Գերմանիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, կան զոհեր. DPA

Գերմանիայում ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից, կան զոհեր. DPA

Երկաթուղային վթար Գերմանիայում: Երկրի հարավ-արևմուտքում ուղևորատար գնացքի երկու վագոն դուրս է եկել գծերից, որի հետևանքով, ըստ վերջին տեղեկությունների, երեք մարդ զոհվել է, այդ թվում՝ գնացքի մեքենավարն ու երկաթուղային աշխատողը, ավելի քան 50-ը վիրավորվել են: Նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: DPA գործակալության տվյալներով՝ միջադեպի ժամանակ գնացքում եղել է մոտ 100 մարդ: Վթարի պատճառը դեռևս անհայտ…

Read More
«Սինհուա»-ն պարզաբանել է Հու Ձինտաոյի՝ ՉԺՀ կոմկուսի 20-րդ համագումարը լքելու պատճառը

«Սինհուա»-ն պարզաբանել է Հու Ձինտաոյի՝ ՉԺՀ կոմկուսի 20-րդ համագումարը լքելու պատճառը

Չինաստանի «Սինհուա» պետական գործակալությունը պարզաբանել է, թե ինչու է ՉԺՀ նախկին նախագահ Հու Ձինտաոն վաղաժամ լքել Պեկինում Չինաստանի կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարը: Գործակալության փոխանցմամբ՝ նիստի ժամանակ նա վատ է զգացել և դուրս է եկել, այժմ լավ է զգում: 20-րդ համագումարը եզրափակող նիստի այդ դրվագը գրավել է համաշխարհային մամուլի ուշադրությունը: 79-ամյա քաղաքական գործիչը, որը նստած էր…

Read More
Ուկրաինան և Դանիան պաշտպանական համատեղ արտադրություն կսկսեն․ Զելենսկի

Ուկրաինան և Դանիան պաշտպանական համատեղ արտադրություն կսկսեն․ Զելենսկի

Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի հետ: Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ Դանիան կդառնա առաջին երկիրը, որի հետ Կիևը պաշտպանական համատեղ արտադրություն կսկսի։ Զելենսկու խոսքով՝ Ֆրեդերիկսենի հետ անդրադարձել են նաև Ուկրաինայի զինված ուժերին Կոպենհագենի հետագա աջակցությանը։ «Յուրաքանչյուր երկիր, որն այժմ անկեղծորեն օգնում է Ուկրաինային, կարող է ակնկալել…

Read More
Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի վերջնաժամկետը չի հրապարակվում. Պեսկով

Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի վերջնաժամկետը չի հրապարակվում. Պեսկով

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ավարտի վերջնաժամկետ չի հայտարարվել՝ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով համապատասխան հարցը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ Ուկրաինայում հատուկ գործողությունն ընթանում է ըստ ծրագրի։ Այն կավարտվի ժամանակին և ամբողջությամբ: Պեսկովը նաև նշել է, որ ռուսական զինված ուժերը չեն բացառում Ուկրաինայում խոշոր բնակավայրերի նկատմամբ…

Read More
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի  մոնիտորինգի համազեկուցողները այցելելու են Վրաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի համազեկուցողները այցելելու են Վրաստան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Վրաստանի հարցով մոնիտորինգի համազեկուցողներ Կլոդ Քերնը և Էդիթ Էստրելլան հունվարի 14-16-ը փաստահավաք առաքելությամբ կայցելեն Վրաստան, հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը։ «Այցի նպատակն է գնահատել Վրաստանի,  որպես Եվրախորհրդի անդամ երկրի՝ ստանձնած պարտավորությունների և պարտականությունների կատարումը, հատկապես հոկտեմբերյան ընտրություններից հետո շարունակվող քաղաքական ճգնաժամի և ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցման լույսի ներքո»,- ասվում է տեղեկատվության…

Read More
Բայդենը Նյու Յորքում հրաժարվել է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ

Բայդենը Նյու Յորքում հրաժարվել է հանդիպել Վրաստանի վարչապետի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ավանդական ընդունելության ժամանակ կհյուրընկալի համաշխարհային առաջնորդներին և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին։ ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որը գլխավորում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում վրացական պատվիրակությունը, սկզբում եղել է նախագահի ընդունելությանը հրավիրվածների ցուցակում, սակայն Բայդենի վարչակազմը չեղարկել է հրավերը։ Վարչապետի հրավերը չեղարկելուն զուգընթաց, վարչակազմը չեղարկել է նաև…

Read More
Բլինքենը ժամանել է Ուկրաինա
		14.05.2024 . Միջազգային

Բլինքենը ժամանել է Ուկրաինա 14.05.2024 . Միջազգային

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այս գիշեր այցելել է Ուկրաինա՝ հանդիպելու ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և ընդգծելու ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային շարունակական աջակցությունը՝ ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ պետքարտուղարը կհանդիպի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, վարչապետ Դենիս Շմիհալի և արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ՝ քննարկելու ռազմաճակատում առկա իրավիճակը, անվտանգության և տնտեսության ոլորտում ամերիկյան նոր օգնության…

Read More
Ուկրաինայի իշխանությունն աշխատում է երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա

Ուկրաինայի իշխանությունն աշխատում է երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա

Ուկրաինայի իշխանությունն ակտիվորեն աշխատում է պատերազմական պայմաններում երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա՝ հայտնել է Ուկրաինայի նախագահը: Նշվում է, որ այն ուղղված է լինելու ներքին կարողությունների և հնարավորությունների ամրապնդմանը: Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը որոշ մանրամասներ է ներկայացրել:   Ծրագիրը բաղկացած է լինելու 10 կետից, այդ թվում՝ անվտանգության, էներգետիկայի և մշակութային ինքնիշխանության մասին: Ներառված է նաև զենքի ներքին արտադրության…

Read More
ԱՄՆ-ը Ուկրաինային ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել. Պենտագոն
		09.08.2022 . Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինային ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել. Պենտագոն 09.08.2022 . Միջազգային

ԱՄՆ-ը Ուկրաինային 1 մլրդ դոլար ծավալով ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում՝ հայտնել են Պենտագոնից: Նշվում է, որ դա Վաշինգտոնի ռազմական օգնության խոշորագույն փաթեթն է Կիևին: ԱՄՆ պաշտպանական գերատեսչության տվյալով՝ փաթեթում կներառվեն HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և NASAMS շարժական զենիթային հրթիռային համալիրների համար զինամթերք, 1000 հակատանկային Javelin համալիրներ, այլ զենք ու զինամթերք: Նոր փաթեթը…

Read More
ՄԱԿ-ը տեղեկություններ չունի ՌԴ կողմից ՀԱՄԱՍ-ին զենք փոխանցելու մասին

ՄԱԿ-ը տեղեկություններ չունի ՌԴ կողմից ՀԱՄԱՍ-ին զենք փոխանցելու մասին

ՄԱԿ-ը տեղեկություններ չունի Ուկրաինայի կողմից տարածվող հայտարարությունների վերաբերյալ, թե իբր ՌԴ-ն կարող էր զենք փոխանցել ՀԱՄԱՍ-ին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Ավելի վաղ ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել էր, թե չի հավատում ՀԱՄԱՍ-ի հարձակման հետ ՌԴ կապ ունենալու մասին պնդումներին, քանի որ դրանք բացարձակ անհիմն են:

Read More
Լուռ տարաձայնություն Վաշինգտոնի և Լոնդոնի միջև Գազայի հատվածի իրադարձությունների հարցում. Politico

Լուռ տարաձայնություն Վաշինգտոնի և Լոնդոնի միջև Գազայի հատվածի իրադարձությունների հարցում. Politico

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շեպսը համաձայն չէ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն պնդմանը, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացիան «մեծ սխալ» կլինի։ Այդ մասին պաշտոնյան հայտարարել է Վաշինգտոնում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը լրագրողների հետ զրույցում, գրում է Politico-ն։ Ավելի վաղ Բայդենը CBS-ի հետ հարցազրույցում ասել էր, որ Գազայի հատվածն օկուպացնելու գաղափարը «սխալ» է համարում։ Այնուամենայնիվ,…

Read More
Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ

Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են սկսվել ոստիկանության հետ

Փարիզում քրդերի ցույցի ժամանակ ոստիկանության հետ բախումներ են սկսվել, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Դեպքի վայրից РИА Новости-ի թղթակիցը հայտնել է, որ քուրդ ցուցարարները ջարդում են կանգառները, հարվածում մեքենաներին, ինչպես նաև հետիոտնային անցուղիներից հանում են սալաքարերը: Նշվում է, որ բախումների ժամանակ 12 ոստիկան է տուժել: Նախօրեին Փարիզի կենտրոնական 10-րդ թաղամասում գտնվող քրդական մշակութային կենտրոնի տարածքում հրաձգություն…

Read More
Մակրոնը Ելիսեյան դաշտերում մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին

Մակրոնը Ելիսեյան դաշտերում մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին

ՄԱԿՐՈՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԻՆ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 14-ին Փարիզի Ելիսեյան դաշտերում մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա զինվորական շքերթին: Ֆրանսիայի ղեկավարը ժամանել է Համաձայնության հրապարակ, որտեղ նրան ողջունել են վարչապետ Էլիզաբեթ Բորնը և զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լեկորնյուն: Մակրոնը զինվորականներին ներկայացրել է առաջիկա ամիսների իր առաջնահերթությունները: Զորահանդեսին իրենց…

Read More
Իտալիայում ձերբակալել են մաֆիայի ամենավտանգավոր պարագլուխներից մեկին. La Stampa

Իտալիայում ձերբակալել են մաֆիայի ամենավտանգավոր պարագլուխներից մեկին. La Stampa

Իտալիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է Պասկուալ Բոնավոտային՝ «Նդրանգետա» կոչվող երկրի ամենամեծ մաֆիոզ խմբավորումներից մեկի բոսին։ Այս մասին հայտնել է La Stampa թերթը։ Հրատարակության տվյալներով՝ 50-ամյա Բոնավոտային ձերբակալել են երկրի հյուսիսում՝ Ջենովայում, 5 տարվա որոնումներից հետո: Նա մեղադրվում է մի քանի սպանության և այլ ծանր հանցագործությունների համար։ Բոնավոտայի ձերբակալությունը կատարվել է «Նդրանգետայի» գործի հետաքննության շրջանակներում: 2019…

Read More
Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա
		19.03.2024 . Միջազգային

Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա 19.03.2024 . Միջազգային

Իսրայելը հարձակում է սկսել Ռաֆահ քաղաքի վրա՝ հայտնել են Պաղեստինի արտգործնախարարությունից: «Թել Ավիվն արհամարհել է Ռաֆահում ավելի քան մեկ միլիոն տեղահանված պաղեստինցիների կյանքը և միջազգային հանրության կոչերը»,- նշված է գերատեսչության հայտարարության մեջ: Նախարարությունը հավելել է՝ Իսրայելի օդային հարվածների հետևանքով բազմաթիվ պաղեստինցիներ են զոհվել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ շարժման…

Read More
Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարին հանձնարարել է պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ

Նիկոլ Փաշինյանը ԱԳ նախարարին հանձնարարել է պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը: Կառավարության նիստի ընթացքում նա հիշեցրեց՝ 7-րդ կետում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո: «Սա նշանակում…

Read More
Ղազախստանն ու Ադրբեջանը փաստացի ռազմավարական գործընկերներ են, դաշնակից պետություններ. Տոկաև

Ղազախստանն ու Ադրբեջանը փաստացի ռազմավարական գործընկերներ են, դաշնակից պետություններ. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ադրբեջանին անվանել է ռազմավարական գործընկեր, ինչպես նաև նշել է Բաքու իր այցի կարևորությունը, հաղորդում է «Ակորդան»: «Ինձ ուղեկցում է շատ մեծ պատվիրակություն։ Սա հուշում է, որ մենք ուշադիր պատրաստվել ենք եղբայրական Ադրբեջան պետական ​​այցի բոլոր ասպեկտներին։ Իսկապես, այցն ավարտվել է լիակատար հաջողությամբ։ Այսօր մենք ներկա էինք համապատասխան փաստաթղթերի ու պայմանագրերի ստորագրմանը։…

Read More
ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ
		19.01.2023 . Արցախ

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից այսօր 2 հիվանդ է տեղափոխվել Հայաստանի բժշկական կենտրոններ 19.01.2023 . Արցախ

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդ՝ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով» ախտորոշումներով, այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված…

Read More
«Արցախփոստ»-ը ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն. հայտարարություն
		15.04.2023 . Արցախ

«Արցախփոստ»-ը ձեռք է բերել քաղաքացիների փաստաթղթերը ռուս խաղաղապահների միջոցով առաքելու հնարավորություն. հայտարարություն 15.04.2023 . Արցախ

«Արցախփոստ» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակումը և դրա հետևանքով առաջացած բազմաթիվ խնդիրները հատկապես ազատ տեղաշարժի հետ կապված՝ տեղեկացնում ենք, որ «Արցախփոստ» ՓԲԸ-ն լրջագույն դժվարություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության մասով, ինչի պատճառով շրջափակման մեկնարկից ի վեր մեր…

Read More
Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ քիմիական զենք կիրառելու համար

Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ քիմիական զենք կիրառելու համար

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայի մարտի դաշտում քիմիական զենք կիրառելու համար։ Տույժերի են ենթարկվել ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերն ու նրանց հրամանատար Իգոր Կիրիլովը, որոնք մեղադրվում են քիմիական զենքի օգտագործման ու ապատեղեկատվության տարածելու համար, հայտնել է Բրիտանիայի կառավարությունը: Սև ցուցակում են ներառված նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարության 27-րդ և 33-րդ…

Read More
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Նաթիա Թուրնավային փոխարինեց Լևան Դավիթաշվիլին

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Նաթիա Թուրնավային փոխարինեց Լևան Դավիթաշվիլին

Նաթիա Թուրնավան հրաժարական է տվել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնից։ Այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Կառավարության ղեկավարը էկոնոմիկայի նախարարի պաշտոնում առաջադրել է Լևան Դավիթաշվիլիի թեկնածությունը։ Մինչ այժմ Դավիթաշվիլին եղել է շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարը։ Լևան Դավիթաշվիլին կպահպանի փոխվարչապետի պաշտոնը: «Կառավարության կազմում փոփոխություններ ենք կատարել և ուզում…

Read More
Փաշինյանը և Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր

Փաշինյանը և Ղարիբաշվիլին ստորագրել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման հռչակագիր

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստի» արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության և…

Read More
Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ և մաղթում, որ 2023 թվականը լինի ազգային միասնության, խաղաղության, հույսերի իրականացման, ձեր ընտանիքների և երկրի հանդեպ ավելի շատ սիրո և հարգանքի տարի

Իրակլի Ղարիբաշվիլի. Շնորհավորում եմ և մաղթում, որ 2023 թվականը լինի ազգային միասնության, խաղաղության, հույսերի իրականացման, ձեր ընտանիքների և երկրի հանդեպ ավելի շատ սիրո և հարգանքի տարի

Շնորհավորում եմ Ամանորը և անկեղծորեն ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիդ, ձեր ընտանիքին, մեր երկրին լինի ազգային միասնության, խաղաղության, հույսերի իրականացման, ավելի շատ սիրո, փոխադարձ հարգանքի, խաղաղ ու հաջողակ տարի,- այս մասին ասված է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի ամանորյա շնորհավորանքում: Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, վրաց ժողովուրդը միշտ չափավորությամբ է չափել խոհեմությունը, փոքր ազգի կառավարությունը, որը տեսել…

Read More
Իսպանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները F-35 կործանիչներ գնելու վերաբերյալ

Իսպանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները F-35 կործանիչներ գնելու վերաբերյալ

Իսպանիան դադարեցրել է ԱՄՆ-ի հետ նախնական բանակցությունները հինգերորդ սերնդի F-35 կործանիչներ գնելու վերաբերյալ, քանի որ երկրի կառավարությունը որպես այլընտրանք դիտարկում է Eurofighter կործանիչները և մշակման փուլում գտնվող Future Combat Air System համակարգը: Այդ մասին հայտնել է Politico պարբերականը՝ վկայակոչելով Իսպանիայի պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ Իսպանիայի կառավարության աղբյուրները հայտնել էին, որ Մադրիդը սառեցրել է նաև ամերիկյան…

Read More
Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի Կիբեռպաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով կենտրոնին

Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի Կիբեռպաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով կենտրոնին

Ուկրաինան պաշտոնապես միացել է ՆԱՏՕ-ի Կիբեռպաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով կենտրոնին՝ հայտնել են Ուկրաինայի արտգործնախարարությունից: «Այսօր Տալլինում ՆԱՏՕ-ի Կիբեռպաշտպանության ոլորտում համագործակցության հարցերով կենտրոնի կենտրոնակայանում պաշտոնապես բարձրացվել է Ուկրաինայի պետական դրոշը, ինչը նշանավորում է Ուկրաինայի պաշտոնական միացումը կենտրոնին»,- ասված է հաղորդագրության մեջ: 2022 թվականի մարտի սկզբին ՆԱՏՕ-ի 27 անդամ պետությունների ներկայացուցիչները որոշում էին ընդունել Ուկրաինային ՆԱՏՕ-ի Կիբեռպաշտպանության…

Read More
Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելն իրական քայլերի է սպասում. Կլաար
		21.11.2023 . Տարածաշրջան

Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելն իրական քայլերի է սպասում. Կլաար 21.11.2023 . Տարածաշրջան

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Հայաստան-Ադրբեջան գործընթացում Բրյուսելը իրական քայլերի է սպասում: «Ներկայումս մենք կարծում ենք, որ Երևանից հետաքրքրություն կա, Բաքվից էլ հայտարարություններ ենք լսում: Անկեղծ ասած, հայտարարություններ կան, բայց մենք իրական քայլերի ենք սպասում»,- ասել է Կլաարը։

Read More
Ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ են արձակվել Ռուսաստանի ուղղությամբ

Ուկրաինական «Ֆլամինգո» հրթիռներ են արձակվել Ռուսաստանի ուղղությամբ

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ փետրվարի 27-ի կեսօրին հրթիռային տագնապ է հայտարարվել Ռուսաստանի առնվազն 11 շրջանում: Նրանցից մի քանիսում՝ Պերմի երկրամասում, Սվերդլովսկի մարզում և Թաթարստանում, տագնապը հնչել է առաջին անգամ ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմն սկսվելուց ի վեր։ Վերջերս Կիևում Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի Ուդմուրտիայի Հանրապետությունում գտնվող պաշտպանական…

Read More
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ևս մեկ փոխանակում են իրականացրել՝ յուրաքանչյուր կողմից 160 մարդ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ուրբաթ՝ հունիսի 26-ին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է փոխանակումը։ «Բանակցային գործընթացի արդյունքում այսօր ազատ է արձակվել 2022 թվականից ի վեր գերության մեջ գտնվող 160 ուկրաինացի զինծառայող: Նրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի, պետական ​​հատուկ տրանսպորտային ծառայության,…

Read More
Այլ երկրների Զինված ուժերում ծառայած Ռուսաստանի քաղաքացիները ևս կարող են մոբիլիզացվել

Այլ երկրների Զինված ուժերում ծառայած Ռուսաստանի քաղաքացիները ևս կարող են մոբիլիզացվել

Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ծառայել են այլ երկրի բանակում, սակայն ՌԴ Զինված ուժերի պահեստազորում են և ունեն ռազմական հաշվառման մասնագիտություն, հնարավոր է՝ մոբիլիզացվեն: Այս մասին նշված է Объясняем.рф տելեգրամյան ալիքում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք ՌԴ քաղաքացիները, ովքեր ծառայել են այլ երկրների Զինված ուժերում, ենթակա՞ են զորահավաքին: Объясняем.рф-ը գործարկվել է Ռուսաստանի կառավարության կողմից՝ քաղաքացիներին…

Read More
Այսօր կարևոր օր էր աշխարհում խաղաղության համար. Ֆիդան

Այսօր կարևոր օր էր աշխարհում խաղաղության համար. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ողջունել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունը Ստամբուլում: «Ինտենսիվ դիվանագիտական ​​ջանքերի արդյունքում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպում անցկացրին Ստամբուլում՝ Թուրքիայի միջնորդությամբ։ Այսօր կարևոր օր էր աշխարհի խաղաղության համար: Հանդիպման արդյունքում նրանք համաձայնեցին փոխանակել յուրաքանչյուր երկրից հազար մարդու՝ որպես վստահության ամրապնդման միջոց։ Կողմերը համաձայնեցին գրավոր միմյանց փոխանցել պայմանները, որոնք հնարավոր կդարձնեն հրադադարը։…

Read More