Նեթանյահուն՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պայմանների մասին

Նեթանյահուն՝ ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի պայմանների մասին

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ չեն համաձայնի Գազայի հատվածում անժամկետ հրադադարի հաստատմանը, քանի դեռ չեն հասել իրենց նպատակներին, այն է՝ պատանդների վերադարձ և ՀԱՄԱՍ շարժման ոչնչացում: Բենիամին Նեթանյահուն հավելել է՝ Թել Ավիվը նաև պետք է ապահովի, որ Գազայի հատվածից Իսրայելին այլևս վտանգ չսպառնա: Նրա խոսքով՝ իսրայելական կողմը շարունակելու է պնդել, որ իր պահանջները կատարվեն մինչև…

Read More
Բաթումիում անցկացվում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը

Բաթումիում անցկացվում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը

Նոյեմբերի 6-7-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալում է Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը (GDSC): 13-րդ համաժողովն անցկացվում է Բաթումի քաղաքում, «Hilton» հյուրանոցում: Վրաստանի պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ վերջին 13 տարվա ընթացքում Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոնֆերանսը տարածաշրջանում ձևավորվել է որպես բացառիկ համաժողով, որտեղ քննարկվում են եվրատլանտյան անվտանգության և տարածաշրջանային կայունության առջև ծառացած մարտահրավերները: Միջոցառմանը մասնակցում…

Read More
Մոսկվայում մեկնարկել է սահմանազատման և սահմանագծման հարցերով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել է սահմանազատման և սահմանագծման հարցերով Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպումը

Մոսկվայում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ մեկնարկել է սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների նիստը: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ երկրորդ հանդիպումն է: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 24-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին։

Read More
Իրանն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը

Իրանն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը

Իրանի արտգործնախարարությունն արձագանքել է Հայաստանի կողմից Պաղեստինի ճանաչմանը։ Պատասխանելով ճանաչման վերաբերյալ հարցին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին նշել է․ «Ողջունում ենք Պաղեստինի ժողովրդի օրինական իրավունքներին աջակցելու աշխարհի երկրների դիրքորոշումն ու գործողությունները»: Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին 

Read More
Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը

Մոսկվայում պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետը

Մոսկվայի Ռյազանի պողոտայի բնակելի շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ռուսաստանի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը: Լրատվամիջոցների տվյալով՝ մահացել է նաև Կիրիլովի օգնականը: Նախնական տեղեկության համաձայն՝ շքամուտքի մոտ կանգնած էլեկտրական սկուտերի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որը գործարկվել է հեռակառավարմամբ։ Մոսկվայի դատախազության մամուլի ծառայությունից հայտնել են,…

Read More
Ռուսաստանի մի քանի նահանգ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի նոր հարձակումների է ենթարկվել

Ռուսաստանի մի քանի նահանգ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի նոր հարձակումների է ենթարկվել

Ըստ BBC-ի՝ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը պնդում է, որ մարզի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժելեզնոգորսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքի և քսանյութերի պահեստում: «Այրվում է վառելիքի բաքը, տուժածներ չկան»,- ասել է նահանգապետը։ Անօդաչու թռչող սարքի թիրախում է հայտնվել նաև Միխայլովսկի լեռնահարստացուցիչ կոմբինատի վառելիքով լի բաքը, դարձյալ տուժածներ չկան: Կոմբինատը, որը Ռուսաստանի…

Read More
Բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի ՊԲ
		25.03.2022 . Արցախ

Բանակցություններն էական արդյունքներ չեն տվել, և հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր. Արցախի ՊԲ 25.03.2022 . Արցախ

Մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի՝ վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության բանակը:  Ռուսական խաղաղապահ զորակազմի և Արցախի համապատասխան…

Read More
Քերըն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի իր պաշտոնը

Քերըն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի իր պաշտոնը

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը մարտի վերջին կլքի իր պաշտոնը։ Այս մասին ասվում է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածել է ԱՄՆ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Բլինքենն ընդգծել է, որ Դոնֆրիդը վերջին 18 ամսվա ընթացքում ցույց է տվել «իր հմտությունն ու նվիրվածությունը շրջադարձային պահերին»: «Քանի որ նա պատրաստվում է հեռանալ…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է «Տրամաբանության վարպետներ» ինտելեկտուալ խաղի քաղաքային մրցույթ

Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է «Տրամաբանության վարպետներ» ինտելեկտուալ խաղի քաղաքային մրցույթ

Ախալքալաքի մունիցիպալիտետում անցկացվել է «Տրամաբանության վարպետներ» ինտելեկտուալ խաղի քաղաքային մրցույթ։ Ինտելեկտուալ խաղերը անցկացվել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ և կազմակերպվել են քաղաքապետարանի խորհրդատվական մարմնի՝ «Երիտասարդական խորհրդի» կողմից։ Ինտելեկտուալ մարաթոնին մասնակցել են մունիցիպալիտետի 8 դպրոցներ։ Մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. I տեղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի հանրային դպրոց։ II տեղ՝ Ախալքալաքի մունիցիպալիտետի Պտենա գյուղի հանրային…

Read More
Ֆրանսիայի և Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Ֆրանսիայի և Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին

Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին։ Այս մասին X-իր իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացնում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։   

Read More
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պետք է արգելել կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պետք է արգելել կուսակցությունների գործունեությունը, որոնք հակասում են Սահմանադրության սկզբունքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տագնապալի է անվանել խորհրդարանի պատգամավորի հայտարարությունն ընդդեմ երկրի Սահմանադրության։ «Երկրի գերագույն օրենքը պարտավորեցնում է սահմանադրական մարմիններին ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը։ Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին լիարժեք ինտեգրումը Վրաստանի Սահմանադրությամբ հռչակված նպատակ է։ Բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը, որը հակասում է Սահմանադրության սկզբունքներին, մեր երկրի ու նրա ժողովրդի ընտրած ուղուն,…

Read More
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են մեկամսյա զինադադարի շուրջ. Reuters

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են մեկամսյա զինադադարի շուրջ. Reuters

ԱՄՆ զինվորականները նոր հարվածներ են հասցրել Եմենի հութիներին՝ ոչնչացնելով երկու հականավային հրթիռ: Հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան վերջին շաբաթների ընթացքում մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիներին պատկանող ռազմական օբյեկտներին։ Միջազգային անցուդարձի այլ ուշագրավ…

Read More
Ադրբեջանը պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը և կատարի Հաագայի դատարանի որոշումը․ ՊՊՀԿ հայտարարություն

Ադրբեջանը պետք է անհապաղ բացի Լաչինի միջանցքը և կատարի Հաագայի դատարանի որոշումը․ ՊՊՀԿ հայտարարություն

Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոնը անդրադարձել է շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ «Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է ենթադրել պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»,- նշված է կենտրոնի հայտարարության մեջ։ Կենտրոնը հղում է կատարում Արդարադատության միջազգային դատարանի վճռին, որը Ադրբեջանին պարտավորեցնում է ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ…

Read More
Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Ուկրաինա

Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հաքան Ֆիդանին՝ հումանիտար օգնություն տրամադրելու, ուկրաինացի զինվորականներին աջակցելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու համար: «Կարևոր էր նաև, որ Ռեջեփ Էրդողանը օրերս հայտարարեց, որ Ղրիմը Ուկրաինա է»,- ասել է Զելենսկին: Պաշտոնյաները քննարկել են նաև հացահատիկի գործարքը և Սև ծովի արգելափակման ռիսկերը։ Ուկրաինական կողմի տվյալով՝…

Read More
Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ

Ռուսական ռազմակայանները կպահպանվեն, եթե դա բխի Դամասկոսի շահերից. Սիրիայի ՊՆ

Սիրիայի տարածքում կպահպանվեն Տարտուսի և Խմեյմիմի ռուսական ռազմակայանները, եթե դա բխի Դամասկոսի շահերից՝ հայտարարել է Սիրիայի անցումային շրջանի պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Սիրիայի նոր ղեկավարության հարաբերությունները «զգալիորեն բարելավվել են», քանի որ «քաղաքականության մեջ հավերժական թշնամիներ չեն լինում»: Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ դեռևս մտադիր չեն խզել Լաթաքիայում և…

Read More
Կանադայի վարչապետն Արամ Առաջին կաթողիկոսի հետ քննարկել է Արցախում խաղաղության հաստատմանի հարցը

Կանադայի վարչապետն Արամ Առաջին կաթողիկոսի հետ քննարկել է Արցախում խաղաղության հաստատմանի հարցը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Արամ Առաջին կաթողիկոսի հետ և այդ մասին գրել Թվիթերի իր միկրոբլոգում: «Այսօր հանդիպեցի կաթողիկոս Արամ Առաջինի հետ, նշեցի, որ կանադահայ համայնքը հզոր է և կենսունակ: Խոսեցինք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ կատարված վայրագությունների և Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- գրել է վարչապետը։

Read More
Ռուսաստանը ԵՄ-ին խնդրում է ուժեղացնել հսկողությունը Էկվադորից և Նիդերլանդներից վարդերի մատակարարման նկատմամբ

Ռուսաստանը ԵՄ-ին խնդրում է ուժեղացնել հսկողությունը Էկվադորից և Նիդերլանդներից վարդերի մատակարարման նկատմամբ

«Ռոսսելխոզնադզորը» դիմել է Եվրամիության երկրների իրավասու մարմիններին՝ խնդրելով ուժեղացնել հսկողությունը Էկվադորից և Նիդերլանդներից Ռուսաստան առաքվող վարդերի նկատմամբ: Ծառայության տվյալներով՝ դա արվել է «ծաղիկների մատակարարման ընթացքում բուսասանիտարական պահանջների բազմաթիվ խախտումների հայտնաբերման կապակցությամբ»։ Որոշման նպատակն է կանխել վարակված ծաղիկներով կարանտինային օբյեկտների ներմուծումն ու տարածումը գարնանային նախատոնական օրերին ընդառաջ։ «Ռոսսելխոզնադզորը» պարզաբանում է, որ էկվադորական և հոլանդական վարդերի 41%-ը…

Read More
Բաքուն արձագանքել է հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությանը

Բաքուն արձագանքել է հայ-ադրբեջանական հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությանը

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ հարթակներում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու՝ Մոսկվայի պատրաստակամությունը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած ճեպազրույցում ասել է, որ ռուսական կողմը պատրաստ է հարթակ տրամադրել Բաքվի և Երևանի ներկայացուցիչների միջև նակցությունների համար…

Read More
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիայի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը

Սիցիլիայի Կատանիա քաղաքի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Եվրոպայի ամենաակտիվ Էթնա հրաբխի հերթական ժայթքման պատճառով: Օդանավակայանի գործունեությունը կառավարող կազմակերպությունը ուղևորներին հորդորել է օդանավակայան գնալ միայն իրենց ավիաընկերությունների հետ կապ հաստատելուց հետո։ Տեղական ԶԼՄ-ները զգուշացնում են, որ տարածաշրջանում երկրաշարժի վտանգ կա: Իշխանություններն էլ ահազանգում են՝ ժայթքմանը հաջորդող լավայի հոսքը կարող է մեծ վնաս հասցնել տարածաշրջանին:

Read More
Միրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր

Միրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր

Սեպտեմբերի 10-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցեր: Անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին և առաջիկա միջոցառումերին: Երկուստեք ընդգծվել է միջմշակութային երկխոսության, մշակութային արժեքների պաշտպանության, հասարակական կյանքի…

Read More
ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները

ԱՄԷ գլխավոր դատախազի հետ քննարկվել են համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Էդգար Արսենյանը, ՀՀ պատվիրակության կազմում, մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Կոնգրեսի շրջանակներում Էդգար Արսենյանն այսօր հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության փորձն ու մոտեցումները հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության ոլորտներում՝ առանձնահատուկ անդրադառնալով միջազգային համագործակցության նշանակությանը…

Read More
Ադրբեջանը Նիդերլանդներին մեղադրել է կողմնակալության համար

Ադրբեջանը Նիդերլանդներին մեղադրել է կողմնակալության համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության ներկայացուցիչներին ազատ արձակելու կոչով Նիդերլանդների խորհրդարանի բանաձևերը և արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հայտարարությունները: Այխան Հաջիզադեն կողմնակալ է որակել դրանք: «Նրանց ռազմագերիներ անվանելն անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը: Հաջիզադեն նաև հայտարարել է, թե, իբր, Նիդերլանդների իշխանությունը խեղաթյուրում է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի վրա…

Read More
Շուտով Արցախում կտրամադրվեն որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնները
		30.03.2023 . Արցախ

Շուտով Արցախում կտրամադրվեն որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնները 30.03.2023 . Արցախ

Արցախում առաջիկայում մեկնարկելու են որոշ ապրանքների գնման համար նախատեսված նոր կտրոնների տրամադրման աշխատանքները՝ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հանձնաժողովի համակարգմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։   Տվյալ հանձնաժողովի աշխատանքների ղեկավարումն այսուհետ կատարելու է պետական տեսչությունների կառավարման կոմիտեի նախագահը՝ որպես հանձնաժողովի նոր նախագահ։   Այսօրվանից սկսվել են նոր կտրոնների պատրաստման ու տրամադրման նախապատրաստական աշխատանքները։ Ինչպես…

Read More
Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց

Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց

Սիրելի հայորդիներ. Սույն թվականի Օգոստոսի 18-ին, ժամը 18:00-ին Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի կարգ ի հիշատակ Սուրմալու առևտրի կոնտրոնում պայթյունի հետևանքով զոհված անձանց։ Ախալցխայի Հոգևոր Տեսչությունն իր խորին ցավակցությունն է հայտնում բոլոր զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած անձանց։

Read More
Հութիները Եմենի երկնքում ևս մեկ ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Հութիները Եմենի երկնքում ևս մեկ ամերիկյան անօդաչու թռչող սարք են խոցել

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հակաօդային պաշտպանության ուժերը Դամար նահանգի երկնքում ևս մեկ ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք են խոցել: Նման հայտարարությամբ է հանդես եկել շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Եմենի զինված ուժերը շարունակում է դիմակայել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ագրեսիային և նրանց թշնամական գործողություններին, մեր ՀՕՊ միջոցներին հաջողվել է խոցել ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող…

Read More
Բորժոմիի անտառում կրկին հրդեհ է

Բորժոմիի անտառում կրկին հրդեհ է

Բորժոմիում այսօր բռնկված հրդեհը հանգցնում են հրշեջներն ու սահմանապահ զորքերի ուղղաթիռները։ Արտակարգ իրավիճակների ղեկավարման ծառայության հրշեջները իրականացնում են Բորժոմիի Սակիրե գյուղի մոտակա տարածքում լեռան լանջի վրա առկա անտառային տարածքում հրդեհի տեղայնացում։ Հրդեհի հանգցման գործընթացին է միացել նաեւ սահմանային ոստիկանության ուղղաթիռները։ Տեղում են գտնվում  Թբիլիսիի, Բորժոմիի, Ախալցխայի, Ասպինձայի եւ Ադիգենիի հրշեջ ծառայության մոտ 150 հրշեջ- փրկարարներ։…

Read More
Հայաստանը Վրաստանի հետ միասին պատրաստվում է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը կյանքի կոչել

Հայաստանը Վրաստանի հետ միասին պատրաստվում է Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ծրագիրը կյանքի կոչել

Սեպտեմբերի 8-ին պաշտոնական այցով Վրաստանում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը Վրաստանում էր գտնվում երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հրավերով։ Վրաստանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու եւ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ։ Տեղի է ունեցել նաեւ երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Առաջին հայացքից ՀՀ վարչապետի այցելությունը սովորական պաշտոնական այց էր…

Read More
Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի կունենա փետրվարի 17-19-ը։ Կառավարության լրատվական վարչությունից «Լուրերին» փոխանցել են, որ համաժողովի ընթացքում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Read More
Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Թուրքիա

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը պաշտոնական այցով Անկարայում է։ Սա վեջին ավելի քան 10 տարվա ընթացքում պաշտպանության նախարարի առաջին այցն է Թուրքիա։ Հանցին ընդունել է նրա թուրք պաշտոնակից Հուլուսի Աքարը: Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն, անվտանգություն և կայունություն ապահովելու հեռանկարները: Իսրայելում Հանցի այցելությունը Թուրքիա երկու երկրների հարաբերությունների վերաբեռնում են անվանել։ Իսրայելցի նախարարը, իր հերթին,…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար ռազմական աջակցություն կհատկացնի

ԱՄՆ-ը Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլար ռազմական աջակցություն կհատկացնի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հայտարարել Ուկրաինային ավելի քան 1 մլրդ դոլարի չափով ռազմական աջակցություն հատկացնելու մասին: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Աջակցության փաթեթում ներառված կլինեն հակատանկային և հակաօդային զինատեսակներ: Համապատասխան որոշումն ընդունվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու` ԱՄՆ կոնգրեսի առաջ կայանալիք ելույթի համատեքստում: Սպասվում է, որ Զելենսկին կդիմի ԱՄՆ-ին` լրացուցիչ…

Read More