միավորվեցինք փետրվարի 24-ից հետո: Հետևաբար, դրա շնորհիվ դուք տեսնում եք նաև, որ Ուկրաինան պետք է դառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Ես կոչ եմ անում աջակցել ԵՄ-ին և դաշինքին անդամակցելու մեր հայտերին»,- երկուշաբթի…

Read More
Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի ուղղությամբ Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Հինգ մարդ զոհվել է, առնվազն 40-ը՝ վիրավորվել Ուկրաինայի ուղղությամբ առավոտյան  Ռուսաստանի հրթիռային հարձակման հետևանքով՝ հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն: Նշվում է, որ հրթիռային հարվածի հետևանքով Կիևում մի քանի հրդեհ է բռնկվել: Մեկ մարդ զոհվել է, կան քաղաքացիական տուժածներ: Վնասվել է երկու բարձրահարկ շենք, մասնավոր շենք, ավտոմեքենաներ։ Տուժել են նաև Կիևի, Դնեպրոպետրովսկի, Խարկովի շրջանները:

Read More
Իսրայել Կացը Իրանին մեղադրել է «ծովահեն գործողություն» իրականացնելու համար
		13.04.2024 . Միջազգային

Իսրայել Կացը Իրանին մեղադրել է «ծովահեն գործողություն» իրականացնելու համար 13.04.2024 . Միջազգային

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Հորմուզի նեղուցում MSC Aries առևտրային նավի գրավումից հետո Իրանին մեղադրել է «ծովահեն գործողություն» իրականացնելու համար: Նա Եվրամիությանը կոչ է արել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել «ահաբեկչական կազմակերպություն»: Կացը պնդել է, որ Իրանը խախտում է միջազգային իրավունքը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում գրավել են MSC Aries…

Read More
Ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը. Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանական կողմն անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել՝ իրականացնելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը. Հասմիկ Հակոբյան

Բահրեյնում անցկացվող Միջխորհրդարանական միության 146-րդ վեհաժողովում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպմանը Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը խոսել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքների օկուպացիայի պարագայում ՀԱՊԿ անգործության մասին: «2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ զինված ագրեսիա ձեռնարկեց Հայաստանի Հանրապետության դեմ, որի հետևանքով Հայաստանի սուվերեն տարածքներից մոտ…

Read More