Կիևին սպառնում է ԵՄ-ից 50 միլիարդ եվրոյի օգնություն չստանալու վտանգը. Financial Times
Ուկրաինային սպառնում է ԵՄ-ի խոստացած 50 միլիարդ եվրոն չստանալու վտանգը՝ Գերմանիայի բյուջետային ճգնաժամի և Եվրոպայում ծայրահեղ աջ կուսակցությունների դիրքերի ամրապնդման պատճառով, գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաներին։ Ինչպես նշել է թերթի բարձրաստիճան զրուցակիցը, Ուկրաինային օգնության հարցում փոխզիջման հասնելու Եվրամիության փորձերին խանգարում են Նիդերլանդների ընտրություններում ծայրահեղ աջ կուսակցության հաղթանակը և գերմանական դատարանի վերջին վճիռը, որով…
