Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար

Հոկտեմբերի 13-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի ստորագրման, Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների ու պահվող անձանց փոխանակման ֆոնին հակամարտության կողմերը մեղադրել են իրար հրադադարը խախտելու համար: ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ անհայտ անձինք հատել են համաձայնեցված «դեղին գիծը» և մոտեցել Գազայի հյուսիսում գտնվող իսրայելական ուժերին, որոնք ստիպված են եղել կրակ բացել: ՀԱՄԱՍ-ն էլ պնդում է, որ ՑԱՀԱԼ-ը…

Read More
Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Ամեն ինչ կանենք, որ խուսափենք հումանիտար աղետից. Ֆրանսիայի ԱԺ նախագահը՝ Լաչինի միջանցքի փակման մասին

Մեզ համար պարտավորություն է լինել այստեղ, որովհետև առկա են լարվածություններ, որոնք ակտիվանում են և խոցելի դարձնում Հայաստանը: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ասուլիսի ընթացքում ասաց Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրոն-Պիվեն: «Պետք է կանգնած լինենք եղբայրական ժողովուրդների և եղբայրական երկրների կողքին, որոնց տարածքային ամբողջականությունն է ենթարկվում սպառնալիքների և հարձակումների: Սեպտեմբերյան իրադարձություններն աղմուկ…

Read More
ԼՂ-ից տեղահանվածները ՀՀ-ում օգտվում են թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային ամենամեծ փաթեթից. Ավանեսյան
		06.11.2023 . Արցախ

ԼՂ-ից տեղահանվածները ՀՀ-ում օգտվում են թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային ամենամեծ փաթեթից. Ավանեսյան 06.11.2023 . Արցախ

ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բժշկական օգնությունը չի տրամադրվում ինչ-որ աջակցության հրահանգներով կամ որոշակի հատվածական լուծումներով, նրանք հանդիսանում են շահառուների խումբ՝ Կառավարության որոշմամբ սահմանված, և օգտվում են ՀՀ-ում թե՛ ամբուլատոր, թե՛ հիվանդանոցային բժշկական ամենամեծ փաթեթից: 2024 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Ամենալայն շրջանակը, որ հասանելի է Հայաստանի քաղաքացու համար, հասանելի է…

Read More
Հայաստանի հետ շարունակելու ենք համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հայաստանի հետ շարունակելու ենք համագործակցությունը պաշտպանության բնագավառում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիան և Հայաստանը շարունակելու են համագործակցությունը պաշտպանության բնագավառում:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն Երևանում իր հայ գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: «Մենք շարունակելու ենք նաև պաշտպանության բնագավառում մեր համագործակցությունը: Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ամբողջականությունը, իր տարածքը, իր բնակչությանը»,–ասաց Սեժուրնեն: Նա ընդգծեց՝ բարեկամների միջև բնական է համագործակցությունը…

Read More
Թեհրանը նոր անակնկալներ է պատրաստում ԱՄՆ-ի համար. Ռեզաի

Թեհրանը նոր անակնկալներ է պատրաստում ԱՄՆ-ի համար. Ռեզաի

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Թեհրանը նոր անակնկալներ է պատրաստում ԱՄՆ-ի համար: Մոհսեն Ռեզաիի խոսքով՝ հակառակորդի յուրաքանչյուր սխալ կարող է հակամարտության նոր ճակատներ բացել։ «Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի իմաստուն ղեկավարության, ժողովրդի աջակցության և պետական համակարգի բոլոր օղակների միջև համակարգման շնորհիվ Իրանը կհաղթահարի ստեղծված բարդ իրավիճակը»,- շեշտել է պաշտոնյան։ Իրանի նախագահն էլ…

Read More
ԵՄ արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել

ԵՄ արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 6-րդ փաթեթը. Բորել

Եվրամիության երկրների արտգործնախարարները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը։ Այդ մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Ես ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ այն հարցերը, որոնք մնացել է լուծել, զուտ տեխնիկական և տնտեսական բնույթ են կրում»,- նշել է դիվանագետը: Նա խոստովանել է, որ դժվարությունները կապված են…

Read More
Փարիզում բացվել է Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ

Փարիզում բացվել է Կարպիս Ափրիկյանի անվան հրապարակ

Ֆրանսիայի մայրաքաղաքի 9-րդ թաղամասում հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ֆրանսահայ անվանի կոմպոզիտոր, խմբավար, Փարիզի «Սիփան-Կոմիտաս» երգչախմբի հիմնադիր և երկարամյա ղեկավար Կարպիս Ափրիկյանի անունը կրող հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս նախաձեռնությունը կայացել է երաժշտի մահվան առաջին տարելիցի օրը՝ ի նշան նրա բազմամյա ստեղծագործական ու մշակութային վաստակի ճանաչման և նրա հիշատակի հավերժացման։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում…

Read More
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին

Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի արևմտյան և կենտրոնական հատվածներում գտնվող թիրախներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետության կողմից իրականացվամ հարվածների: Այս մասին հայտնել են Իսրայելի պաշտպանության ուժերը X սոցիալական ցանցում երկուշաբթի՝ հունիսի 8-ի առավոտյան: Հայտարարության մեջ չեն նշվել կոնկրետ թիրախները:   Նախորդ երեկոյան Իսրայելը հայտնեց Իրանից հրթիռային հարվածի մասին:  The Times of Israel-ի տվյալով՝ բակչությանը…

Read More
ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին Գրենլանդիան ստանալու հարցում. Թրամփ

ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին Գրենլանդիան ստանալու հարցում. Թրամփ

ՆԱՏՕ-ն պետք է օգնի ԱՄՆ-ին ստանալ Գրենլանդիան։ Այդ պահանջն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  ներկայացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին՝ Truth Social սոցիալական ցանցի էջում։ «ՆԱՏՕ-ն պետք է մեզ համար ճանապարհ հարթի այն ստանալու համար»,- գրել է քաղաքական գործիչը։ Նրա համոզմամբ՝ եթե ԱՄՆ-ն չմիացնի Գրենլանդիան, դա կանեն Ռուսաստանը կամ Չինաստանը։ Թրամփի խոսքով՝ դաշինքը կդառնա շատ ավելի հզոր և…

Read More
Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Բայրամովն ու Քըլըչը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։  Նրանք քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը, Անկարայի և Երևանի հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր։

Read More
Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում

Իրանի ևս մեկ հրթիռ է խոցվել Թուրքիայի օդային տարածքում

ՆԱՏՕ-ի ուժերը երկուշաբթի Թուրքիայի երկնքում խոցել են իրանական հրթիռ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։ «Իրանից արձակված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է Թուրքիայի օդային տարածքում Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից»,- լրատվամիջոցները մեջբերում են Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարությունը։ Հաղորդագրություններում ընդգծվում է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի…

Read More
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը գրասենյակ է բացել Իջևանում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն այսօր բացել է Իջևանի գրասենյակը՝ նշված է առաքելության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: Բացմանը ներկա են եղել ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը:

Read More
Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել է Մոնղոլիա, հայտնում է РИА Новости-ն։ Ուղևորության ծրագիրը ներառում է բանակցություններ Մոնղոլիայի նախագահ Ուխնագին Խուրելսուխի հետ՝ նեղ և ընդլայնված ձևաչափով, ինչպես նաև մասնակցություն Խալխին Գոլում խորհրդային և մոնղոլական զինված ուժերի համատեղ հաղթանակի 85-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ այցը կտևի երկու…

Read More
Վրաստանն արձագանքել է երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ Պուտինի որոշմանը

Վրաստանն արձագանքել է երկրի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ Պուտինի որոշմանը

Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին մարդասիրական տեսանկյունից ողջունել է մայիսի 15-ից  Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ մուքտի արտոնագրի չեղարկման մասին նախագահ Պուտինի որոշումը: Նա պարզաբանել է, որ Ռուսաստանում միլիոնից ավելի վրացիներ են ապրում, որոնք Վրաստանում բնակվող հարազատներ, ընտանիքի անդամներ ունեն և սերտ կապերի մեջ են նրանց հետ: Ըստ նախարարի՝ վիզային ռեժիմի չեղարկումը  կպարզեցնի վրացի քաղաքացիների կենցաղային պայմանները: Նա…

Read More
Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին. Օսթին
		26.04.2022 . Միջազգային

Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին. Օսթին 26.04.2022 . Միջազգային

Վաշինգտոնի նախաձեռնությամբ Գերմանիայում գտնվող ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում տեղի է ունեցել մոտ 40 երկրի ներկայացուցիչների հանդիպումը: Կողմերը քննարկել են Կիևին ռազմական օգնությունը շարունակելու տարբերակները: Մասնակիցների շարքում եղել են նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Վաշինգտոնը գործընկերների և դաշնակիցների հետ ավելի քան 5 միլիարդ դոլարի սարքավորում է փոխանցել Կիևին։…

Read More
Վրաստանի խորհրդարանը առաջին լսումով քննարկել և աջակցել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վաղաժամկետ վերականգնման և դրա կասեցման հետ կապված հարցերի վերաբերյալ նախաձեռնությանը

Վրաստանի խորհրդարանը առաջին լսումով քննարկել և աջակցել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վաղաժամկետ վերականգնման և դրա կասեցման հետ կապված հարցերի վերաբերյալ նախաձեռնությանը

Վրաստանի ծորհրդարանը առաջին լսումով քննարկել և աջակցել է «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների նախաձեռնությանը տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վաղաժամկետ վերականգնման և դրա կասեցման հետ կապված հարցերի վերաբերյալ։ «Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի» փոփոխությունները առաջին լսումով միաձայն ընդունվել են 85 ձայնով։ Նախագծի համաձայն՝ օրենսգրքից հանվում են բոլոր նորմերը, որոնք թույլ են տալիս վարչական իրավախախտումներ կատարած անձանց վերականգնել տրանսպորտային…

Read More
Ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում` խուճապ առաջացնելու համար. Արցախի ԱԱԾ
		31.12.2022 . Արցախ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ լուրեր են տարածում` խուճապ առաջացնելու համար. Արցախի ԱԱԾ 31.12.2022 . Արցախ

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերի…

Read More
Հունաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել եմ ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը․ Միրզոյան

Հունաստանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել եմ ԼՂ ապաշրջափակման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը․ Միրզոյան

Հեռախոսազրույց եմ ունեցել Հունաստանի արտաքին գործերի նախարար Գեորգիոս Գերապետրիտիսի հետ` Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ «Բարձր գնահատելով միջազգային գործընկերների նպատակաուղղված կոչերը՝ ընդգծել եմ Ադրբեջանի կողմից շուրջ 8 ամիս շրջափակված Լաչինի միջանցքի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի հանձնարարականների կատարման և Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակման դադարեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը»,- գրել է ՀՀ…

Read More
ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. Ստեֆան Դյուժարիկ

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. Ստեֆան Դյուժարիկ

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի քայլեր են ձեռնարկվել՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը: «Գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ջանքերը, մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհով առաջխաղացման գործում»,- ասել է Ստեֆան Դյուժարիկը: Նրա խոսքով՝ Անտոնիու Գուտերեշը չի ցանկանում ներգրավվել ինչ-որ գործընթացում «ուղղակի ներգրավվելու համար», սակայն…

Read More
Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու ԼՂ-ից տեղափոխվել է Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։   «Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 2 բուժառուի, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։…

Read More
Հռոմում անցկացվել է Ուկրաինային աջակցության հարցով համաժողով

Հռոմում անցկացվել է Ուկրաինային աջակցության հարցով համաժողով

Ուկրաինային աջակցության հարցով Հռոմում անցկացվող համաժողովին առաջին անգամ միացել են ԱՄՆ-ի ներկայացուցիչները՝ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը և սենատորներ Լինդսի Գրեհեմն ու Ռիչարդ Բլումենթալը: Մեծ Բրիտանիայի վարչապետը և Ֆրանսիայի նախագահը գագաթնաժողովին միացել են տեսակապով: Քիր Սթարմերը և Էմանուել Մակրոնը կոչ են արել մեծացնել ճնշումը և նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ ապահովելու Ուկրաինայում կրակի դադարեցումը: Կոնֆերանսի…

Read More
Լայենը` ԵՄ անդամակցության ձգտող բալկանյան երկրների մասին
		21.08.2023 . Միջազգային

Լայենը` ԵՄ անդամակցության ձգտող բալկանյան երկրների մասին 21.08.2023 . Միջազգային

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ակնկալում է սեպտեմբերին հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Էրդողանը նաև նշել է, որ արտգործնախարար Հաքան Ֆիդանն առաջիկայում կարող է այցելել Ռուսաստան։ Տարածաշրջանային, միջազգային անցուդարձի ուշագրավ նորությունները՝ տեսաշարում: Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում:

Read More
2024 թվականին ԵԱՏՄ-ում կանխատեսվում է ՀՆԱ-ի ավելի քան 2,5 տոկոս աճ. Օվերչուկ

2024 թվականին ԵԱՏՄ-ում կանխատեսվում է ՀՆԱ-ի ավելի քան 2,5 տոկոս աճ. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Эксперт ամսագրի հետ հարցազրույցում անդրադարձել է Եվրասիական տնտեսական միությունում ՀՆԱ-ի աճին: «2022 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 12,6 տոկոսով, Ղրղզստանինը՝ 6,3 տոկոսով, 2023 թվականին ՀՆԱ-ի լավ դինամիկա է գրանցվել բոլոր հինգ երկրում: 2024 թվականի կանխատեսումը նույնպես լավատեսական է՝ ավելի քան 2,5 տոկոս աճ ամբողջ միության համար»,- ասել է փոխվարչապետը։ Օվերչուկը…

Read More
Մակրոնն իր հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը. Ադրբեջանի ԱԳՆ

Մակրոնն իր հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Էմանուել Մակրոնի հնչեցրած խոսքերին՝ նշելով, որ Ֆրանսիայի նախագահը հակաադրբեջանական հայտարարություններ է անում և հայամետ քաղաքականություն վարում, ինչն անընդունելի է: Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելել է, թե, իբր, Մակրոնը նման հայտարարություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացը: Մարսելում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնը վստահեցրել էր,…

Read More
Երիտասարդ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը

Երիտասարդ մարմնամարզիկները Թուրքիայում մասնակցում են աշխարհի առաջնությանը

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում է, որտեղ մարտի 29-ից մեկնարկում է աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել մարզիկներ Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Մարիետա Բուչախչյանը: Այսօր կկայանա գործիքների փորձարկումը: Նրանք հանդես են գալու մարզիչներ Հայկ Նազարյանի և Քնարիկ Բրսոյանի գլխավորությամբ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն…

Read More
Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչը

Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչը

Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։ Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։ Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան: Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են…

Read More
Ֆինլանդիան թույլատրել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Ֆինլանդիան թույլատրել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Ֆինլանդիան արտոնել է պաշտպանական արտադրանք արտահանել Թուրքիա՝ հայտնել է Թուրքիայի հետ բանակցություններում Ֆինլանդիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռիյկա Պիտկյանենը։ «Պաշտպանության նախարար Միկո Սավոլան տրանսպորտային միջոցների պաշտպանության համար օգտագործվող պողպատը Թուրքիա արտահանելու թույլտվություն է տվել»,- նշել է Պիտկյանենը: Թույլտվությունը տրվել է Miilux ընկերությանը, որի Թուրքիա արտահանման նախկին հայտը մերժվել է 2021 թ.։ Ֆինլանդիան 2019-ից ի վեր նման…

Read More
Պատերազմը կարելի է ավարտել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ռազմական առումով ուժեղ լինի. Մերց

Պատերազմը կարելի է ավարտել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ռազմական առումով ուժեղ լինի. Մերց

Վոլոդիմիր Զելենսկին չի հասել իր նպատակներին Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, բայց Ուկրաինայի կապիտուլյացիայի տարբերակ չկա՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը: Նա կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնում բանակցությունները ցույց տվեցին Ուկրաինային բոլոր ուղղություններով եվրոպական օգնության ամրապնդման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ պատերազմը կարելի է ավարտել միայն այն դեպքում, եթե Ուկրաինան ռազմական առումով ուժեղ լինի: Ուկրաինայի կապիտուլյացիան չի…

Read More
Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի. Տուսկ

Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի. Տուսկ

Լեհաստանը հնարավոր բազմազգ ռազմական առաքելության կազմում իր զինծառայողներին Ուկրաինա չի ուղարկի՝ հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Բեռլինում Վոլոդիմիր Զելենսկու հետ եվրոպացի առաջնորդների հանդիպումից հետո: «Ես արդեն մի քանի անգամ հստակ արտահայտել եմ մեր դիրքորոշումը։ Լեհաստանն այլ խնդիրներ ունի։ Մենք պետք է պաշտպանենք ՆԱՏՕ-ի Արևելյան թևը»,- ասել է Տուսկը։ Նա նաև նշել է, որ Վարշավան…

Read More