Վրաստանի խորհրդարանը իր աշնանային նստաշրջանում քննարկելու է ջավախքցիների համար շատ կարևոր մի դրույթ

Վրաստանի խորհրդարանը իր աշնանային նստաշրջանում քննարկելու է ջավախքցիների համար շատ կարևոր մի դրույթ

Վրաստանի խորհրդարանը իր աշնանային նստաշրջանում քննարկելու և քվեարկելու է սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ի թիվս բազմաթիվ փոփոխությունների Մայր օրենքում կա ևս մեկ նոր դրույթ, որը շատ կարևոր է ջավախքցիների և Վրաստանի այլ շրջաններում ապրող հայերի համար, խոսքը վերաբերում է երկքաղաքացիության ինստիտուտի ներդրմանը: Ըստ սահմանադրական փոփոխությունների նախագծի այլևս չկա որևէ սահմանափակում, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարող միաժամանակ…

Read More
Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհը մարվել է. BBC

Հոնկոնգի բնակելի համալիրում բռնկված հրդեհը մարվել է. BBC

Հոնկոնգի հյուսիսում գտնվող Wang Fuk Court բնակելի համալիրում բռնկված հրդեհը մարվել է` հայտնել են տեղական իշխանությունները։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է առնվազն 128 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100-ը, իսկ մոտ 200-ը համարվում են անհայտ կորած։ Զոհվածների թվում կա մեկ հրշեջ։ Հոնկոնգի իշխանությունները հայտարարել են, որ  հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ հրդեհի արագ տարածման պատճառը պարզելու համար։…

Read More
Արցախի ՄԻՊ-ը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտությունը

Արցախի ՄԻՊ-ը ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու անհրաժեշտությունը

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ապրիլի 13-ին  հանդիպում է ունեցել Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:   Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։ Պաշտպանը ներկայացրել…

Read More
МИР վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերում, բացի «ՎՏԲ Հայաստանի» ենթակառուցվածքից

МИР վճարային համակարգի քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի բանկերում, բացի «ՎՏԲ Հայաստանի» ենթակառուցվածքից

Ռուսական МИР վճարային համակարգի քարտերը մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում, բացառություն կկազմի «ՎՏԲ Հայաստան» բանկի ենթակառուցվածքը: Այդ մասին հայտնել է РБК-ն՝ վկայակոչելով «ՎՏԲ Հայաստան»-ի ներկայացուցչին: Հայաստանում գործում է ՎՏԲ-ի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում է Երևանում: Հաճախորդներին հասանելի էնաև ավելի քան 190 բանկոմատ ամբողջ երկրում: Այժմ МИР քարտերն աշխատում…

Read More
Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի վերաբերյալ Թրամփի ցնցող գաղափարները. DW

Վաշինգտոնը մեղմացնում է Գազայի վերաբերյալ Թրամփի ցնցող գաղափարները. DW

Երբ Գազայի հատվածի ապագայի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկները կտրուկ մերժում առաջացրին ամբողջ աշխարհում, Վաշինգտոնի վարչակազմը փորձեց մեղմել նրա հայտարարությունները և հստակեցնել դիրքորոշումը։ Արաբական երկրներում պաղեստինցիների վերաբնակեցման մասին Թրամփի խոսքերը թշնամական չէին՝ չորեքշաբթի Գվատեմալա կատարած այցի ժամանակ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա՝ խոսքը միայն «տների, ձեռնարկությունների և նման բաների վերականգնման հարցում աջակցության…

Read More
Վրաստանի Առողջապահության նախարարի խոսքով՝ պետությունը կգնի ցիստիկ ֆիբրոզի բուժման դեղամիջոց

Վրաստանի Առողջապահության նախարարի խոսքով՝ պետությունը կգնի ցիստիկ ֆիբրոզի բուժման դեղամիջոց

Վրաստանի Առողջապահության նախարարի խոսքով՝ պետությունը կգնի ցիստիկ ֆիբրոզի բուժման դեղամիջոց։ Ինչպես նշել է Միխեիլ Սարջվելաձեն, այս դեղամիջոցի ներդրումը շատ երեխաների համար շրջադարձային կետ կլինի դեպի բոլորովին նոր, առողջ կյանք։ «Այսօր ես կցանկանայի հանրությանը տեղեկացնել Հազվագյուտ հիվանդությունների կառավարման ծրագրի ևս մեկ կարևոր ընդլայնման մասին՝ այն վերաբերում է ցիստիկ ֆիբրոզի կամ մուկովիսցիդոզի կառավարմանը, որը հազվագյուտ գենետիկ հիվանդություն…

Read More
Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կստանա այս տարի
		10.06.2023 . Տարածաշրջան

Կոբախիձեն վստահություն է հայտնել, որ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ կստանա այս տարի 10.06.2023 . Տարածաշրջան

Վրաստանը վստահ է, որ այս տարի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ կստանա. ի տարբերություն նախորդ տարվա՝ արդար որոշում կկայացվի։ Այս մասին հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:    Նա համոզմունք է հայտնել, որ իր երկիրը թեկնածուի կարգավիճակի արժանի է եղել նաև նախորդ տարվա հունիսին, Եվրահանձնաժողովն ինքն է հաստատել դա, երբ գնահատել է միավորներով:…

Read More

Մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող Գոռ Գևորգի Հովհաննիսյանը

Մարտի 31-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման հետևանքով, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1993թ. ծնված Գոռ Գևորգի Հովհաննիսյանը Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի…

Read More
Իրանը ողջունել է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունը․ Քանանի

Իրանը ողջունել է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունը․ Քանանի

Թեհրանը ողջունում և հարգում է սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի ձեռք բերած պայմանավորվածությունը՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին։ Նրա խոսքով՝ Երևանը և Բաքուն պետք է շարունակեն սահմանային հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը՝ հանուն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության: Նա ընդգծել է, որ այդ գործընթացը պետք է հիմնված լինի երկու երկրների ինքնիշխանության և տարածքային…

Read More
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։   Արագածի տարածաշրջանի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Լարսի մասին   Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։   Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։…

Read More
Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի սկսած հարձակման մասին

Զելենսկին հայտարարել Է Ռուսաստանի սկսած հարձակման մասին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին BBC News-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մի քանի ուղղություններով հարձակում է սկսել։ Նա միաժամանակ չի հստակեցրել, թե կոնկրետ որ ուղղություններով է ընթանում հարձակումը։ Մինչ այդ Զելենսկին հայտնել էր, որ ամենալարված իրավիճակն այժմ Արտյոմովսկի (Բախմուտ) և Ուգլեդարի շրջանում է։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով՝ միայն արևմտյան զենքի արագացված մատակարարումները կարող են շտկել…

Read More
Մելոնին պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը

Մելոնին պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին պատասխանել է Դոնալդ Թրամփի քննադատությանը։ ԱՄՆ նախագահը նրան մեղադրել էր «խիզախության բացակայության» համար, քանի որ Իտալիան չի միացել Իրանի դեմ ռազմական գործողությանը: Թրամփը հայտարարել էր, որ խորապես հիասթափված է իր նախկին դաշնակցից։ Իտալիայի կառավարության ղեկավարը պաշտպանել է իր դիրքորոշումը՝ պնդելով հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ գտնելու անհրաժեշտությունը։ «Աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ…

Read More
Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում

Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում

Երեքշաբթի Press TV-ն հաղորդել է, որ Իրանը պաշտոնապես գործարկել է Հորմուզի նեղուցով ծովային երթևեկության կառավարման նոր մեխանիզմ։ «Նոր համակարգի համաձայն՝ նեղուցով տարանցում կատարել ցանկացող բոլոր նավերը պաշտոնական հասցեից կստանան էլեկտրոնային նամակ, որում շարադրված կլինեն տարանցման կանոններն ու կարգավորումները»,- ասվում է հայտարարության մեջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ «նավերը պարտավոր են իրենց գործողությունները հարմարեցնել այս համակարգին և տարանցման թույլտվություն…

Read More
Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ
		26.06.2023 . Արցախ

Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ 26.06.2023 . Արցախ

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 25-ին` ժամը 16:00-ի սահմաններում, Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:   Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:  

Read More
ՑԱՀԱԼ-ը հայտնել է «Հըզբոլլահի»՝ Բեյրութում բնակելի տների տակ տեղակայված զինապահեստներին հարվածելու մասին

ՑԱՀԱԼ-ը հայտնել է «Հըզբոլլահի»՝ Բեյրութում բնակելի տների տակ տեղակայված զինապահեստներին հարվածելու մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) իր Telegram-ալիքում հայտարարել է Բեյրութում բնակելի տների տակ գտնվող՝ «Հըզբոլլահի» պահեստներին հարվածներ հասցնելու մասին: «Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք թիրախային հարվածներ են հասցրել Բեյրութի շրջանում «Հըզբոլլահին» պատկանող զենքի պահեստներին և օբյեկտներին: «Հըզբոլլահը» Բեյրութի կենտրոնում գտնվող բնակելի տների տակ է դիտավորյալ տեղակայում իր զենքի արտադրությունը և իր զինապահեստները՝ վտանգի ենթարկելով խաղաղ բնակչությանը»,-…

Read More
Ադրբեջանի հատուկջոկատայինները մասնակցում են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանի հատուկջոկատայինները մասնակցում են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջանական բանակի հատուկջոկատայինները մասնակցում են Թուրքիայի Կեսարիա քաղաքում անցկացվող «Erciyes-2023» զորավարժություններին: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժության ընթացքում ուշադրություն է դարձվում փոխգործակցության ընթացքում մարտական ներդաշնակության ապահովմանը, փորձի փոխանակմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը:

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ. Հաջիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումն արդիական չէ, օրակարգում էսկալացիա չկա՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:   «Մնացել է մի քանի վիճելի հարց, ինչը բնական է։ Հենց դրա համար էլ կան դիվանագիտությունը և երկխոսությունը»,- շեշտել է նա, հավելել՝ երկու երկրի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:    Մեկնաբանելով Աբու Դաբիում Հայաստանի…

Read More
ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումների օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն են

ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումների օրակարգում նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն են

Հոկտեմբերի 23-ին Լյուքսեմբուրգում տեղի կունենա Եվրամիության արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը: Օրակարգում քննարկման դրված երեք կարևոր թեմաներն են Իսրայելը և Գազայի հատվածը, Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը: ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ այդ հանդիպման ժամանակ առաջինը կքննարկվի Մերձավոր Արևելքի իրադրությունը, երկրորդ թեման կլինի Ուկրաինան, երրորդը՝ Հարավային Կովկասը: «Մերձավոր Արևելքում հակամարտությունը քննարկելիս նախարարները կանդրադառնան տարածաշրջանում հետագա էսկալացիայի կանխման…

Read More
Չպետք է մոռանալ Հայաստանին արտոնյալ գնով ՌԴ կողմից բնական ռեսուրսների մատակարարման մասին. Պեսկով

Չպետք է մոռանալ Հայաստանին արտոնյալ գնով ՌԴ կողմից բնական ռեսուրսների մատակարարման մասին. Պեսկով

Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը: Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը: «Մենք այդ գաղափարի հետ կապված որևէ հստակություն չենք տեսնում: Եվ առհասարակ, ցանկացած առաքելության գործարկում հնարավոր…

Read More
Զելենսկին խոսել է տարածքային հնարավոր զիջումների մասին

Զելենսկին խոսել է տարածքային հնարավոր զիջումների մասին

Bloomberg-ի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ քննարկում են ազատ առևտրի մասին հնարավոր համաձայնագիրը՝ որպես Ուկրաինայի վերականգնման հետպատերազմյան փաթեթի մաս: Նրա խոսքով՝ նման պայմանագիրը կծառայի նաև որպես տնտեսական անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ: Զելենսկին նաև հայտարարել է, որ տարածքային հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ է…

Read More
Մենք չենք հարձակվել բարեկամ և հարևան երկրների վրա. Փեզեշքիանը հերքել է մեղադրանքները

Մենք չենք հարձակվել բարեկամ և հարևան երկրների վրա. Փեզեշքիանը հերքել է մեղադրանքները

Մենք չենք հարձակվել բարեկամ և հարևան երկրների վրա՝ հայտարարել է Իրանի նախագահը: Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի նպատակը տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաները, օբյեկտներն ու կայանքներն են եղել: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արքայազն Սուլթանի ավիաբազայի ուղղությամբ արձակված երկու բալիստիկ հրթիռի ոչնչացման մասին: Համացանցում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է Դուբայի օդանավակայանի տարածքում ԱԹՍ-ի հարվածի…

Read More
Ռուբիոն մտադիր է բաց թողնել ՆԱՏՕ-ի հանդիպումը՝ Ուկրաինայի համար կարևոր իրավիճակում. Reuters

Ռուբիոն մտադիր է բաց թողնել ՆԱՏՕ-ի հանդիպումը՝ Ուկրաինայի համար կարևոր իրավիճակում. Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է բաց թողնել ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը, որը կայանալու է դեկտեմբերի 3-ին Բրյուսելում: Այդ մասին գրել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին: Նշվում է, որ Վաշինգտոնը ներկայացնելու է պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն: Ռուբիոն այդ որոշումը կայացրել է Ուկրաինայի համար բավական լարված իրավիճակում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակի հրաժարականի,…

Read More
Արայիկ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները

Արայիկ Հարությունյանը պատգամավորներին ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական զարգացումները

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին: Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:

Read More
Թրամփին Մեծ Բրիտանիայում ընդունում են թագավորական պատիվներով. Euronews

Թրամփին Մեծ Բրիտանիայում ընդունում են թագավորական պատիվներով. Euronews

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Մեծ Բրիտանիա իր երկրորդ պետական ​​այցով։ Չորեքշաբթի նախատեսված է նրա հանդիպումը Չառլզ III թագավորի հետ։ Թրամփի պատվին Վինձորի ամրոցում կկայանա արարողություն, որը կներառի կառքով զբոսանք, պետական ​​ճաշկերույթ, ռազմական ինքնաթիռների շքերթ և հրավառություն, գրում է Euronews-ը։ Մեկ օր անց ԱՄՆ նախագահին կընդունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ երկկողմ ներդրումային ծրագրերը,…

Read More
Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում

Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություն՝ Ֆրանսիայի Մեդոն քաղաքում

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մեդոն քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից։   Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Սերգեյ Ոսկանյանը, Մեդոնի քաղաքապետ Դենի Լարգերոն, Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ասոցիացիայի նախագահ Լեոն Հովնանյանը։ Ներկա էին նաև ֆրանսահայ կառույցների, ինչպես…

Read More
Թուրքիայում ձերբակալված հրեա ֆուտբոլիստն արտաքսվել է Իսրայել

Թուրքիայում ձերբակալված հրեա ֆուտբոլիստն արտաքսվել է Իսրայել

Իսրայելցի ֆուտբոլիստ Սագիվ Եհեզկելն ազատ է արձակվել կալանքից և արտաքսվել Թուրքիայից: Նրան ձերբակալել էին «Տրաբզոնսպորի» հետ հանդիպման ժամանակ։ Թուրքական «Անթալիասփոր» ակումբում հանդես եկող Եհեզկելը ձերբակալվել էր հունվարի 14-ին թուրքական ոստիկանության կողմից՝ «Տրաբզոնսպոր» ակումբի հետ հանդիպման ժամանակ Իսրայելին համերաշխություն հայտնելու համար։ Նա իր խփած գոլը նվիրել էր ՀԱՄԱՍ-ի գերեվարած մարդկանց։ Դրանից հետո «Անթալիասփոր»-ի տնօրենների խորհուրդը խաղացողին…

Read More
Նեթանյահուն պատմության մեջ կմնա որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Նեթանյահուն պատմության մեջ կմնա որպես «Գազայի դահիճ». Էրդողան

Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմության մեջ կհիշվի որպես «Գազայի դահիճ»: Էրդողանը շեշտել է, որ բոլոր նրանք, ովքեր անվերապահորեն սատարում են Նեթանյահուին, հավասարապես մեղավոր են: Խոսելով հրադադարի մասին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ մարդասիրական դադարը դրական է արյունահեղության մասնակի դադարեցման առումով: Նա շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրներին,…

Read More
Բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է․ Բայրամով

Բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է․ Բայրամով

Բանակցային գործընթացի դինամիկան բավական բարձր է, սակայն արդյունքները մի փոքր զիջում են այդ դինամիկային։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի հետ եռակողմ հանդիպման մեկնարկին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ սխալ կլիներ ասել, թե դրական արդյունքներ ընդհանրապես չկան։ Բայրամովի խոսքով՝ ի թիվս այլ…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը հատկացնում է միանգամյա օգնություն բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը հատկացնում է միանգամյա օգնություն բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը տրամադրում էմիանգամյա  սոցիալական  օգնություն  բազմազավակ ընտանիքներին (4 կամ ավելի անչափահաս երեխաներ՝ 0-ից մինչև 18 տարեկան) , 0-ից մինչև 200,000 (ներառյալ) վարկանիշային միավոր ունեցող բազմազավակ ընտանիքներին (4 կամ ավելի անչափահաս երեխաներ), որոնց ծնողներից մեկը և բոլոր անչափահաս երեխաները գրանցված են Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում։ Այս սոցիալական օգնության չափը սահմանվում է չորս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքի…

Read More
Ճապոնիան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում

Ճապոնիան Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, իսկ հակամարտության բոլոր կողմերին՝ երկխոսություն սկսել։ Այդ մասին ասվում է Ճապոնիայի ԱԳ նախարար Յոկո Կամիկավայի անունից հրապարակված հայտարարության մեջ։ «Ճապոնիան լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրմամբ և վճռականորեն կոչ է անում անհապաղ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան ու ռազմական գործողությունները»,- ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի…

Read More