Զելենսկին մտադիր է դիմել ԱՄՆ զենք արտադրողներին

Զելենսկին մտադիր է դիմել ԱՄՆ զենք արտադրողներին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է հաջորդ շաբաթ ելույթ ունենալ ամերիկյան զենք արտադրողների ֆորումում՝ РИА Новости-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները։ «Նախագահ Զելենսկու ելույթը «Ապագայի ուժերը» համաժողովում հաստատվել է»,- ասել է ԱՄՆ ազգային պաշտպանական-արդյունաբերական ասոցիացիայի ներկայացուցիչը: Ասոցիացիան հաջորդ չորեքշաբթի համաժողով է անցկացնելու Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Reuters-ի փոխանցմամբ՝ ֆորումին կմասնակցի նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։…

Read More
Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերի մասին

Հաքան Ֆիդանը զգուշացրել է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու Իսրայելի փորձերի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ կենտրոնացել է Իսրայելի գործողությունների և տարածաշրջանային կայունության հարցում դրանց հնարավոր հետևանքների վրա: «Մեր տարածաշրջանը կանգնած է չափազանց մեծ վտանգի առաջ: Իսրայելը, որը շարունակում է ցեղասպանությունը Գազայում, նաև արյունահեղություն է իրականացնում Լիբանանում։ Նեթանյահուն անընդհատ նոր ճակատներ է բացում տարածաշրջանում։ Նա փորձում է…

Read More
Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր Արցախից 16 անձ է տեղափոխվել Հայաստան
		10.03.2023 . Արցախ

Կարմիր խաչի ուղեկցությամբ այսօր Արցախից 16 անձ է տեղափոխվել Հայաստան 10.03.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային և սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով, ինչպես նաև շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր՝ մարտի 10-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   13 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել…

Read More
ԱՄՆ-ը կրկին վետո է կիրառել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման նկատմամբ

ԱՄՆ-ը կրկին վետո է կիրառել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման նկատմամբ

ԱՄՆ-ը երեքշաբթի՝ փետրվարի 20-ին, վետո է կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեկ այլ բանաձևի ընդունման նկատմամբ, որը պահանջում է անհապաղ հրադադար հաստատել Գազայի հատվածում՝ հումանիտար նպատակներով: Բանաձևի նախագիծը պատրաստել է Ալժիրը, դրա ընդունմանը կողմ են քվեարկել Անվտանգության խորհրդի ներկա 15 անդամներից 13-ը, Մեծ Բրիտանիան ձեռնպահ է մնացել։ Դա երրորդ նման բանաձևն է, որը ձախողվում է ԱՄՆ-ի…

Read More
Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Կասպից ծովում՝ Ադրբեջանի ափերի մոտ, 3,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Օջախը գտնվել է 67 կմ խորությամբ։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայությունից:

Read More
Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Ախալքալաքի N4 հանրային դպրոցում նշվեց ուսուցչի տոնը

Այսօր՝ հոկտեմբերի 5֊ին, ուսուցչի միջազգային տոնի առթիվ,  Ախալքալաքի N4 հանրային դպրոցի շրջանավարտները գեղարվեստական ցերեկույթ էին կազմակերպել՝ նպատակ ունենալով եւս մեկ անգամ արժեւորելու ուսուցչի դժվարին աշխատանքը եւ իրենց երախտիքը հայտնելու սիրելի մանկավարժներին։ 12֊ի բ դասարանի աշակերտները բեմից շնորհակալության խոսք հղեցին մանկավարժներին եւ ծաղիկներ նվիրեցին։ Դպրոցի տնօրեն Գայանե Երեմյանը մեզ հետ զրույցում…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ճանապարհը լիովին կվերականգնվի

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ճանապարհը լիովին կվերականգնվի

Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Շինարարական աշխատանքների ընթացքին տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ միասին ծանոթացել է Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է ճանապարհի ամբողջական վերականգնում, ինչը զգալիորեն կբարելավի Գելսունդա գյուղի տրանսպորտային հասանելիությունն ու ճանապարհային ենթակառուցվածքը։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։

Read More
Սլովակիան կարող է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով. էկոնոմիկայի նախարար
		05.04.2022 . Միջազգային

Սլովակիան կարող է ռուսական գազի դիմաց վճարել ռուբլով. էկոնոմիկայի նախարար 05.04.2022 . Միջազգային

Սլովակիայի էկոնոմիկայի նախարար Ռիչարդ Սուլիկը երկրի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ երկիրը չի կարող հրաժարվել ռուսական գազի մատակարարումներից: Նրա խոսքով՝ չնայած Բրատիսլավան պաշտպանում է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումը, ստիպված կլինի գազի դիմաց վճարումը կատարել ռուբլով, քանի որ երկիրն 85%-ով կախված է ռուսական գազից: «Գազի հոսքը չպետք է դադարի: Եթե ռուբլով վճարելու պայման կա, ապա մենք…

Read More
Շրջափակումը ցեղասպանությո՞ւն է. ԼՂ նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից
		29.07.2023 . Արցախ

Շրջափակումը ցեղասպանությո՞ւն է. ԼՂ նախագահը փորձագիտական կարծիք է խնդրել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազից 29.07.2023 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին նամակ է հղել միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ և Հարվարդի ու Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք խնդրելով, թե արդյոք Արցախի խորացող շրջափակումը համապատասխանում է ցեղասպանության հանցագործությանը: Նամակի մեջ, մասնավորապես, նշված է. «Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության նախագահ՝ խնդրում եմ Ձեր…

Read More
Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Միլոշ Վիստարչիլը՝ ՀՀ ԱԺ նախագահին

Չեխիայի համար կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. Միլոշ Վիստարչիլը՝ ՀՀ ԱԺ նախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Չեխիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստարչիլի հետ։ Ընդլայնված կազմով անցկացված քննարկումներում զրուցակիցներն անդրադարձել են հայ-չեխական հարաբերությունների լայն օրակարգին վերաբերող տարբեր հարցերի։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:   Քննարկումների առանցքում են եղել Հայաստանի ու Չեխիայի խորհրդարանների միջև համագործակցության խորացման ու զարգացման հարցերը։…

Read More
Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Հանձնարարական ենք տալիս Խորհրդին Վրաստանին տալ եվրոպական հեռանկար, գնահատել, թե ինչպես է նա կատարում պայմանները, մինչև նրան թեկնածուի կարգավիճակ կտրվի

Ուրսուլա ֆոն դեր Լայեն. Հանձնարարական ենք տալիս Խորհրդին Վրաստանին տալ եվրոպական հեռանկար, գնահատել, թե ինչպես է նա կատարում պայմանները, մինչև նրան թեկնածուի կարգավիճակ կտրվի

Մենք հանձնարարական ենք տալիս Խորհրդին Վրաստանին տալ եվրոպական հեռանկար, գնահատել, թե ինչպես է նա կատարում պայմանները, մինչև նրան թեկնածուի կարգավիճակ կտրվի, – ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Վրաստանը կիսում է նույն ձգտումներն ու ներուժը, ինչ Ուկրաինան ու Մոլդովան։ Նրա հայտն ունի հաջողության հասնելու հզոր մասնավոր հատվածի ուժ, հատկապես շուկայական կողմնորոշված ​​տնտեսությունը: Երկիրը…

Read More
Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում, ավերածությունները պետք է դադարեն․ Շառլ Միշել

Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում, ավերածությունները պետք է դադարեն․ Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը գրառմամբ անդրադարձել է Գազայում տիրող իրավիճակին։ «Չափից շատ մարդիկ են զոհվել Գազայում։ Ավերածությունները պետք է դադարեն, պատանդները պետք է ազատ արձակվեն։ Տարածաշրջանը սարսափելի հակամարտության շեմին է։ Մեզ շտապ անհրաժեշտ է զինադադար։ Ամբողջությամբ աջակցում եմ Եգիպտոսին, Կատարին ու ԱՄՆ-ին՝ իրենց միջնորդական ջանքերում»,- գրել է նա։

Read More
Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե

Որոշ ուժերի զայրացրել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել․ Կոբախիձե

Արտերկրում որոշ ուժերի զայրացրել է այն, որ Վրաստանը մինչ օրս Ռուսաստանի հետ դիմակայության «երկրորդ ճակատ» չի բացել՝ հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ուղղակի ջանքեր են գործադրվել, որպեսզի Վրաստանը միանա ռազմական հակամարտությանը, որպեսզի այստեղ բացվի երկրորդ ճակատը։ Մենք դա թույլ չենք տվել, ինչի պատճառով որոշակի ուժեր նյարդայնացած են, սակայն մենք պետք է մինչև վերջ պահպանենք…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակ է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացրել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտն ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը: Ռուսական կողմում է մնացել մոտ 475 բեռնատար։

Read More
Կառավարությունը ներդրողներին առաջարկում է աջակցության նոր սխեմա, որը կօգնի երեք տարվա ընթացքում կառուցել 1500 մեգավատ ուժգնությամբ էլեկտրակայաններ

Կառավարությունը ներդրողներին առաջարկում է աջակցության նոր սխեմա, որը կօգնի երեք տարվա ընթացքում կառուցել 1500 մեգավատ ուժգնությամբ էլեկտրակայաններ

Մենք ներդրողներին առաջարկում ենք աջակցության նոր սխեմա, որը ենթադրում է երեք տարվա ընթացքում 1500 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանների կառուցման խթանում, այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նրա խոսքով, երկիրը մոտ 2,2 մլրդ դոլար կներդնի՝ խթանելով հիդրոէլեկտրակայանների կառուցումը։ «Գիտեք, որ Ուկրաինայում ընթացող պատերազմը և ճգնաժամը ևս մեկ անգամ ցույց տվեցին այն դժվարությունները,…

Read More
Իսրայելի հետ բանակցությունները կարող են առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել. Սիրիայի նախագահ

Իսրայելի հետ բանակցությունները կարող են առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել. Սիրիայի նախագահ

Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի հետ անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունները կարող են արդեն առաջիկա օրերին արդյունքի հանգեցնել: Աշ-Շարաայի խոսքով՝ անվտանգության պայմանագիրն անհրաժեշտություն է, որի արդյունքում պետք է հարգվի Սիրիայի օդային տարածքը և տարածքային ամբողջականությունը: Դամասկոսը հույս ունի, որ համաձայնագրի ստորագրումից հետո Իսրայելը կդադարեցնի ավիահարվածները երկրի տարածքին և հետ կքաշի զորքերը Սիրիայի հարավից:…

Read More
Եվրամիությունը պետք է Անկարային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում. Ֆիդան

Եվրամիությունը պետք է Անկարային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է Անկարային ներառի Եվրոպայի պաշտպանական ծրագրերում: Միջերկրական ծովի հարցերով եվրահանձնակատար Դուբրավկա Շուիցայի հետ հանդիպման ժամանակ Ֆիդանը նշել է, որ Թուրքիան ԵՄ-ին անդամակցությունը համարում է իր ռազմավարական նպատակը, սակայն ակնկալում է հարաբերություններում համապարփակ առաջընթաց: Ավելի վաղ նախագահ Ռեջեփ Էրդողանը կոչ էր արել Եվրամիությանը՝ հրաժարվել Թուրքիայի…

Read More
Ադրբեջանի՝ նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի՝ նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով միջազգային հանրության, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունների, այնպես էլ առանձին քաղաքական ու հասարակական գործիչների մակարդակով դատապարտում է Ադրբեջանի սադրիչ քայլերը՝ ուղղված լարվածության սրմանը և Արցախի բնակչության ահաբեկմանը։ «Համոզված ենք, որ Ադրբեջանի՝ Արցախում հումանիտար աղետ ստեղծելու և նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր հավաքական ներդրում…

Read More
Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Չավուշօղլու

Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Չավուշօղլու

Անկարան չէր կարող միջնորդ դառնալ Մոսկվայի և Կիևի միջև, եթե միանար Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ չպետք է ակնկալել, թե Թուրքիան կմիանա Ռուսաստանի դեմ սահմանափակումներին: Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան պատրաստ է դառնալու Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ՝ ինչ է ենթադրում այդ դերը։ Միևնույն ժամանակ դիվանագետը…

Read More
Ընտրել ենք խաղաղության օրակարգը. Արայիկ Հարությունյան

Ընտրել ենք խաղաղության օրակարգը. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Արցախի դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ։ Բարձր գնահատելով երկրում օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում ունեցած հաջողությունները՝ նախագահը նշել է, որ արդյունավետ փոխգործակցության սկզբունքով անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել աշխատանքը՝ հանցագործության…

Read More
Հունաստանը և Սլովակիան զենք կմատակարարեն Ուկրաինային

Հունաստանը և Սլովակիան զենք կմատակարարեն Ուկրաինային

Եվրոպան, հետևելով ԱՄՆ-ին, շարունակում է զենք մատակարարել Ուկրաինային: Հունաստանը Կիևին կտրամադրի հետևակի մարտական ​​մեքենաներ, որոնք արտադրվել են դեռևս ԳԴՀ-ում մոտ 30 տարի առաջ: Դրա դիմաց Աթենքը Բեռլինից կստանա արդիականացված զրահատեխնիկա։ Սլովակիան էլ Ուկրաինային խոստացել է ինքնագնաց հաուբիցներ, որոնք կրակում են 40 կիլոմետր հեռավորությամբ։   Գերմանական իշխանությունները հայտարարել են, որ Բունդեսվերի համար ստեղծվել է 100 միլիարդ…

Read More
Ռուսական պատվիրակությունը իշխանափոխությունից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա

Ռուսական պատվիրակությունը իշխանափոխությունից հետո առաջին անգամ ժամանել է Սիրիա

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը և Սիրիայի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը ժամանել են Դամասկոս: Այցի վերաբերյալ այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Սա ռուս պաշտոնյաների առաջին այցն է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո։ Սիրիայում մինչև այս տարվա մարտի 1-ը գործելու է ժամանակավոր կառավարությունը:

Read More
Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը

Իրանը չի բացառել առաջիկա ժամերին Դիմադրության առաջնորդների կողմից Իսրայելի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը

Դիմադրության առաջնորդները Իսրայելին թույլ չեն տա Գազայում անել այն, ինչ կցանկանա. առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել կանխարգելիչ ցանկացած միջոցի իրականացում: Այս մասին հեռուստաելույթում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: Նա մասնավորեցրել է` խոսելով դիմադրության մասին` նկատի չունի միայն լիբանանյան «Հըզբոլլահը»: «Առաջիկա ժամերին կարելի է պատկերացնել ցանկացած կանխարգելիչ միջոցի իրականացում»,- ասել է նախարարը: Խոսելով…

Read More
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի

Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի

Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտի: Հութիների ներկայացուցիչ Յահյա Սարիան տեղեկացրել է, որ թիրախը խոցվել է:   ՑԱՀԱԼ-ից էլ հաստատել են, որ հրթիռը հնարավոր չի եղել ոչնչացնել: Հայտնի է առնվազն 14 տուժածի մասին:   Գազայի հատվածում էսկալացիայի ֆոնին «Անսար Ալլահ» շարժումը բազմիցս նախազգուշացրել է, որ հրթիռակոծելու է…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվեց հանդիպում   քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող իրավաբանական անձանց ղեկավարների հետ

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվեց հանդիպում   քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող իրավաբանական անձանց ղեկավարների հետ

Ախալցխայի քաղաքապետարանում անցկացվեց հանդիպում   քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող իրավաբանական անձանց ղեկավարների հետ։ Աշխատանքային հանդիպման ժամանակ, ընթացիկ տարվա ծրագրերից բացի, մանրամասն քննարկվել են ստեղծված իրավիճակը և համապատասխան արձագանք պահանջող մարտահրավերները, ինչպես նաև դրանց լուծման ուղիները։ Հանդիպմանը մասնակցել են քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, քաղաքապետի տեղակալներ Նոդար Տատալիշվիլին, Ռուբեն Կարապետյանը, Գիորգի Մելիքիձեն և քաղաքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Read More
Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը

Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը

Շենգեն գոտում ապրիլի 10-ից լիարժեք կգործի մուտքի և ելքի ավտոմատացված համակարգը՝ ուղղված այլ երկրներից ժամանողների վերահսկմանը՝ հայտնում է Եվրամիության պաշտոնական պորտալը: Նշվում է, որ նոր համակարգը կոչված է անձնագրերում կնիքները փոխարինելու թվային գրանցմամբ, ինչպես նաև հնարավորություն կտա աստիճանաբար կրճատել անձնագրային հսկողության հերթերը: Մուտքի և ելքի համակարգը նախատեսված է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների այն քաղաքացիների համար, որոնք կարճաժամկետ ուղևորություններ են կատարում Շենգենյան երկրներ: Խոսքը…

Read More
ԱՄՆ-ը հարվածել է Բաղդադին, սպանվել է «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարը

ԱՄՆ-ը հարվածել է Բաղդադին, սպանվել է «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարը

ԱՄՆ-ը հարված է հասցրել Բաղդադին, որի հետևանքով սպանվել է «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հրամանատարը: ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության համաձայն՝ վերջինս պատասխանատու է տարածաշրջանում ԱՄՆ ուժերի վրա հարձակումների անմիջական պլանավորման և մասնակցության համար: Քաղաքացիական բնակչության շրջանում վնասի կամ զոհերի մասին տվյալներ չկան: «Միացյալ Նահանգները շարունակելու է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեր ժողովրդի պաշտպանության համար։ Մենք առանց վարանելու պատասխանատվության…

Read More
Ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում են կեղծ լուրերով խուճապ տարածել. Արցախի ԱԱԾ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում են կեղծ լուրերով խուճապ տարածել. Արցախի ԱԱԾ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն, օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների Ֆեյսբուքյան էջեր, Արցախի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: Արցախի…

Read More
Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. Արցախի դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի կողմից տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականները ՀՀ-ից Արցախ տեղափոխելու նպատակով տարբեր քաղաքացիներից վճար են ստացել, ինչպես նաև հափշտակել իրենց փոխանցված ապրանքները: Դատախազությունը պարզաբանում է՝ այսօր Արցախի դատախազություն են հրավիրվել վերոգրյալ դեպքից տուժած անձինք, որոնց տված…

Read More
ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա

ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա

ԱՄՆ-ը առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղափոխի Եվրոպա՝ ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը։ «Եվրոպայում ռմբակոծիչների օպերատիվ խմբի տեղակայումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին»,- ասված է հրամանատարության հայտարարության մեջ:

Read More