Թրամփը կոչ է արել Իսրայելին զգույշ լինել Կատարի հարցում

Թրամփը կոչ է արել Իսրայելին զգույշ լինել Կատարի հարցում

Իսրայելը պետք է զգույշ լինի Կատարի հարցում՝ երկուշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես ուզում եմ, որ նրանք շատ-շատ զգույշ լինեն: Նրանք պետք է ինչ-որ բան անեն ՀԱՄԱՍ-ի հետ, բայց Կատարը միշտ եղել է Միացյալ Նահանգների հավատարիմ դաշնակիցը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա ուղերձ ունի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ կապված…

Read More
ԱՄՆ-ը և դաշնակիցները հազիվ թե Ուկրաինային տան անվտանգության այն երաշխիքները, որ ցանկանում է Կիևը. CNN

ԱՄՆ-ը և դաշնակիցները հազիվ թե Ուկրաինային տան անվտանգության այն երաշխիքները, որ ցանկանում է Կիևը. CNN

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դժվար թե Ուկրաինային առաջարկեն անվտանգության երաշխիքներ, որոնք նախկինում պահանջում էր Կիևը՝ հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դիտարկում են Ուկրաինային անվտանգության այլընտրանքային երաշխիքներ տրամադրելու հարցը, եթե Կիևը մերժի դաշինքին անդամակցելու իր դիմումը՝ որպես զիջում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններում։ CNN-ի աղբյուրները, այնուամենայնիվ, կասկածել են, որ, ի վերջո, ԱՄՆ-ի…

Read More
Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից. վարչապետ

Ադրբեջանին կոչ եմ անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղության գործընթացին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ խաղաղության հաստատման պատմական հնարավորության չեզոքացման ուղղված քայլերից և այդ նպատակով վերացնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը»:

Read More
Իսրայելը ծրագրել է տարհանել Ռաֆահի բնակիչներին և սկսել գրոհը քաղաքի վրա

Իսրայելը ծրագրել է տարհանել Ռաֆահի բնակիչներին և սկսել գրոհը քաղաքի վրա

Կահիրեում՝ Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, ընթանում են Գազայի հատվածում զինադադար հաստատելու և ՀԱՄԱՍ-ի պատանդներին ազատ արձակելու շուրջ բանակցությունները։ Ըստ ֆրանսիական Le Mond թերթի, ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյան շաբաթ երեկոյան ասել է, որ խմբավորումը «ոչ մի դեպքում չի համաձայնի» զինադադարի, որը չի ներառում պատերազմի ամբողջական ավարտը, ներառյալ Իսրայելի զորքի դուրսբերումը Գազայից: ՀԱՄԱՍ-ի պահանջի համաձայն՝ Իսրայելը պետք…

Read More
Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. 994 կալանավոր, բռնություններ Լիոնում և Մարսելում

Ֆրանսիայում անկարգությունները շարունակվում են. 994 կալանավոր, բռնություններ Լիոնում և Մարսելում

Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ընթանում են արդեն չորս օրը։ Իրավապահները հայտարարել են, որ շաբաթ գիշերը 17-ամյա Նաել Մերզուկի սպանության հետևանքով առաջացած անկարգությունները «նվազ զանգվածային» են եղել՝ անվտանգության ուժերի և հատուկ տեխնիկայի զանգվածային տեղակայման շնորհիվ, հայտնում է Euronews-ը։ Մի շարք խոշոր քաղաքներում գրանցվել են ինքնաբուխ հանրահավաքներ։ Լիոնում, որտեղ ցուցարարները կապվել են Telegram-ի միջոցով, կոմիսարիատն…

Read More
ԱՄՆ-ը հրաժարվում է հացահատիկի դիմաց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումից. Politico

ԱՄՆ-ը հրաժարվում է հացահատիկի դիմաց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումից. Politico

ԱՄՆ-ը հրաժարվում է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ համաշխարհային շուկա ուկրաինական հացահատիկի մատակարարման դիմաց։ Այդ մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ Վաշինգտոնը հետևում է Ռուսաստանի, ՄԱԿ-ի և Թուրքիայի միջև բանակցությունների ընթացքին։ Հրապարակման զրուցակիցը պարզաբանել է, որ ԱՄՆ իշխանությունները թերահավատորեն են վերաբերվում Մոսկվայի հայտարարություններին՝ պարենային ճգնաժամի հաղթահարմանն օգնելու պատրաստակամության մասին։ ԱՄՆ-ը…

Read More
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո

Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո

Վերջերս Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո Կարակասի և նրա շրջակա տարածքների երկինքը կարմրել է, հաղորդում է VTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ դա պայմանավորված է օպտիկական և օդերևութաբանական երևույթով, որն առաջանում է օդում մասնիկների բարձր կոնցենտրացիայի դեպքում։ Հեռուստաալիքը բացատրում է, որ երկրաշարժից հետո մթնոլորտ է արտանետվում փոշի, ավազ և մանրադիտակային բեկորներ, որոնք «զտում են արևի լույսը»։ Դրա պատճառով…

Read More
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից ու հռետորաբանությունից

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զերծ մնալ էսկալացիայի հանգեցնող քայլերից ու հռետորաբանությունից

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է արել ԼՂ-ում իրավիճակի սրման համատեքստում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Գլխավոր քարտուղարը մտահոգ է ԼՂ-ում նոր մարտերի մասին հաղորդագրություններով: Նա կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից ու հայտարարություններից, որ կարող են հանգեցնել իրավիճակի սրմանը, բոլոր խնդիրները, այդ…

Read More
Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի․ դեսպանություն

Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի․ դեսպանություն

Յուրաքանչյուր ոք պարտավոր է իր վիզան օգտագործել առանց խախտումների։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։   «Եթե սահմանվածից երկար մնաք Միացյալ Նահանգներում, դա կարող է հանգեցնել հետագայում ԱՄՆ մուտքի մշտական արգելքի։   Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են մուտքի և ելքի մասին տեղեկությունները, և ձեր թույլ տված խախտումները նրանց ուշադրությունից չեն վրիպի»,- ասվում է հաղորդագրության մեջ։…

Read More
Ախալցխայի Սակրեբուլոյում անցկացվել է  կանանց և երեխաների հարցերով զբաղվող խորհրդի առաջին նիստը

Ախալցխայի Սակրեբուլոյում անցկացվել է կանանց և երեխաների հարցերով զբաղվող խորհրդի առաջին նիստը

Ախալցխայի մունիցիպալիտետի Սակրեբուլոյում անցկացվել է կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի առաջին նիստը։ Նիստը բացել է Ախալցխայի Սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին։ Նա խորհրդի անդամներին ներկայացրել է խորհրդի նախագահ Նաթիա Լուրսմանաշվիլիին, նախագահի տեղակալ Նինո Մղեբրիշվիլիին և նիստի քարտուղար Զոյա Բալիաշվիլիին։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են Ախալցխայի մունիցիպալիտետի կանանց և երեխաների հարցերով զբաղվող մունիցիպալ խորհրդի…

Read More
Կիևը հերթական անգամ փորձել է գրավել Զապորոժիեի ատոմակայանը. ՌԴ ՊՆ

Կիևը հերթական անգամ փորձել է գրավել Զապորոժիեի ատոմակայանը. ՌԴ ՊՆ

Անցած գիշեր Կիևը հերթական անգամ փորձել է գրավել Զապորոժիեի ատոմակայանը՝ չնայած այնտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության ներկայությանը՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի հատուկջոկատայիններն ու օտարերկրյա վարձկանները փորձել են վայրէջք կատարել Էներգոդարի տարածքում, սակայն ռուսական կողմին հաջողվել է կասեցնել հարձակումը:

Read More
Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը

Ադրբեջանցի պատգամավորները Բայրամովին խնդրել են խզել ԱՄՆ-ի հետ համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ ՄԶԳ նախագծերը

Ադրբեջանցի 40-ից ավելի պատգամավոր նամակ է հղել Ադրբեջանի արտգործնախարարին՝ խնդրելով խզել ԱՄՆ-ի հետ կնքած համաձայնագրերը և կասեցնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագծերը։   Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով՝ այդ կերպ ադրբեջանցի պաշտոնյաները ցանկանում են պատասխանել ամերիկացի կոնգրեսականների՝ Էնթոնի Բլինքենին ուղղված նամակին, որով նրանք կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Բաքվի դեմ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին «ռազմական հանցագործությունների, գերիներին ազատ…

Read More
Ռուսաստանի ԱԴԾ-ն հաստատել է Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցումը

Ռուսաստանի ԱԴԾ-ն հաստատել է Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խմբի ներթափանցումը

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է Բրյանսկի շրջանում ուկրաինական դիվերսիոն խմբի դեմ ընթացող մարտերի վերաբերյալ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը: «Բրյանսկի մարզի սահմանամերձ Կլիմովսկի շրջանում Ռուսաստանի ԱԴԾ-ն և ՌԴ պաշտպանության նախարարության օժանդակ ուժերը միջոցառումներ են անցկացնում պետական սահմանը խախտած ուկրաինացի ազգայնականների ոչնչացման ուղղությամբ»,- հայտնել են ՌԴ ԱԴԾ-ից: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է. «Խոսքը ահաբեկիչների հարձակման մասին…

Read More
Ուկրաինան փորձում է խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը. Ռոգով

Ուկրաինան փորձում է խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը. Ռոգով

Ուկրաինական դեսանտը փորձել է վայրէջք կատարել Էներգոդարի տարածքում` նպատակ ունենալով խոչընդոտել Զապորոժիեի ԱԷԿ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցելությունը, որն արդեն ուղևորվում է դեպի կայան: Այս մասին հայտարարել է Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը։ Նա տեղեկացրել է, որ ուկրաինական ստորաբաժանումն այժմ արգելափակված է: Ռոգովը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական կողմը ցանկանում է…

Read More
Ստամբուլում ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ

Ստամբուլում ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 2000 մարդ

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո Թուրքիայում հակակառավարական ցույցերը չեն դադարում: Երեկ ևս դրանք ուղեկցվել են բախումներով: Իրավապահները մահակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Բերման ենթարկվածների թիվը պաշտոնական տվյալով հասնում է 2000-ի:    Հիշեցնենք, որ Իմամօղլուն մեղադրվում է կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու համար։ Ընդդիմության համոզմամբ՝ Էքրեմ Իմամօղլուի դեմ հարուցված…

Read More
Մեկնարկել է Պուտինի այցը Մոնղոլիա

Մեկնարկել է Պուտինի այցը Մոնղոլիա

Մոնղոլիայի նախագահ Ուխնագիյն Խուրելսուխի հրավերով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա՝ մասնակցելու Խալխին Գոլ գետում ճապոնացիների նկատմամբ խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Հանդիպման պաշտոնական մասի մեկնարկին Պուտինը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հրավերի համար։ Ռուսաստանի նախագահը Խուրելսուխին հրավիրել է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS երկրների գագաթնաժողովին: Մոնոլիայի նախագահն…

Read More
Amnesty International-ը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումներով

Amnesty International-ը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումներով

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անհանգստություն է հայտնել Ադրբեջանում ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների ուժեղացման կապակցությամբ: Որպես վերջին օրինակ կազմակերպությունը ներկայացրել է Բաքվում Kanal-11-ի YouTube-յան նախագծի ղեկավար Թեյմուր Քերիմովի ձերբակալությունը։ Թեյմուր Քարիմովի ձերբակալությունը համապատասխանում է Ադրբեջանում լրագրողների և այլ քննադատաբար տրամադրված անձանց դեմ ներկայացվող կեղծ մեղադրանքների տագնապալի միտմանը: Մենք ԶԼՄ-ների դեմ բռնաճնշումների էսկալացիայի ականատեսն ենք, որոնք սկսվել…

Read More
Օդային հարձակում Լիբանանի հյուսիսում գտնվող գյուղի վրա. կա ավելի քան 20 զոհ

Օդային հարձակում Լիբանանի հյուսիսում գտնվող գյուղի վրա. կա ավելի քան 20 զոհ

Առնվազն 21 մարդ է զոհվել Լիբանանի հյուսիսում Իսրայելի ավիահարվածի հետևանքով՝ հայտնում են իշխանությունները: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալով՝ հարձակումը տեղի է ունեցել Այտու գյուղում, որը հիմնականում քրիստոնյաներով է բնակեցված։ Այդ վայրը բավականին հեռու է Բեյրութից և այլ շրջաններից, որտեղ սովորաբար հարձակվում է իսրայելական բանակը՝ գրում է BBC-ն։ Դեպքի վայրից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ հարվածն ամբողջությամբ ավերել է…

Read More
117 օր զրկված ենք ազատ տեղաշարժվելու իրավունքից. Ապրիլի 7-ն արցախցի կանայք նշել են բողոքի ակցիայով

117 օր զրկված ենք ազատ տեղաշարժվելու իրավունքից. Ապրիլի 7-ն արցախցի կանայք նշել են բողոքի ակցիայով

Մայրության և գեղեցկության տոնն արցախցի կանայք նշել են բողոքի ակցիայով: Կրկին բարձրաձայնել, որ ադրբեջանական ապօրինի շրջափակման հետևանքով 3900 քաղաքացի, որից 570-ը՝ երեխա, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Անուշ Շահրամանյան (կանանց ակցիայի նախաձեռնողի խմբի անդամ) — 117 օր է՝ մենք զրկված ենք ազատ տեղաշարժվելու հիմնարար ու բնական իրավունքից: Սիրվարդ Մարգարյան (ակցիայի մասնակից) — Մենք սպասում ենք դրան,…

Read More
Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում

Արցախում շրջափակման մեջ է 120 000 քաղաքացի, որից 30 000-ը երեխաներն են: Տվյալները ներկայացրել է Արցախի տեղեկատվական շտաբը:  11 երեխա գտնվում է «Արևիկ» բուժմիավորման նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Շարունակվում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները:  Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երեք հիվանդներն այսօր…

Read More
Մակրոնն առաջիկա օրերին կարող է փոփոխություններ կատարել կառավարությունում. BFMTV

Մակրոնն առաջիկա օրերին կարող է փոփոխություններ կատարել կառավարությունում. BFMTV

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է առաջիկա օրերին կառավարության վերադասավորումների հնարավորությունը, հաղորդում է BFMTV-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը կարող է լքել Մատինյոն պալատը:  Le Figaro թերթը հարցում է արել, որի տվյալների համաձայն՝ ֆրանսիացի ընտրողների երկու երրորդը ցանկանում է, որ Բորնը հրաժարական տա վարչապետի պաշտոնից։ Փոփոխություններ են սպասվում նաև կառավարությունում: Le Figaro-ն միաժամանակ նոր վարչապետի…

Read More
Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան

Ուկրաինան իրավունք ունի դառնալ ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողան

Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների` Վոլոդիմիր Զելենսկու ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև երկկողմ հանդիպումն ավարտվել է: Էրդողան-Զելենսկի հանդիպումը տևել է 2 ժամ 30 րոպե: Բանակցություններից հետո Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ: Նա նշել է, որ Թուրքիան հույս ունի` սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը կերկարաձգվի: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Ուկրաինային ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել: Նրա խոսքով` հացահատիկային…

Read More
Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական ստորաբաժանումները չեն կրակել

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ հայկական ստորաբաժանումները չեն կրակել

Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, կեղծ է և ոչ մի առնչություն չունի իրականության հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ իրականում նշված ուղղություններում վերջին օրերի ընթացքում հրադադարի պահպանման ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական…

Read More
Մոտ ապագայում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն. Էրդողան

Մոտ ապագայում հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքները տեսանելի կլինեն. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ թվիթերյան գրառում է կատարել, նշել՝ այն երկու երկրի համերաշխության վերահաստատումն էր: «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ մեր տարածաշրջանը ավելի բարեկեցիկ կդառնա։ Իլհամ եղբորս հետ լիարժեք համաձայնեցված և համակարգված կերպով առաջ ենք տանում այս երկխոսության գործընթացը»,- նշել է Էրդողանը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում բանակցությունների արդյունքները…

Read More
Բիձինա Իվանիշվիլի. Հայազգի Շուշանիկը հավատարմություն հայտնեց Կապադովկիացի Նինոյին, ով քրիստոնեությունը բերել էր Վրաստան

Բիձինա Իվանիշվիլի. Հայազգի Շուշանիկը հավատարմություն հայտնեց Կապադովկիացի Նինոյին, ով քրիստոնեությունը բերել էր Վրաստան

1tv.ge-«Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոսքով դիմել է «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա» միջոցառման մասնակիցներին: Միջոցառումը կայացել է Թբիլիսիում, Ազատության հրապարակում, որի նախաձեռնողը «Վրացական երազանքի» երիտասարդական կուսակցությունն է և այն նվիրված էր Վրաստանի Եվրոպայի խորհրդի նախագահ դառնալուն: «Ողջունում եմ բոլորիդ. Համայն Վրաստանին: Յոթ տարի է անցել Վրաստանի պատմության մեջ աննախադեպ մարդաշատ հավաքից:…

Read More
Ռուսաստանն անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը. Սերգեյ Լավրով

Ռուսաստանն անվերապահորեն հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը. Սերգեյ Լավրով

Կայացել է նաև Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Կողմերը քննարկել են Հարավային Կովկասին, երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային իրավիճակներին առնչվող հարցեր: Մատնանշելով Հարավային Կովկասի զարգացումները՝ Աբդոլլահիանը ողջունել է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացը և հայտնել Իրանի աջակցությունը տարածաշրջանում կայունության, խաղաղության հաստատման գործում: ՌԴ արտգործնախարարը շնորհավորել է Աբդոլլահիանին Իրանի…

Read More
«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը

«Հըզբոլլահ» խմբավորումը կգլխավորի Նաիմ Ղասեմը

Նաիմ Ղասեմը կգլխավորի լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորումը՝ փոխարինելով սեպտեմբերի 27-ին Բեյրութի արվարձանում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհված Հասան Նասրալլային: Ղասեմը տարիներ շարունակ եղել է Նասրալլայի տեղակալը և կատարել է նրա պարտականությունները սեպտեմբերի վերջից: Կազմավորման հայտարարության մեջ ասվում է, որ «Հըզբոլլահի» ղեկավար մարմինը՝ «Շուրայի խորհուրդը» համաձայնել է Շեյխ Նաիմ Ղասեմին ընտրել գլխավոր քարտուղար: Հիշեցնենք, որ Հասան Նասրալլայի մահից…

Read More
Խովաևի այցերի շրջանակում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա

Խովաևի այցերի շրջանակում քննարկվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի թեման, ինչպես հայ-ադրբեջանական կարգավորման մյուս հարցերը ունեն բավական բարդ, զգայուն բնույթ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Նպատակահարմար չենք համարում մեկնաբանել կողմերի դիրքորոշումները մինչև հստակ պայմանավորվածությունների հասնելը»,- ասել է դիվանագետը: Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ…

Read More
Նոր զարգացումներ Թուրքիային F-16-ի վաճառքի գործընթացում
		12.02.2024 . Միջազգային

Նոր զարգացումներ Թուրքիային F-16-ի վաճառքի գործընթացում 12.02.2024 . Միջազգային

Երեկ երեկոյան ավարտվել է ԱՄՆ Կոնգրեսի առարկությունների ժամկետը Թուրքիային F-16 վաճառելու վերաբերյալ, և վաճառքը պաշտոնապես հաստատվել է։ Այժմ սկսվելու են բանակցությունները արտադրողի և համապատասխան կառույցների միջև։ Նոր ինքնաթիռների մատակարարումը կարող է փոքր-ինչ հետաձգվել պատվերի մեծ քանակի պատճառով, գրում է Hürriyet-ը: ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ Կոնգրեսին իրավունք էր տրվել 15-օրյա ժամկետում դիտարկել ՆԱՏՕ-ի դաշնակից երկրին պաշտպանական արդյունաբերության…

Read More
Բորելը ժամանել է Կիև

Բորելը ժամանել է Կիև

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև։ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Բորելի հետ Ուկրաինայի մայրաքաղաք են եկել Ռիգայի քաղաքապետ Մարտինշ Ստակիսը և նրա տեղակալ Լինդա Օզոլան: Ավելի վաղ Բորելը այցելել էր Լեհաստան, հայտնել, որ Կիև նախատեսվող այցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկելու է Եվրամիության պարտավորությունները երկրի անվտանգության…

Read More