Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 10,8 միլիոն ռուբլով

Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 10,8 միլիոն ռուբլով

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը Telegram մեսենջերին 10,8 մլն ռուբլի ընդհանուր գումարի երկու տուգանք է նշանակել՝ Ռուսաստանում արգելված տեղեկատվությունը հեռացնելուց հրաժարվելու համար: Այդ մասին հայտնել է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը: Երկու տուգանքն էլ՝ 3,8 միլիոն և 7 միլիոն ռուբլի, նշանակվել է բովանդակության արգելափակման վերաբերյալ Ռուսաստանի իշխանությունների պահանջները խախտելու հոդվածով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ տուգանքները նշանակվել են «ծայրահեղական…

Read More
Անկարան պատրաստվում է ակտիվացնել եվրաինտեգրման գործընթացը. Էրդողան

Անկարան պատրաստվում է ակտիվացնել եվրաինտեգրման գործընթացը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստվում է ակտիվացնել եվրաինտեգրման գործընթացը։ Նա նշել է, որ խոսքը մաքսային միության շուրջ Բրյուսելի հետ երկխոսության մասին է։ «Եվրամիությունում դրական մթնոլորտ է մեր եվրաինտեգրման գործընթացի աշխուժացման վերաբերյալ։ Մենք կարագացնենք Մաքսային միության շրջանակներում հարաբերությունների նորացման բանակցությունները, ինչը դրական ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսության վրա։ Հուսով եմ, որ առանց…

Read More
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն

Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն

Վրաստանն ու Չինաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 34-ամյակը: Այդ առիթով Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին և ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը շնորհավորական ուղերձներ են փոխանակել և հայտարարել, որ երկկողմ հարաբերությունները բարձրացվում են համապարփակ ռազմավարական գործընկերության մակարդակի: Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Խվտիսիաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը վերահաստատում է տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու իր հանձնառությունն ու պատրաստակամությունը: Փոխնախարարի հետ…

Read More
Վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. սանավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ կյանքեր փրկելու համար. ԼՂ ՄԻՊ
		26.09.2023 . Արցախ

Վառելիքի պահեստում պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը. սանավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ կյանքեր փրկելու համար. ԼՂ ՄԻՊ 26.09.2023 . Արցախ

Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն անցնում է 200-ը։ Այս մասին հայտնում է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Մեծամասնության առողջական վիճակը ծանր է կամ ծայրահեղ ծանր։ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Սանիտարական ավիացիան պետք է շատ շտապ վայրէջք կատարի՝ մարդկանց կյանքեր փրկելու համար։ Շատ շտապ, առանց հապաղելու»,- ֆեյսբուքյան…

Read More
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կմնա ևս մեկ տարի

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար կմնա ևս մեկ տարի

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։ «Բարձր եմ գնահատում ՆԱՏՕ-ի դաշնակիցների որոշումը՝ երկարաձգելու իմ լիազորությունները գլխավոր քարտուղարի պաշտոնում մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը»,- նշել է պաշտոնյան Twitter-ի իր միկրոբլոգում։ Ստոլտենբերգի խոսքով՝ Անդրատլանտյան կապերն ապահովել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ազատությունն ու անվտանգությունը գրեթե յոթանասունհինգ…

Read More
ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին
		30.09.2022 . Միջազգային

ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին 30.09.2022 . Միջազգային

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել…

Read More
Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է եղել

Կիևի վրա անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարձակում է եղել

Ուկրաինայի մայրաքաղաքը հայտնվել է օդային հարվածների թիրախում: Կիևի իշխանությունների տվյալով՝ գիշերային հարձակումը զանգվածային է եղել, անօդաչու թռչող սարքերը գործարկվել են մի քանի ալիքով։ Նշվում է, որ Կիևի ուղղությամբ խոցվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, հաղորդվում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների մասին: Բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիները տարհանվել են: Վնասվել…

Read More
Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի հարցերը

Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները քննարկել են Սիրիայի, Գազայի և Ուկրաինայի հարցերը

Դիվանագիտական ​​աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ և քննարկել Սիրիայում վերջին զարգացումներն ու հումանիտար իրավիճակը Գազայում։ Այդ մասին հայտնել է Անադոլու գործակալությունը: Արտգործնախարարները քննարկել են նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը, հավելել են աղբյուրները։

Read More
Վրաստանում գրանցվում է նոր կորոնավիրուսի դեպքեր

Վրաստանում գրանցվում է նոր կորոնավիրուսի դեպքեր

Մենք չպետք է մոռանանք կորոնավիրուսի թեստ հանձնել տենդային վարակի ժամանակ։ Ներկայումս բավականին շատ բան է հաստատվում՝ թե՛ PCR , թե՛ արագ թեստերով,- այս մասին սոցիալական ցանցերում գրում է վարակիչ հիվանդությունների մասնագետ Մայա Բուցաշվիլին։ Ինչպես նշում է Բուցաշվիլին, ախտանիշները երբեմն միայն բարձր ջերմություն են, երբեմն՝ հազ, և, ըստ նրա, կան նաև լուծի դեպքեր։ «Մենք չպետք է…

Read More
Հանձնառու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

Հանձնառու ենք Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցելուն. ԱՄՆ պետքարտուղարություն

Ի պատասխան «Ամերիայի ձայնի» հարցմանը՝ Հարավային Կովկասում ԱՄՆ-Ֆրանսիա համագործակցության ու հնարավոր հեռանկարների մասին՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը նշել է․ «Միացյալ Նահանգները, ԵՄ-ի մեր գործընկերների հետ համատեղ, հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և բարգավաճ ապագան խթանելուն: Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին: Ուղիղ երկխոսությունն առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Մենք շարունակում…

Read More
Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր

Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր

Չինաստանի ռազմածովային ուժերի հետազոտական նավը շաբաթ առավոտյան մտել է Ճապոնիայի տարածքային ջրեր Կուտինոերաբու կղզուց արևմուտք: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նավը ջրից դուրս է եկել մոտ երկու ժամ անց: Այդ կապակցությամբ երկրի ԱԳՆ է կանչվել ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը, որին բողոք է ներկայացվել։ Ինչպես հաղորդում է NHK հեռուստաալիքը, Տոկիոյում վերլուծում են չինական կողմի նպատակները…

Read More
Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ են խոցել

Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ են խոցել

Ուկրաինական կողմը հայտնել է, որ երկրի զինված ուժերը գիշերը 27 ԱԹՍ է խոցել: Ոչնչացված սարքերի բեկորներն ընկել են բնակելի տարածքներում, ինչի հետևանքով գրանցվել են ավերածություններ: Խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ, հայտնի է 1 զոհի մասին: Ռուսական հարվածների պատճառով հրդեհներ են բռնկվել Կրիվոյ Ռոգում և Լվովում: Պայթյուններ են լսվել Օդեսայում, Խարկովի շրջանում և այլ բնակավայրերում: Ուկրաինայի…

Read More
Մենք պատրաստ ենք արագ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների համաձայնագրի պայմանագիրը-Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստ ենք արագ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների համաձայնագրի պայմանագիրը-Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ մինչ այժմ համաձայնեցված պայմաններով։ «Վերջին ժամանակներս լսել եք, որ խաղաղության համաձայնագրի 80 տոկոսը համաձայնեցված է, նման հայտարարություններ արվել են տարբեր հարթակներից, և ես ուզում եմ նշել, թե դա գործնականում ինչ է նշանակում։ Խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդվածներն ու նախաբանն այս պահին ամբողջությամբ…

Read More
2024 թ. «Եվրատեսիլի» շվեյցարացի հաղթողը կվերադարձնի մրցանակը՝ Իսրայելի մասնակցության պատճառով

2024 թ. «Եվրատեսիլի» շվեյցարացի հաղթողը կվերադարձնի մրցանակը՝ Իսրայելի մասնակցության պատճառով

2024 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած շվեյցարացի երգիչ Նեմոն որոշել է վերադարձնել իր մրցանակը։ Այդ որոշումը նա կայացրել է ի նշան Իսրայելին 2026 թվականի մրցույթում ընդգրկվելու դեմ բողոքի՝ գրել է երգիչը Instagram-ում։ «Եվրոպական երգի մրցույթը ներկայացնում է «բոլոր մարդկանց միասնությունը, ներառականությունն ու արժանապատվությունը», և հենց այս արժեքներն են մրցույթը դարձնում այդքան կարևոր: Եթե բեմում մեր…

Read More
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Քլեվերլի

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է. Քլեվերլի

Միացյալ Թագավորությունը աջակցում է Հարավային Կովկասի բարգավաճմանը, խաղաղությանը և անվտանգությանը: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը հնարավոր է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլեվերլին: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին՝ Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Read More
Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Արարատ Միրզոյանը և Արցախի պատվիրակությունը քննարկել են Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները

Դեկտեմբերի 23-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ընդունել է Արցախի պատվիրակությանը՝ ԱԳ նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները, Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի մանրամասները:

Read More
Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար
		01.07.2022 . Միջազգային

Թուրքիա քրդերի արտահանձնման որոշումը հիմնվել է ազգային օրենսդրության վրա. Շվեդիայի արդարադատության նախարար 01.07.2022 . Միջազգային

Պաշտոնական Ստոկհոլմը հայտարարել է, որ ենթադրյալ քուրդ զինյալների ու հեղաշրջման կազմակերպման կասկածյալներին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ ցանկացած որոշում «կկայացվի անկախ դատարանների» կողմից: «Շվեդիայում օրենքները կիրառում են անկախ դատարանները: Շվեդիան չի արտահանձնում իր քաղաքացիներին, իսկ ոչ շվեդ քաղաքացիները կարող են արտահանձնվել այլ երկրների խնդրանքով, բայց միայն այն դեպքում, եթե դա համատեղելի է Շվեդիայի օրենսդրության և Եվրոպական կոնվենցիայի…

Read More
Պուտինը հանձնարարել է ուրանի, տիտանի և նիկելի արտահանման արգելք պատրաստել

Պուտինը հանձնարարել է ուրանի, տիտանի և նիկելի արտահանման արգելք պատրաստել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի կառավարությանը՝ ի պատասխան արևմտյան պատժամիջոցների, «մտածել գունավոր մետաղների, մասնավորապես՝ ուրանի, տիտանի և նիկելի արտահանման որոշակի սահմանափակումների մասին», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը։  «Սահմանափակում են մեր երկիր մի շարք ապրանքների մատակարարումները, բայց գուցե մե՞նք էլ մտածենք որոշակի սահմանափակումների մասին՝ ուրանի, տիտանի, նիկելի»,- ասել Է Պուտինը ՌԴ վարչապետ Միշուստինին՝ տեսակապով կառավարության…

Read More
Բրիտանական նավատորմն արգելել է ևս երկու ռուսական նավի ընթացքը. BBC

Բրիտանական նավատորմն արգելել է ևս երկու ռուսական նավի ընթացքը. BBC

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերջին օրերին Թագավորական ռազմածովային նավատորմը Լա Մանշում՝ բրիտանական ափերի մոտ, արգելել է երկու ռուսական ռազմանավի ընթացքը՝ հայտնում է BBC-ն։ Այդ մասին հայտնի է դարձել Շոտլանդիայի ափերի մոտ ռուսական «Յանտար» օվկիանոսագրական նավի հայտնվելուց անմիջապես հետո, որը պատկանում է ՌԴ պաշտպանության նախարարությանը և ծովային հետախուզություն է իրականացնում: Բրիտանական իշխանությունները պնդել…

Read More
Ախալցխայում քննարկվել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի զարգացման և համագործակցության հեռանկարները

Ախալցխայում քննարկվել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի զարգացման և համագործակցության հեռանկարները

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին հանդիպել է Վրաստանի ազգային թանգարանի գլխավոր տնօրեն Դավիթ Լորթքիպանիձեի հետ։ Աշխատանքային հանդիպումը կայացել է Ախալցխայի ամրոցի միջնաբերդում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սամցխե-Ջավախքի պատմական թանգարանի ներկայիս վիճակը, առկա կարիքներն ու զարգացման հեռանկարները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քաղաքապետարանի և Վրաստանի ազգային թանգարանի միջև հետագա համագործակցության խորացմանը, ինչպես նաև համատեղ մշակութային և կրթական…

Read More
Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը ԱՄՆ

Շարունակվում է Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը ԱՄՆ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը շարունակում է աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ:   Նյու Ջերսիում նա այցելել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնակայան և հանդիպում ունեցել ղեկավարության, վարչության անդամների և անձնակազմի հետ։   Քննարկվել են ԱՀԱԸ-ի կողմից Հայաստանում և սփյուռքում իրականացվող աշխատանքները: Զարեհ Սինանյանը շնորհակալություն է հայտնել ընկերակցությանը սփյուռքի համայնքներին ու հայրենադարձներին աջակցելու…

Read More
Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթամթերքների պահեստ է այրվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզում անօդաչու թռչող սարքի հարվածից նավթամթերքների պահեստ է այրվել

Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի Բելգորոդի մարզում հարվածել է նավթամթերքների պահեստին, ինչի հետևանքով օբյեկտում հրդեհ է բռնկվել: Պայթյունի հետևանքով «Ռուսագրո» ՍՊԸ-ի վառելանյութի 12 տանկեր է այրվել, հայտնել է Վոլոկոնովսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բիկետովը։ Իր առաջին ուղերձից մոտ չորս ժամ անց նա հայտարարել է, որ Յուտանովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան։ Վերջին ամիսներին ուկրաինական…

Read More

Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ

Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց: Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, ինչպես արդեն ավելի վաղ հաղորդել էինք, շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը…

Read More
Քաղաքացիները պահանջում են փակել հասարակաց տները եւ թուրքական ռեստորանները

Քաղաքացիները պահանջում են փակել հասարակաց տները եւ թուրքական ռեստորանները

Ախալցխա-Թբիլիսի մայրուղու վրա երեկ երեկոյան  հավաքվել էին  մոտ 70 տեղացիներ: Տուժած Գրիգոլ Կապանաձեի հարազատները  պահանջում էին  փակել  թուրքական ռեստորանները եւ հասարակաց տները: Բողոքի հանրահավաքի պատճառը Գրիգոլ Կապանաձեի եւ նրա ընկերների ձերբակալությունն է: Խնդիրը նրանում է, որ մի քանի օր առաջ կեսգիշերին Տավառնի թաղամասի այսպես կոչված սրճարաններից մեկում դեպք է տեղի ունեցել:  Չորս երիտասարդ տղամարդ փորձել…

Read More
Իսրայելում ցուցարարները շարժվում են Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական բարեփոխումների դեմ բողոքի

Իսրայելում ցուցարարները շարժվում են Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական բարեփոխումների դեմ բողոքի

Այսօր առավոտից հազարավոր իսրայելցիներ շարունակում են իրենց երթը Թել Ավիվից Երուսաղեմ՝ ի նշան դատական համակարգի բարեփոխումների կառավարության ծրագրերի դեմ բողոքի։ Ցուցարարները վստահ են, որ բարեփոխումների արդյունքում կթուլանա երկրի ժողովրդավարական կառուցվածքը: Ակցիայի մասնակիցները կաթվածահար են արել Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղու երթևեկությունը: Ցուցարարների շարասյունը ձգվում է մի քանի կիլոմետր։ Նրանք նպատակ ունեն հասնել Իսրայելի խորհրդարան՝ շարունակելով անհնազանդության ակցիաները:

Read More
Իսրայելի հետ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ. ՀԱՄԱՍ

Իսրայելի հետ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ. ՀԱՄԱՍ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ, «Իսլամական ջիհադ» և «Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատ» խմբավորումները հայտարարել են, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման շուրջ Իսրայելի հետ համաձայնությունն ավելի մոտ է, քան երբևէ: ՀԱՄԱՍ-ի հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ նախորդ շաբաթ Կահիրեում երեք խմբավորումների հանդիպման ժամանակ ընդգծվել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների դադարեցման շահագրգռվածությունը:   Քննարկվել են Գազայի հատվածում կրակի դադարեցման և…

Read More
Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Մելանի Ժոլի

Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Մելանի Ժոլի

Կանադան լրջորեն անհանգստացած է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարած ռազմական ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակով և ռազմական էսկալացիայով: Այս մասին հայտարարել է Կանադայի արտգործնախարարը: Մելանի Ժոլին շեշտել է՝ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով, կոչ արել ջանքեր գործադրել կողմերի միջև վստահության ամրապնդման ուղղությամբ: «Կանադան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում՝ թույլ…

Read More
Եվրահանձնաժողովը Ռուսաստանին թույլ կտա վերսկսել Կալինինգրադ փոխադրումները. Der Spiegel

Եվրահանձնաժողովը Ռուսաստանին թույլ կտա վերսկսել Կալինինգրադ փոխադրումները. Der Spiegel

Եվրահանձնաժողովը պատրաստվում է թույլ տալ Ռուսաստանին վերսկսել Կալինինգրադ փոխադրումները Լիտվայի տարածքով՝ փոխանցում է Der Spiegel շաբաթաթերթը: Նշվում է, որ այդ կապակցությամբ Եվրահանձնաժողովը մտադիր է պարզաբանում հրապարակել առաջիկա օրերին: Մոսկվային կթույլատրվի օգտագործել տարանցիկ երթուղին բոլոր ապրանքների համար՝ միայն սահմանափակ քանակությամբ։ Փաստաթղթի նախագծի համաձայն՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծման ծավալները պետք է համաչափ լինեն մինչև փետրվարի 24-ը…

Read More
Ուկրաինայում հակամարտությունը «խրամատային պատերազմի» է վերածվում. սենատոր Անգուս Քինգ
		09.01.2023 . Միջազգային

Ուկրաինայում հակամարտությունը «խրամատային պատերազմի» է վերածվում. սենատոր Անգուս Քինգ 09.01.2023 . Միջազգային

Ուկրաինայի արևելյան հատվածում հակամարտությունը վերածվում է «խրամատային պատերազմի», այս մասին CBS-ի հետ հարցազրույցում ասել է ամերիկացի սենատոր Անգուս Քինգը։ «Դա գրեթե նման է Առաջին համաշխարհային պատերազմին: Սարսափելի է»,- ասել է քաղաքական գործիչը։ Քինգի խոսքով՝ հետևակի զրահամեքենաները, որոնք ներառված են Ուկրաինային տրամադրվող օգնության նոր փաթեթում, նախատեսված են օգնելու Կիևին՝ փոխելու իրավիճակը արևելյան ուղղությամբ։ Սենատորը նաև կարևորել…

Read More
Ախալքալաք է այցելել հայտնի դաշնակահար Շահան Արծրունին

Ախալքալաք է այցելել հայտնի դաշնակահար Շահան Արծրունին

Մայիսի 21-ին հայտնի ամերիկահայ դաշնակահար Շահան Արծրունին հյուրընկալեց Ախալքալաք և փոքր համերգային ծրագրով հանդես եկավ Առաջնորդարանի դահլիճում։ Միջոցառմանը ներկա էին փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, մտավորականներ, հոգևորականներ, երաժշտական դպրոցի մանկավարժներ և այլ դասական երաժշտության սիրահարնե։

Read More