Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին պաշտոնական այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այն վարում է Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո գործընկերները երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև պաշտպանական համագործակցության հարցեր։ Իրենց զեկույցների համաձայն՝ նախարարները շեշտը դրել են հարեւան երկրների միջև բարեկամական հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության…

Read More
ԱՄՆ-ն և ԱՍԵԱՆ-ը հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորության մասին
		14.05.2022 . Միջազգային

ԱՄՆ-ն և ԱՍԵԱՆ-ը հայտարարել են Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորության մասին 14.05.2022 . Միջազգային

ԱՄՆ-ն և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրները Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել, որում ընդգծել են Ուկրաինայում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: «Ուկրաինայի, ինչպես և բոլոր երկրների նկատմամբ, մենք շարունակում ենք ընդգծել ինքնիշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը»,- նշված է փաստաթղթում: Կողմերը շեշտել են նաև խնդրի խաղաղ կարգավորման և Ուկրաինային…

Read More
Ատելության խոսքն Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է. Դավիթ Խաժակյանը՝ ԵԽ Կոնգրեսում

Ատելության խոսքն Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից վարվող քաղաքականություն է. Դավիթ Խաժակյանը՝ ԵԽ Կոնգրեսում

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի նախագահ Դավիթ Խաժակյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված ընտանիքների խախտված իրավունքների խնդիրը՝ հակադարձելով ադրբեջանցի պատվիրակի կեղծ պնդումներին: «ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն Եվրոպայի անդամ հանդիսացող Ադրբեջանին վերաբերող հաղորդումների վերաբերյալ եզրափակիչ դիտարկումներում մտահոգություն է հայտնել սոցիալական ցանցերում, ինչպես նաև հասարակական գործիչների և պետական պաշտոնյաների կողմից ազգությամբ հայերի…

Read More
Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճար և կոմունալ ծախսերի փոխհատուցում

Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճար և կոմունալ ծախսերի փոխհատուցում

Հումանիտար կենտրոնում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ամփոփել է անցած շաբաթ ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական հարցերի լուծմանն ուղղված Կառավարության աշխատանքը: Ըստ Բաղդասարյանի՝ Կառավարության նախորդ նիստում ընդունված կարևոր որոշումներից է վարձակալության գումարի չափի հաստատումը. այն տրվում է 6 ամսով՝ հոկտեմբերից մինչև մարտ ներառյալ: Յուրաքանչյուր անձին կտրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ որպես կոմունալ վճար:…

Read More
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութին

Իսրայելի օդուժը հարվածել է Բեյրութի հարավին: Հայտնի է ավերածությունների մասին: Նշվում է, որ նախքան հարվածներ հասցնելը իսրայելական կողմը կոչ է արել քաղաքացիներին լքել իրենց տները, քանի որ ՑԱՀԱԼ-ը պատրաստվում է չեզոքացնել այդ տարածքներում գտնվող «Հըզբոլլահի» ուժերը:   Ավելի վաղ թիրախավորվել է նաև Լիբանանի հյուսիսում Էյն Յակուբ բնակավայրի շինություններից մեկը, որտեղ բնակվել են լիբանանցի և սիրիացի…

Read More
Ղազախստանի ՆԳՆ-ն վերացրել է ոչնչացման ենթակա զենքի վերավաճառքի ալիքը

Ղազախստանի ՆԳՆ-ն վերացրել է ոչնչացման ենթակա զենքի վերավաճառքի ալիքը

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ՆԳՆ ներքին անվտանգության վարչության հետ համատեղ վերացրել է շահագործումից հանված և ոչնչացման ենթակա զենքերի վերավաճառքի ալիքը, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանցախմբի կազմում եղել են գործող և նախկին իրավապահներ, նրանց հանցակիցները, որոնք զբաղվում էին զենքի և զինամթերքի երկրորդական շրջանառությամբ։ Ձերբակալությունների և խուզարկությունների ժամանակ…

Read More
2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Նավի Փիլեյին

2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակը շնորհվել է Նավի Փիլեյին

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել իրավապաշտպան և իրավաբան Հարավաֆրիկյան Հանրապետությունից, 2008-2014 թվականներին ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար և Հաագայի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավանեթհեմ (Նավի) Փիլեյը: Այս որոշման մասին հոկտեմբերի 9-ին հայտնել է Օսլոյում Նոբելյան կոմիտեն։ Փիլեյը մրցանակի է արժանացել «խաղաղության և միջազգային իրավունքի առաջմղման ջանքերի» համար՝ հայտարարել է Նորվեգիայի Նոբելյան…

Read More
Հռոմի Լևոն 14-րդ պապը կայցելի Թուրքիա և Լիբանան

Հռոմի Լևոն 14-րդ պապը կայցելի Թուրքիա և Լիբանան

Հռոմի Լևոն 14-րդ պապը մեկնարկում է իր գահակալության ընթացքում առաջին արտասահմանյան ուղևորությունը, որի ընթացքում կայցելի Թուրքիա և Լիբանան: Ուղևորության գլխավոր իրադարձությունը տեղի կունենա թուրքական Իզնիկում, որտեղ ժամանակին գտնվել է Նիկեա քաղաքը: Հռոմի պապը և այլ քրիստոնյա առաջնորդներ այնտեղ կնշեն 325 թվականին տեղի ունեցած Նիկեայի տիեզերական ժողովի 1700-ամյակը: Հռոմի պապը կայցելի նաև Թուրքիայի Կապույտ մզկիթ, հանդիպումներ…

Read More
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում զենքի արտադրամասերին և պահեստներին

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում զենքի արտադրամասերին և պահեստներին

Իսրայելի զինված ուժերը հարվածներ է հասցրել սիրիական կործանիչներին, ուղղաթիռներին, «երկիր-օդ» հրթիռների արձակման կայաններին և զենքի արտադրամասերին: Իսրայելը հայտարարել է, որ իր ներխուժումը բուֆերային գոտի և Հերմոն լեռան ռազմավարական տարածքների գրավումը ժամանակավոր և սահմանափակ միջոցներ են եղել՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերջին և…

Read More
ԱՄՆ-ն Վենեսուելայից շուկայական գնով կստանա 30 միլիոնից մինչև 50 միլիոն բարել նավթ. Թրամփ

ԱՄՆ-ն Վենեսուելայից շուկայական գնով կստանա 30 միլիոնից մինչև 50 միլիոն բարել նավթ. Թրամփ

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելան ԱՄՆ-ին կմատակարարի 30 միլիոնից մինչև 50 միլիոն բարել նավթ: Թրամփը խոստացել է այդ նավթի վաճառքից ստացված հասույթն օգտագործել «ի շահ երկու երկրի ժողովուրդների»։ Սպիտակ տունը ուրբաթ հանդիպում է կազմակերպելու ամերիկյան նավթային ընկերությունների ղեկավարների հետ՝ քննարկելու Վենեսուելայի իրավիճակը: Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Կարակասի վրա, այդ երկրի հսկայական, բայց…

Read More
Թուրքիայի Դիարբեքիրի շրջանում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի

Թուրքիայի Դիարբեքիրի շրջանում գտնվող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին կվերականգնվի

Թուրքական իշխանությունները կվերականգնեն Դիարբեքիրի Սուր վարչական շրջանում գտնվող 16-րդ դարի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին: «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, շուրջ 3769 քառ. մետր տարածք զբաղեցնող եկեղեցին տեղի հայ համայնքի բացակայության պատճառով անխնամ է մնացել և ժամանակի ընթացքում քանդվել: Այժմ եկեղեցին բոլորովին առանց տանիքի է մնացել: Վերջին անգամ այն վերանորոգվել է 1840 թվականին, դրա մասին արձանագրությունը պահպանված է…

Read More
Կարծում եմ՝ մեզ օգտագործում են. Զելենսկին` Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի մասին

Կարծում եմ՝ մեզ օգտագործում են. Զելենսկին` Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի մասին

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցը, նշել` «Վլադիմիր Պուտինին արված նվերները խաղաղություն չեն բերի»: Նրա խոսքով՝ առանց ապաէսկալացիայի շուրջ պայմանավորվածությունների Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկացած մեղմացում ակնհայտ թուլություն է. այն քաջալերում է Մոսկվային շարունակել պատերազմը և ավելի քիչ հարգել Ամերիկային։ «Դիզվառելիքի գործարքին Ռուսաստանը կպատասխանինոր ահաբեկչությամբ: Մոսկվային նավթամթերք վաճառելու հնարավորություն տալը ներդրում է պատերազմի…

Read More
Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը կրկնապատկվել է

«Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության համար» միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցանկը, որում ընդգրկված է 182 մարդ: Նախորդ ցանկը հրապարակվել էր փետրվարին: Այս ընթացքում քաղբանտարկյալների թիվը գրեթե կրկնակի աճել է։ Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և Քաղբանտարկյալների մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը: Վերջինս տեղեկացրել է, որ ցուցակում հայտնվել է 89 նոր անուն:…

Read More
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանում զինամթերքի պահեստ են խոցել

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը Ռուսաստանում զինամթերքի պահեստ են խոցել

Ռուսաստանի Վորոնեժի մարզում մարդկանց տարհանում է իրականացվել, ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Սերգիևկա գյուղի զինամթերքի պահեստին: Նահանգապետ Գուսևի խոսքով՝ տուժածներ չկան, սակայն տարածքի բնակիչները տարհանվել են։ Ճանապարհները փակվել են, դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները, զինվորականներ և պետական ​​պաշտոնյաներ: «Վորոնեժի շրջանի Սերգիևկա գյուղում պահվում էին «երկիր-երկիր» և «երկիր-օդ» հրթիռներ, տանկերի և հրետանու արկեր, հրազենի փամփուշտներով…

Read More
Հայտնաբերվել է 16016 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Հայտնաբերվել է 16016 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

2022 հոկտեմբերի 31-ից նայեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1053 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ ավելացել է զանգերի՝ միաժամանակ պատահարների թիվը:   Շաբաթվա ընթացքում արտակարգ մեկ դեպք է գրանցվել Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում: Ականի պայթյունի հետևանքով տուժել է մեկ քաղաքացի: Դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է «Երևանյան երկխոսություն» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, հայտարարել, թե իբր խաղաղության պայմանագրի նախագծի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին հայկական կողմի պնդումները խեղաթյուրում են իրականությունը:   Այխան Հաջիզադեն նշել է, թե չհամաձայնեցված դրույթները համաձայնագրի նախագծից հանելը, փաստաթուղթն այդ տեսքով ստորագրելը, իսկ առկա խնդիրները հաջորդ փուլում լուծելն անընդունելի են:   …

Read More
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ
		14.10.2022 . Միջազգային

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ 14.10.2022 . Միջազգային

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների հետ: ԱԽ քարտուղարը ողջունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամների այցը Հայաստան և վերահաստատել Երևանի պատրաստակամությունն աջակցելու առաքելությանը բոլոր հարցերում: Գրիգորյանը նաև կարևորել է առաքելության դերը՝ տարածաշրջանում որպես անվտանգության հավելյալ երաշխիք: Կողմերը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակներին վերաբերող մի շարք հարցեր:      

Read More
Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը՝ սկիզբ դնելով մի գործընթացի, որը նախևառաջ միտված էր Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությանն ու իր հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքների երաշխավորմանը: Այս տարեդարձը մենք այսօր դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված…

Read More
Արցախի նախագահը ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցություն է հրավիրել
		26.03.2022 . Արցախ

Արցախի նախագահը ստեղծված իրավիճակին նվիրված խորհրդակցություն է հրավիրել 26.03.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 26-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակին։ Հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները, քննարկվել են, մասնավորապես, շրջաններում առկա խնդիրները, հստակեցվել հետագա անելիքները։ Երկրի ղեկավարը…

Read More
Հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները կապ չունեն Մոսկվայի և Կիևի բանակցությունների հետ. Սլուցկի

Հացահատիկի արտահանման պայմանավորվածությունները կապ չունեն Մոսկվայի և Կիևի բանակցությունների հետ. Սլուցկի

Հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերումը կապված չէ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսման հնարավորության հետ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Ուկրաինայի հետ բանակցություններում ռուսական պատվիրակության անդամ Լեոնիդ Սլուցկին: Նրա խոսքով՝ հացահատիկի արտահանման հարցում պայմանավորվածության ձեռքբերումը երաշխիքներ չի տալիս, որ Մոսկվան և Կիևը կվերսկսեն բանակցությունները: Սլուցկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինան ցանկանում է…

Read More
Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի

Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի

Բուլղարիան հունվարի 1-ից անցնում է եվրոյի: Դա ոչ միայն արժույթի փոփոխություն է, այլև ռազմավարական ընտրություն, որը կամրապնդի երկրի դիրքը Եվրոպայում՝ հայտարարել է Բուլղարիայի վարչապետը: Բուլղարիան կդառնա 21-րդ երկիրը, որը պաշտոնապես կանցնի եվրոյի: Դրան նախորդել է Սոֆիայի կողմից գնաճի մակարդակին, բյուջեի պակասուրդին, երկարաժամկետ փոխառությունների արժեքին և փոխարժեքի կայունությանը վերաբերող ԵՄ-ի բոլոր պաշտոնական պայմանների կատարումը։ Բուլղարիայի` եվրոյի…

Read More
Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. ՆԳ նախարար

Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. ՆԳ նախարար

ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ:   «Հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, գործընկերներ,   Սրտանց շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ:   Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների…

Read More
Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ. Հերցոգ

Իսրայելը կապ չունի Լիբանանում փեյջերներիի պայթյունների հետ. Հերցոգ

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը պնդում է, որ իր երկիրը կապ չունի Լիբանանում «Հըզբոլլահ» շիա արմատական շարժման փեյջերների պայթյունների հետ։ ««Հըզբոլլահը» շատ թշնամիներ ունի»,- ասել է նա Sky News-ի հետ հարցազրույցում՝ հավելելով, որ «հերքում է ցանկացած կապ այս կամ այն ​​գործողության հետ»։ Միաժամանակ Sky News-ը նշել է, որ հրեական պետության ղեկավարն իր խոսքի համար որևէ ապացույց…

Read More
ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը խոչընդոտող բանաձևը

ՄԱԿ-ի ԱԽ-ը մերժել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը խոչընդոտող բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է բանաձևի նախագիծը, որը նախատեսել է արգելափակել Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացը, որոնք չեղարկվել էին 2015 թվականին՝ կապված իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կնքման հետ: 4 երկիր քվեարկել է բանաձևի օգտին, 9-ը՝ դեմ, 2-ը՝ ձեռնպահ։ Ընդունման համար անհրաժեշտ է եղել 9 ձայն։ Քվեարկությունից առաջ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին…

Read More
Չինաստանում անվանել են Boeing-ի կործանման ենթադրյալ պատճառը

Չինաստանում անվանել են Boeing-ի կործանման ենթադրյալ պատճառը

Չինաստանի հարավում China Eastern ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանման պատճառ կարող է լինել շարժիչի խափանումը: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով չինական Aerospace Knowledge ամսագրի ավիացիայի մասնագետ Վան Յանգանին։ «Մենք առայժմ տվյալներ չունենք օդաչուների և ավիադիսպետչերների միջև բանակցությունների վերաբերյալ։ Ամենայն հավանականությամբ, բարձրության վրա շարժիչի խափանում է տեղի ունեցել, ինչի հետևանքով օդաչուները կորցրել են ինքնաթիռի…

Read More
Ադրբեջանի իրականացրած սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Մարուքյան

Ադրբեջանի իրականացրած սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ. Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրադրությանը: «ՀՀ պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները սադրանքի նպատակով անցնում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ զինված ուժերի զինծառայողների կողքով և կրակ բացում նրանց ուղղությամբ՝ սպանելով 4 և ծանր վիրավորելով 6 զինծառայողի: Ադրբեջանի իրականացրած…

Read More
Թրամփի ինքնաթիռը խնդիրների պատճառով վերադարձել է ռազմաօդային բազա

Թրամփի ինքնաթիռը խնդիրների պատճառով վերադարձել է ռազմաօդային բազա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Դավոսի թռիչքից հետո վերադարձել է Էնդրյուսի ռազմաօդային բազա։ Թռիչքի ժամանակ էլեկտրականության հետ կապված խնդիր է հայտնաբերվել` հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ թիվ 1 օդանավը նախազգուշական նպատակով է վերադարձել ավիաբազա: ԱՄՆ նախագահը Շվեյցարիա կմեկնի մեկ այլ ինքնաթիռով:   Սպիտակ տան մամուլի հաղորդագրության համաձայն՝ մամուլի համար նախատեսված սրահի լույսերը կարճ…

Read More
Շրջափակման պատճառով Արցախում մոտ 600 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից

Շրջափակման պատճառով Արցախում մոտ 600 քաղաքացի զրկվել է վիրահատվելու հնարավորությունից

Արցախի կառավարության տեղեկագրում հրապարակվել է շրջափակման 59-րդ օրվա թարմացված վիճակագրությունը: 10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Արդեն 215 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 600 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական…

Read More
Փարիզում կանցկացվի Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողով

Փարիզում կանցկացվի Հորմուզի նեղուցին նվիրված գագաթնաժողով

Փարիզում այսօր աշխատանքն է սկսում Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կազմակերպած տեսակոնֆերանսը, որին հեռավար մասնակցելու են 40 երկրի ներկայացուցիչներ: Քննարկվող հիմնական թեման է լինելու Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնումը։ Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության համաձայն՝ համաժողովը կմիավորի «ոչ պատերազմող երկրներին, որոնք պատրաստ են ներդրում ունենալ» «բազմակողմ և զուտ պաշտպանական առաքելության հարցում՝ ուղղված Հորմուզի նեղուցում նավարկության ազատության վերականգնմանը,…

Read More